ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ից հարցմանս չեն պատասխանել. այդ գումարը որևէ աղերս չունի Փաշինյանի «կրակած» թվերի հետ. Տիգրան Աբրահամյան 07/25/2023 10:29 | Մեկնաբանություն
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ`ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված թիվը խիստ վիճահարույց է, հունիսի 26-ին, պաշտոնական հարցում էի ուղարկել պաշտպանության նախարարություն` հասկանալու, թե այդ գումարով, 2018-2020 թ.ին, ըստ մոդելի, քանակի և գնի ինչպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել:
Պաշտպանության նախարարությունը մինչև հիմա հարցմանս չի արձագանքել ու սա այն դեպքում, որ մինչ այս պահը, իսկ ավելի կոնկրետ` մինչև վերոնշյալ գրությունը, տասնյակներով ՊՆ-ին ուղղված նամակներս անպատասխան չէին մնացել:
Պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերվող գրություններին ՊՆ-ն տարբեր ընթացակարգերով է պատասխանում` ելնելով այն հանգամանքից, թե դա ինչպիսի բնույթի տեղեկատվություն է` պարզ կարգով, գաղտնի բաժնի միջոցով կամ առաջարկվում է հարցման պատասխանին ծանոթանալ պաշտպանության նախարարությունում, սակայն այս դեպքում պատասխանը որևէ ձևով չի ստացվել:
Այս ամենը հաշվի առնելով համոզված եմ, որ խնդիրը ոչ թե կոնկրետ ՊՆ-ի ցանկության, այլ կառավարությունից իջեցված հրահանգի մեջ է, որով փորձ է արվում բլոկել այդ թեմայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն:
Կրկնում եմ` ՊՆ-ն նմանօրինակ բովանդակություն և գաղտնիություն ունեցող տվյալների հետ կապված այլ տեղեկություններ փակ ձևաչափով տրամադրել է, սակայն այս դեպքում որևէ արձագանք չկա:
2018-20 ժամանակահատվածում փաշինյանական կառավարության խոշոր գնումները կապված են եղել ՍՈւ-30-ների ու Հորդանանից ձեռք բերված ՀՕՊ Օսա ԱԿ համակարգերի գնման հետ:
Այդ ընթացքում եղել են այլ գնումներ, որոնց մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն ինքս տեղյակ եմ եղել, բայց այդ գումարը որևէ աղերս չունի Փաշինյանի «կրակած» թվերի հետ:
Եղել է սպառազինություն և զինտեխնիկա, որոնց գնումը եղել է մինչև 2018 թ.-ի մայիս, իսկ 2018-20 թվերին դրանց մատակարարումն է իրականացվել:
Այնպես որ, ինչպես շատ հայտարարությունների դեպքում է լինում, հնչեցվում են թվեր, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ կամ որպես կանոն խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն:
Այս իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է` ցույց տալու, թե իբր ամեն ինչ արել են երկիրը չհանձնելու համար, բայց չի ստացվել:
Պայքարելու իմիտիացիա, որը տարածքային ու մարդկային հսկայական կորուստների է հանգեցրել»,-գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ