ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի մասին պատմությունները հասցնել է պետք հեղինակավոր լրատվամիջոցներին․ ԱՄՆ-ից հայրենադարձված Լորին՝ ի զորակցություն Արցախի անցկացվող նախաձեռնությունների առաջին շարքերում 07/25/2023 17:15 | Քաղաքական
Մեկ տարի առաջ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Լորի Ենիգոմշյանն այս օրերին ի պաշտպանություն Արցախի իրականացվող բոլոր նախաձեռնություններին մասնակցում է։ Հայրենիքի պաշարված մասում՝ Արցախում, Լորին երկու անգամ է եղել՝ երկուսն էլ նախքան պատերազմը։
«2014 և 2017 թվականներին եմ եղել Արցախում։ Երբեք չեմ մոռանա արցախահայերի հյուրասիրությունն ու ջերմությունը։ Ու հիմա ինձնից կախված ամեն ինչ անում եմ, որ օգնեմ մեր հայրենակիցներին դուրս գալ շրջափակումից։ Բոլորս՝ Հայաստանում, Սփյուռքում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ այդ պայմաններում՝ առանց ճաշի, գազի, լույսի․․․ ապրել հնարավոր չէ, ու անելիք ունենք։ Հուսահատվել, կես ճանապարհից հետ կանգնելու իրավունք չունենք, պայքարը պետք է շարունակվի, քանի դեռ շրջափակումը չի վերացել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Լորին։
Արցախահությանը սատար կանգնելու ուղղությամբ, նրա խոսքով, աշխատում են նաև Սփյուռքում։ Այլ հարց է, որ երկրների կառավարություններն ու միջազգային, մեծ լսարան ունեցող լրատվամիջոցները ստվերում են թողնում Արցախում տիրող աղետը։
«Գիտեմ մարդկանց, կառույցների, որ նամակներով դիմել են, դիմում են իրենց կառավարություններին, ներկայացնում են վիճակի աղետալի լինելը, փորձում ճնշում գործադրել։ Մեդիայում ևս աշխատող մարդիկ կան, որ մարդկային պատմություններն են հրապարակում, որ Արցախում տիրող վիճակի մասին աղաղակեն․․․ Ցավոք, դեռ չի հաջողվում ցանկալի արդյունքի հասնել, բայց կարևոր է, որ Արցախում ապրող մեր հայրենակիցներն իմանան՝ Սփյուռքում շատ են մտահոգ իրենց վիճակով ու տարբեր քայլերի են դիմում, որ օգնեն իրենց»,-նշում է Լորին։
Հատկապես այս փուլում Արցախ-Սփյուռք կապի ակտիվացումը, դրսում ապրող ընկերների միջոցով իրավիճակի մասին իրազեկումը զրուցակիցս շատ կարևոր է համարում։ Նրա վստահեցմամբ՝ ակտիվ, համակարգված աշխատելու դեպքում արդյունքն, ամեն դեպքում, տեսանելի կդառնա։
«Ես էլ ունեմ Արցախում ապրող ծանոթներ, ընկերներ, նրանց հետ կապի մեջ եմ մշտապես։ Հետաքրքիրն այն է, որ այսքան ծանր վիճակում լինելով հանդերձ՝ չեն տրտնջում, փորձում են դրական տրամադրվել ու երեխաների համար գոնե ինչ-որ բան գտնել, չնայած շատ դժվար է, անտանելի պայմաններ են․․․»,-նկատում է հայրենադարձված զրուցակիցս։
Զրույցի վերջում Լորին շեշտում է՝ շատ կարևոր է, որ Հայաստանում և Սփյուռքում ապրող մարդիկ, ովքեր Արցախում ունեն ծանոթներ, մշտապես կապ պահեն նրանց հետ, ցույց տան, որ անտարբեր չեն, որ իրենցից կախվածն անում ու անելու են՝ նրանց օգնելու համար և, վերջապես, որ ապացուցեն, որ այս դժվարին պահին իրենք մենակ չեն․․․
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից