ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից սպասելիքներ ունենալ պետք չէ. քաղաքագետ 07/24/2023 19:31 | Քաղաքական
Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման կազմակերպմամբ Ռուսաստանը փորձում է ամբողջապես իր դաշտ բերել Արցախի բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով նաև Փաշինյանի հայտարարությունը՝ Բրյուսելյան բանակցությունների ձախողման մասին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ հավելելով, վաղն արվելու է ամեն բան, որպեսզի ռուսական օրակարգից առաջիկայում շեղումներ չլինեն։ Այդուհանդերձ, քաղաքագետն արտգործնախարարների առաջիկա հանդիպումից մեծ սխասելիքներ չունի։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայում վաղը նախատեսված Տայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։ «Երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակի դէսկալացիայի ուղիները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն ակտիվացմանը վերաբերող հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» պատրաստման մասին հայտարարությանը՝ Ղազարյանն ասաց, որ այս պահին էլ դեռևս հայտնի չէ, թե այդ փաստաթղթում ինչ կետեր են ներառված։ Այս համատեքստում, նա քիչ հավանական համարեց մինչև տարեվերջ նմանատիպ որևէ փաստաթղթի ստորագրման տարբերակը։
«Հաշվի առնելով պայմանագրի հետ կապված քննարկումների անդադար շարունակականությունը՝ հասկանալի է, չէ՞, որ այնտեղ տեղ գտած անգամ մանրուք թվացող հարցը հույժ կարևորություն է ներկայացնում։ Անգամ փոքր հարցերը երկարատև քննարկման անհրաժեշտություն ունեն։ Պատահական չէ, որ այն արդեն երկար ժամանակ է, որ շրջանառվում էր, բայց այդպես էլ որևէ հանգուցալուծում չունեցավ։ Չմոռանանք, որ նմանատիպ իրադարձություն եղավ նաև անցած տարեվերջին, երբ կարծես թե մոտ էր այդ պայմանագրի ստորագրումը։ Այնուհետև խոսվում էր տարվա մայիսի մասին, հիմա էլ նորից հասավ տարեվերջ։ Չեմ կարծում, թե այդ պայմանագրին այնտեղ հստակեցում կտրվի և նախապատրաստական աշխատանքները վերջնական տեսքի կբերվեն»,- ասաց նա։
Այս ամենի ֆոնին, «Փաստինֆո»-ի զրուցակիցն աբսուրդ որակեց Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված ճգնաժամային հարցը չլուծելու պարագայում խաղաղության վերաբերյալ հարցերի քննարկումները։ Նրա խոսքով՝ հայկական կողմի դիվանագիտական ամբողջ ռեսուրսը պետք է կենտրոնանա արցախահայության բնական՝ ապրելու իրավունքի ապահովման ուղղությամբ։
«Այս առումով, խնդիրը շատ լուրջ է, արցախահայության հարցը պարզապես օրհասական է։ Մեր դիվանագիտական օղակների գործը պետք է լիներ պարտադրել միայն հայտարարություններ անող ու գործնական որևէ քայլի չդիմող գերտերություններին ու միջազգային կազմակերպություններին՝ ճնշում գոչծադրել Ադրբեջանի վրա՝ միջանցքը բացելու համար»,- ասաց նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ադրբեջանական գործողությունների նկատմամբ միջազգային հարթակի անտարբերությունն առաջիկայում կարող է հանգեցնել թշնամական երկրի կողմից նոր պատերազմի հրահրման։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ