ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը երևի մոռացել է, որ շուրջ 9.500 ք.կմ տարածք և 5000-ից ավելի զինծառայողների կյանքեր կործանելուց հետո, թուլացած և բարոյալքված Հայաստանի հեղինակն ու պատասխանատուն հենց ինքն է. Զաքարյան 07/25/2023 15:45 | Մեկնաբանություն
Մի քանի անգամ, տարբեր հարցադրումներում կրկնելով, որ Հայաստանը “կոնֆրոնտացիոն ռեժիմ”-ով չի կարող զարգանալ, Նիկոլը կրկին մանիպուլացնում ու մարդկանց ուղղեղները լվանալու իր գործն է անում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակ Զաքարյանը։
«Նախ Հայաստանը երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն որևէ պետության կամ միջազգային կառույցի հետ չի ունեցել: ԵՐԲԵ՛Ք: Սա պետք է Նիկոլն իր ականջին օղ անի ու չստեղծի տպավորություն, որ ինքը եկավ ու իբրև թե մտածել սկսեց խաղաղության մասին: Դա ամենամեծ կեղծիքն է: Մինչև 2018թ-ը, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արցախյան կարգավորման ողջ գործընթացը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը ամենամեծ փաստերն են, որոնք վկայում են, որ Հայաստանի կողմից երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն չի վարվել՝ այլ հակառակը:
Երկրորդ. Հայաստանը կոնֆրոնտացիոն ռեժիմում հայտնվել է Նիկոլի իշխանության գալուց հետո՝ իր իսկ վարած տգետ և անպատասխանատու քաղաքականության արդյունքում:
Երրորդ. Ադրբեջանը (այդ թվում նաև Թուրքիայի քաջալերմամբ) հայ ժողովրդի նկատմամբ, միշտ (այդ թվում նաև ԽՍՀՄ “եղբայրության” տարիներին) վարել է անհանդուրժողոկանության, էթնիկ զտումների, նպատակային հայրենազրկման, տարածքների դանդաղ յուրացման, ինչպես նաև ռազմական ագրեսիայի քաղաքականություն: 1918թ. առ այսօր այդ քաղաքականությունը չի փոխվել, եթե չասենք, որ արհեստականորեն ձևավորված Ադրբեջան պետությունը հանց այդ նպատակով էլ ստեղծվել է:
Չորրորդ. Աշխարհի շատ երկրներ զարգացել և զարգանում են հենց կոնֆրոնտացիայի ռեժիմի վրա: Ոչ մի պետություն, առանց իր ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու, խաղաղության մասին զուտ դատարկ խոսելով, երբեք որևէ հաջողության չեն հասել:
Հինգերորդ. Նիկոլը երևի մոռացել է, որ շուրջ 9.500 ք.կմ տարածք և 5000-ից ավելի զինծառայողների կյանքեր կործանելուց հետո, թուլացած և բարոյալքված Հայաստանի հեղինակն ու պատասխանատուն հենց ինքն է: Մոռացել է նաև, որ հենց այս պահին Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից շուրջ 120 ք.կմ սուվերեն տարածք:
Եվ վերջապես ասուլիսի ցինիզմ N 1-ը. կապիտուլյանտը, որը տողատակերում անընդհատ խոստովանում է, որ աշխարհում ոչ մի պետություն իրեն բանի տեղ չի դնում, և թքած ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքի վրա՝ հայտարարում է, որ “ինքն իրեն մեղավոր է զգում, բայց չգիտի թե ինչում”: Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ, սա ծաղր է հայրենիքի կորստով ցավացող հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, սա ծաղր է ցեղասպանության ռիսկի առջև կանգնած հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ:
Ցինիզմ N 2-ը: Ասում է, որ իրեն և Ալիևին չի կարելի արգելել Արցախն Ադրբեջանին հանձնել և նրա տարածքում ճանաչել: Սա ծաղր է արցախյան պայքարի ողջ ընթացքում զոհված, վիրավորված, այդ պայքարում ամեն կերպ իրենց լուման ներդրած մի ամբողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի նկատմամբ:
Ցինիզմ N 3-ը: Ինքն իրեն համարում է 29800 ք.կմ տարածքի վարչապետ, որի ամբողջ նպատակն ու գործունությունը եղել է և մնում է Հայաստանում ադրբեջանական քաղաքականության տեղայնացումը:
Ցինիզմ N 4-ը: Ինքն իրեն վարչապետ համարող մարդը, շատ հանգիստ խոսում է պետությունը կորցնելու հավանականության մասին: Ցույց տվեք մեկ երկրի ղեկավար, որն ասուլիս հրավիրի և խոսի իր երկրի պետականության կորստի մասին:
Ցինիզմ N 5-ը: Լրագորղը շատ կոնկրետ հարցնում է, որ պատերազմ սկսի ի՞նչ ենք անելու, "գերագույն հրամանատար կոչվող անձը"ասում է, որ ինքը չի ցանկանում քաննարկել այդ հարցը: Դրանից հետո օրինակ է բերում ԽՍՀՄ-Գերմանիա խաղաղության պայմանագիրը (որից երկու տարի հետո պատերազմ սկսվեց) և շարունակում է գլուխ արդուկել և 8-րդ դասարանի աշակերտին բնորոշ "խոհափիլիսոփայական" անմիտ բառեր արտասանելով:
Ցինիզմը շարունակվում է...
Եզրակացություն. դավաճանությունը պոզով պոչով չի լինում, այլ լինում է կոնկրետ մարդու, կոնկրետ պաշտոնյայի, կոնկրետ գործողությունների և կոնկրետ մտածողության տեսքով»,-գրել է Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից