ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի սեր Աստծո, կերեք՝ ինչ ուզում եք, պարո՛ն Փաշինյան. հարց է՝ արդյո՞ք ապրումակցում ունեք, թե ո՛չ. լրագրողը՝ Փաշինյանին 07/25/2023 19:56 | ԼՐԱՀՈՍ
Պարոն Փաշինյան, մայրիկիս մորաքույրը՝ Գեղարքունիքի մարզից, Ձեր մոլի երկրպագուն էր՝ հեղափոխության ժամանակ։ Պատերազմից ու պարտությունից հետո ավելի շատ ընդդիմություն է դարձել։ Օրերս ինձ տեսնելով հարցերի տեղատարափ ուղղեց, թե «հլա տեսա՞ր, թե Փաշինյանն ինչ օյին բերեց մեր գլխուն»։ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին պատմեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ հայտնելով, որ ամեն կերպ փորձել է հակադարձել։
«Հարցրի, ասեցի՝ բայց ի՞նչ օյին բերեց։ Բա լա՞վ էր նախկինների ժամանակ՝ թալան, կոռուպցիա, բաղրամյան 26, ճամպրուկով փող տանել ու էդպես բաներ... հակադարձեց միանգամից՝ ասեց հմեն թալանչի՞ էին, վի բռնավ Փաշինյան, բան... ասեց՝ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպլստա, հմեն ձկներ պլստուգ, մտուգ... էսպես բողոքելով հասավ մինչև պատերազմի պարտությանը, ասաց՝ Փոշինյանը խորոտ ելույթներով մեզ սաղիս կալեց- կապեց՝ Արցախը հանձնեց։ Էդտեղ ջղայնացա, Ձեզ պես խոժոռվեցի, ասացի, բայց Արցախը նախկիններն էին հանձնել, ուղղակի մեզ այն ժամանակ չէին ասում, որ մեր տրամադրությունն, այսպես ասած, չընկնի ու, բացի այդ, մենք, ո՞նց կարող էինք չպարտվել պատերազմում, եթե 30 տարի բանակը թալանել էին, նախկինները էլի...։ Էդտեղ անմիջապես բերանս փակեց, ասեց, բայց Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Սասունը Միքայելյան, իրենք նախկի՞ն էին, թե՞ ներկա։ Իրենք թալանե՞լ էին բանակը, թե՞ չէին թալանել, եթե արդեն «ՔՊ»-ի հետ են։ Կամ, եթե թալանել էին բանակը հո՞ր ի՞մալ Փաշինյանը Տավուշի դեպքերի ժամանակ ասեց մենք ամենամարտունակ բանակն ունենք, հերոսի կոչումներ էր տալիս... էնտեղ... Մարտական խաչ, բան...։ Բա էդ «հերոսների բանակը» ո՞նց դառավ 11 հազ. դասալիքների, դավաճանների բանակ։ Էդտեղ էն 5-րդ շարասյան մասն ասեցի, որ ախր էղելա 5-րդ շարասյուն։
Ճիշտա մենք չգիտենք, թե էդ ինչա, ինչ կենդանիա, ովքեր են մեջը, բայց, այնուամենայնիվ, եղելա, հո զոռո՞վ չի։
Ոչ մի կերպ չհամաձայնեց, ասեց՝ մեռիմ քե, չկարցան ղեկավարեն։ Փաշինյանի Քննիչ հանձնաժողովում ասեց՝ բանակի համար ինչ պետք ա՝ արել ենք, ոչ մի բանի կարիք չի եղել, բայց ինքն էր պատերаզմի ժամանակ եթեր մտնում, ասում՝ ով ինչ կասկա- մասկա ունի՝ առեք, եկեք կռիվ, բան... ասում էին՝ հո 2016 թվի պե՞ս չի, Արցախի օդը պաշտպանվածա, բայց պատերազմի ժամանակ կարկուտ էր մեր էրեխեքի գլխին գալիս, անպաշտպան էին, բան...։
Էսդտեղ Օնիկ Գասպարյանի էն մասն ասեցի, պարո՛ն Փաշինյան, որ ախր Օնիկ Գասպարյանն էր մոլորեցրել Ձեզ, սխալ էր զեկուցել, բան... սխալ բաներ էին ասել Ձեզ... Դուք դրա հետ ի՞նչ կապ ունեք, Փաշինյանն ինչ մեղավորա, և այլն...
Էդ ամեն ինչի հետ էս կինը ոչ մի կերպ չէր համաձայնում։ Ձեզ էր համարում ո՛չ թե թիվ 1 մեղավորը, այլ ընդհանրապես միակ մեղավորը, և միակ պատասխանատուն։ Հիշեցնում էր Ձեր խոսքերը, որ Սերժ Սարգսյանի կետից չեմ սկսում, սեփական կետից եմ սկսում։ Պարտվեցիք, պարտությունից հետո կանգնեցիք, ասեցիք՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»։ Ի դեպ, էդտեղ (մայրիկի մորաքույրը- խմբ.) ասում էր՝ բա 3 տարի անցավ, հիմա մենք ո՞նց կամ ումից՞ լուծենք մեր վրեժը։
Բոլոր հարցերի պատասխանները տենց տվեցի էլի՝ ինչքան որ հնարավոր էր։ Ամենավերջում ասեցի՝ դե փլուզվող աշխարհում ենք ապրել, կառավարությունը տենց անկանոն շարժումներ է արել։ Դե լինում է, էլի, որ փլուզվող աշխարհում կառավարությունն անկանոն շարժումներ է անում։ Բայց վերջում էնպիսի հարց տվեց, որ իսկապես որևէ հարմար պատասխան չգտա։ Դրա համար Ձեր օգնությանն եմ դիմում։
Ասեց, որ ախր հղիներն Արցախում ուշաթափվում են, ճիժ ու պիժ սոված, բան... բայց բամիա- բադրջանի նկար են հրապարակում և այլն... ես էդտեղ ուզում էի ասել, որ բա ախր Հովիկ Աբրահամյանի լոլիկները, կամ էդ բամիան նախկիններն են աճեցրել, բան...։ Բայց Դուք էստեղ, ոնց որ ավելի սուր, ավելի նենց լավ ու կոշտ պատասխան տվեցիք։
Բայց մենակ մոռացաք մի բան. նախ՝ Ձեր կառավարական ամառանոցում, որտեղ Դուք էդ բամիան աճեցնում եք, պարո՛ն Փաշինյան, էդտեղ չեն կրակում։ Դուք կարողանում եք առխային աճեցնել դրանք, այսպես ասած։ Բացի էդ՝ Դուք ասում եք՝ բա մենք իրավունք չունե՞նք բադրջան, բամիա ու աջեբսանդալ ուտելու։
Ի սեր Աստծո, կերեք՝ ինչ ուզում եք, պարո՛ն Փաշինյան։ Հարցը նկարելու և ցույց տալու մեջ է, թե ինչ ուղերձ է հղում դրանով՝ վարչապետի կինը՝ դա նկարելով։
Ասում են՝ Դուք ընդհանրապես ապրումակցում ունե՞ք, թե՞ չունեք։ Սրա մասին է խոսքը»,- ասաց լրագրողը ու մեջբերեց հայ գրականության մեծագույն գրողներից մեկի՝ Եղիշե Չարենցի խոսքը, որով նա կանխագուշակում էր իրենից հետո տեղի ունենալիք հնարավոր դեպքերը։
«Ասում էր՝ «իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին, կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած...»։
Իսկապես, նա մարգարեաբար կարող էր ասել, թե ինչ է լինելու իր մահվան օրը։ Ինձ հետաքրքրում է՝ Դուք ընդհանրապես մտածե՞լ եք այդ հարցի շուրջ։ Ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվելու, եթե մի օր Ձեր ֆիզիկական գոյությունը չլինի։
Այսինքն, Ձեզ ինչպե՞ս են հիշելու, ո՞վ է սգալու դա՝ բացի Ձեր ընտանիքի անդամներից և,ասենք՝ Հովիկ Աղազարյանից։ Չգիտեմ... էդ շարքից։ Դուք, ընդհանրապես, մտածե՞լ եք էդ հարցի շուրջ, որ Ձեզ շհիշեն որպես հերոստրատ, այլ իսկապես դա լինի համամարդկային սուգ, լավ, համահայաստանյան սուգ»,- եզրափակեց հարցը լրագրողը։ Վերջում՝ ամբողջացրեց հարցը. «Ի՞նչ եք թողնում Ձեզնից հետո»։ Հնչեց Փաշինյանի կիսասպառնալից պատասխանը՝«Կթողնեմ՝ կտեսնեք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ