ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում պայքարի իմիտացիա է փորձում ստեղծել իշխանությունը. այն համաժողովրդական կարող է դառնալ, եթե հասցեական պահանջներ հնչեցնենք․ Դավիթ Գալստյան 07/24/2023 13:18 | Քաղաքական
Այս օրերին Արցախում պայքարի իմիտացիա է փորձում ստեղծել իշխանությունը։ Քանի դեռ այս իրավիճակի առաջին մեղավորի անունն այստեղից չի հնչել, իրական պայքար Արցախի ինքնորոշման իրավունքի համար չկա ու չի կարող լինել, արդյունք՝ ևս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«44-օրյա պատերազմում պարտված իշխանությունն արդեն մի քանի լուրջ դիվանագիտական պարտություն էլ է բերել մեր գլխին, երբ տեղի տալով Ադրբեջանի պահանջներին՝ հանձնելով Բերձորը, Աղավնոն, փակելով Կաշենի հանքը, ազատելով Ռուբեն Վարդանյանին՝ փորձում էր համոզել, թե այլընտրանք չկար։ Հաշվի առնելով այդ փաստերը՝ շատ դժվար, գրեթե անհնար է լինելու նրանց հետ հստակ ու կայուն որոշումներ ընդունելն ու կյանքի կոչելը»,-նշեց Գալստյանը՝ հավելելով, որ Արցախում վիճակն օր օրի ավելի է սրվում և եթե Արայիկ Հարությունյանը շարունակի իր կեղծ պայքարը, ապա իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալու։
Անդրադառնալով հանուն Արցախի փրկության Հայաստանում ծավալված նախաձեռնություններին՝ Գալստյանը հայաստանաբնակ մեր հայրենակիցներին հորդորեց ակտիվորեն մասնակցել դրանց։ Շարժումն իրապես համաժողովրդականի վերածվելու կարևորագույն պայմաններից մեկը, նրա համոզմամբ, կազմակերպիչների՝ ազգային շահերով առաջնորդվելը կարող է դառնալ։
«Շատ կարևոր է, որ հրահանգավորված պայքար չլինի, այլ իսկական համաժողովրդական շարժում՝ հասցեական պահանջներով։ Բոլորս քաջ գիտենք, որ այս իրավիճակում հայտնվել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականության հետևանքով։ Առանց չափազանցության, մենք հիմա քաղում ենք Փաշինյանի սխալների դառը պտուղները։ Մինչև դա չընդունենք ու հասցեական պահանջ չներկայացնենք թիվ մեկ մեղավորին՝ պահանջելով Արցախի անունից բանակցել բացառապես ինքնորոշման սկզբունքի դիրքից, ոչինչ չի ստացվելու։ Ի՞նչ ենք ակնկալում միջազգային հանրությունից, եթե ՀՀ ղեկավարությունն Արցախի ինքնորոշման մասին չի էլ ուզում խոսել։ Միջազգային դերակատարները մեզնից ավելի շա՞տ պետք է շահագրգռված լինեն մեր ազգային շահն առաջ տանելու հարցում։ Ի վերջո, սթափվել է պետք, շատ ժամանակ ենք կորցրել, շատ։ Քանի դեռ չենք պահանջել ու հասել նրան, որ պաշտոնական Երևանը հայ ժողովրդի ազգային շահերով առաջնորդվի, միջազգային հանրությունից չենք ստանալու նաև հումանիտար աջակցություն»,-համոզմումք հայտնեց պատգամավորը։
Դավիթ Գալստյանն ավելի քան վստահ է՝ Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանել կստացվի թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պարտված իշխանություններից ազատվելու, բանակցային հմտություններ, բավարար գիտելիք ունեցող մարդկանց օգնությամբ։ Իսկ ժողովրդին հրամցվող հնարավոր «խաղաղության» մասին լոլոները, ըստ նրա, մոտ ապագայում լրիվ անիրատեսական են և դրանում բավարար է համոզվել՝ ուշադրություն դարձնելով Ադրբեջանի վերջին տարիների գործողություններին ու Ալիևի կողմից անդադար հնչող հայտարարություններին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ