ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ բացառում, որ Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ներգրավելու պրոցեսի գեներատորը դառնա հենց Ռուբեն Վարդանյանը. Հայկ Նահապետյան 07/25/2023 22:16 | Քաղաքական
«Ինչ էլ որ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այսօր պայմանավորվեն ՌԴ-ի միջնորդությամբ, այնուհետև նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարումը չեղարկվի,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով այսօր Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին։
Հիշեցնենք՝ այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ, որին նախորդել էր երկկողմ հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Նախատեսվում էր, որ արտգործնախարարները պետք է վերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։
Հայկ Նահապետյանը նկատում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են ՌԴ-ի մջնորդությամբ որոշակի պայմանավորվածություններ գրանցել, սակայն, բանակցային այլ հարթակներում, մասնավորապես, արևմտյան, որտեղ պարտադիր կերպով պետք է ներկա գտնվի Թուրքիան կամ Թուրքիայի ներկայացուցիչը, նրանք այլ պայմանավորվածություններ են ֆիքսելու.«Այդպես եղավ և՛ անցագրային կետը տեղադրելուց, որը չկար որևէ եռակողմ փաստաթղթում, և՛ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում, որը, նույնպես, որևէ եռակողմ փաստաթղթով նախատեսված չէր և այլն»։ Իսկ ռուսական կողմը ցանկացած պայմանավորվածություն ֆիքսում է հստակ փաստաթղթով և ստորագրությամբ։
Հարցին՝ եթե ռուսաստանյան կողմի միջնորդությամբ, բանակցային ցանկացած պայմանավորվածություն հեշտությամբ չեղարկվում է հավաքական Արևմուտքի կողմից, ապա ի՞նչ նպատակ է այս պարագայում հետապնդում Ռուսաստանի Դաշնությունը՝ համառորեն շարունակելով ստանձնել բանակցային միջնորդի դերը, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ եթե, նույնիսկ, տեսականորեն, ՌԴ-ն փորձի դուրս գալ բանակցային ձևաչափից, որտեղ վերջինս եռակողմ պարտավորություններ ունի, և որի էֆեկտիվութունն, առերևույթ, բավականին ցածր է, այնուամենայնիվ, սա չափազանց գործուն հարթակ է՝ ինչպես ՀՀ-ի, այնպես նաև՝ Արցախի Հանրապետության համար, իսկ ՌԴ-ին իր այս գործիքակազմը մի կողմ չի դնի։
Իսկ որքանով է հավանական Արցախը ՌԴ կազմում դիտարկելու տարբերակը, որպիսի հարց այսօր հնչեցվել էր ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ նման հարց որեւէ մեկի հետ ինքը քննարկել՝ Հայկ Նահապետյանը նկատում է՝ որպեսզի Արցախն ինտեգրվի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, առաջին հերթին պետք է լինի, հենց, արցախցիների համաձայնությունն՝ ամրագրված հանրաքվեի միջոցով.«Այստեղ ո՛չ ՀՀ-ն, ո՛չ, առավել ևս, Ադրբեջանը չեն կարող նման առաջարկով հանդես գալ, այլ միայն Արցախն՝ իրենց, ասենք, Ազգային Ժողովով։ Սակայն, այսպիսի ազդակներն, արդեն, տեսանելի են դառնում։ Այդ մասին օրեր առաջ հրապարակային խոսել է Արցախի նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ հրապարակայնորեն Արցախում ստեղծված իրավիճակի գնահատականն էր տալիս։ Ըստ այդ հայտարարության՝ Բաքու – Ստեփանակերտ ուղիղ շփումը պետք է տեղի ունենա Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։ Սա ՌԴ-ին, արդեն, անմիջապես որպես կողմ ներգարվելու հստակ հայտ է, այլ ոչ որպես հաշտարար կամ օգնող և օժանդակող կողմ։ Իսկ, երբ Ռուսաստանի Դաշնությունը, տեսականորեն հանդես գա որպես կողմ, Արցախն իրավական բոլոր հիմքերը կունենա՝ դիմելու կողմերից մեկին, տվյալ դեպքում, իհարկե ՌԴ-ին՝ ինտեգրվելու այդ պետության կազմի մեջ»։
Այստեղ հստակ անելիք ունեն Արցախի ընդդիմադիր խմբակցութունները՝ կլինեն խորհրդարանական, թե արտախորհդարանական, ինչպես նաև՝ իր հստակ ասելիքով պետք է հանդես գա նաև Արցախում ապրող ժողովուրդը, ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը և հավելում.«Նորից եմ կրկնում, հրապարակայնորեն այս թեզի կողմնակիցն Արցախում այսօր Ռուբեն Վարդանյանն է։ Ճիշտ է, նա այս պահին այնտեղ որևէ պաշտոն կամ պաշտոնական ստատուս և կարգավիճակ չունի, սակայն, ունի անհերքելի հեղինակություն և հետևորդներ, ոչ միայն Արցախում, այլ նաև՝ Հայաստանում և Սփյուռքում, հետևաբար ես չեմ բացառում, որ Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ներգրավվելու պրոցեսի գեներատորը դառնա, հենց ինքը՝ Ռուբեն Վարդանյանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ