Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Մենք ձգտում ենք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում. նախագահ Խաչատուրյանի ելույթը՝ Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին 07/24/2023   18:44  |  Քաղաքական

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են մախագահի աշխատակազմից։

ECAM-ի ամենամյա բազմակողմ գագաթնաժողովի նպատակն է՝ համախմբել քաղաքական և մասնագիտական ոլորտների տարբեր առաջնորդների՝ կառուցողական վերլուծության, մտքերի փոխանակման և տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղիներ գտնելու համար: Գագաթնաժողովը կազմակերպվել է Իտալիայում տեղակայված Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի հետ համատեղ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցառման շրջանակում:

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով:

«Նախ և առաջ, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին, մասնավորապես՝ Ամբրոզետտի կենտրոնին, ամենանշանավոր ուղեղային կենտրոններից մեկին, այսօրվա կարևոր և պատեհաժամ միջոցառումը կազմակերպելու, ինչպես նաև առհասարակ իր առաքելության համար՝ խթանելու տարբեր տարածաշրջանների միջև կառուցողական երկխոսությունը, նոր փոխգործակցությունները և ամուր համագործակցությունը։

Իր հիմնադրումից ի վեր գագաթնաժողովը համախմբել է պետությունների ղեկավարների, կառավարությունների անդամների, Նոբելյան մրցանակակիրների և գործարարների՝ քննարկելու աշխարհի կայուն զարգացման ամենահրատապ մարտահրավերների լուծումները: Եվ այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ինձ համար առանձնապես հաճելի է հնարավորություն ունենալ հենց այս ամբիոնից դիմելու հարգարժան ներկաներին իմ երկրի համար դժվարին ժամանակաշրջանում:

Քանի որ մենք այսօր գտնվում ենք այստեղ՝ Հռոմում, ես կցանկանայի հակիրճ անդրադառնալ Հայաստանի և Իտալիայի միջև երկարամյա հարաբերություններին։ Մեր երկու ժողովուրդները պատմական, մշակութային և տնտեսական կապեր ունեն, որոնք դիմակայել են ժամանակի փորձությանը: Իտալիան արժեքավոր գործընկեր է եղել Հայաստանի համար, և մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև առկա բարեկամական կապերը:

Տիկնայք և պարոնայք,

Այսօրվա կարևոր միջոցառման խորագիրը՝ «Փոփոխություններն այսօր՝ հանուն վաղվա բարեկեցիկ մոլորակի» և դրա նպատակը լիովին համահունչ են Հայաստանին։ Ինչպես տեղյակ եք, հայ ազգը ներկայումս շարունակում է պայքարել մեր տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար, և երկրի ղեկավարությունն անկեղծորեն հավատարիմ է այդ վեհ նպատակն առաջ մղելուն: Նման հանձնառությունը հավակնոտ, սակայն անհրաժեշտ նպատակ է մեր տարածաշրջանի և աշխարհի համար այս խռովալից ժամանակներում:

Անդրադառնալով պարենային անվտանգության կայունությանը, ես կցանկանայի ընդգծել, որ այն ցանկացած հասարակության անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն որոշիչ դեր է կատարում բնակչության անվտանգության և կենսամակարդակի բարձրացման հարցում։

Միևնույն ժամանակ, մենք պետք է այսօրվա օրակարգը դիտարկենք աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումների ավելի լայն համատեքստում։ Իմ երկիրը չափազանց զգայուն է պարենային անվտանգության խնդիրների նկատմամբ՝ հատկապես այսօր, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը առերեսվում է իր հայրենիքում սննդի պակասի մարտահրավերին և դժվարություններին: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրըստօրե վատթարանում է։ Շուրջ 8 ամիս է, ինչ բնակչությունը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։

Լեռնային Ղարաբաղում առկա է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների իրական վտանգ, և հրատապ անհրաժեշտություն կա լուծելու Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչության հիմնարար իրավունքների և անվտանգության խնդիրները։ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղին սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման բոլոր ուղիները։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի, իրական առումով պարտադիր որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ վայելելով լիակատար անպատժելիություն։

Թույլ տվեք տրամադրել որոշ տվյալներ, որպեսզի ավելի հստակ ներկայացնեմ, թե ինչպես է զարգացել իրավիճակը վերջին ամիսներին.

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավական առումով պարտադիր որոշում արձակեց Ադրբեջանի դեմ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ի հեճուկս այս որոշման՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդկերպ կատարում է դատարանի որոշումը։

Հունիսի 15-ին Ադրբեջանը ավելի հեռուն գնաց՝ ամբողջությամբ արգելափակելով միջանցքը՝ արգելելով ցանկացած մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ մարդասիրական, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը։

Հուլիսի 6-ին ՄՔԴ-ն արձակեց ևս մեկ հրաման՝ վերահաստատելով իր նախկին որոշումը և Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկելու իր տրամադրության տակ եղած բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, և հետևաբար, անհապաղ դադարեցնելու իր անցակետի շահագործումը, քանի որ դա անտարակույս ոտնահարում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները՝ հանդիսանալով սահմանված խտրականություն:

Հումանիտար տեսանկյունից ամենահրատապը էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրներն են, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնել իրավիճակը տեղում։

• 2023 թվականի հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով։ Ամեն օր տեղի են ունեցել վեցժամյա հոսանքազրկումներ, գրեթե 50%-ով նվազել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաև արձանագրվել է տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման միջոցների սպառում։
• 2022 թվականի դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 21-ից՝ գրեթե շարունակաբար, դադարեցնում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ միակ գծով գազի մատակարարումը, դրանով իսկ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը։
• Վառելիքի և այլ հիմնական ռեսուրսների առկայության նվազման և Հայաստանից մատակարարումների ամբողջական ընդհատման պատճառով գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքները, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի գործունեությունը կանգ են առել:
• Ավելին, տրանսպորտային համակարգը նույնպես կաթվածահար է եղել, հանրային տրանսպորտը, այդ թվում՝ միջհամայնքային, առաջիկա օրերին կդադարի գործել, մինչդեռ մասնավոր տրանսպորտը վաղուց է կանգ առել։ Վառելիքի սուր սղության պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտի ներքին հանրային տրանսպորտը գործում է միայն 2 ավտոբուսով, որոնք սպասարկում են ավելի քան 60 հազար մարդու։

Կապված հենց այսօրվա քննարկման թեմայի՝ պարենային անվտանգության հետ, թույլ տվեք ընդգծել, որ.

• Հունիսի 15-ից ի վեր մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործման հետ, հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչև շրջափակումը, սպառված սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և ամեն անցնող օր Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ։
• Ավելին, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գյուղատնտեսական գործունեությունը շփման գծին հարող մոտ 10,000 հեկտար հողատարածքում, որը կազմում է ընդհանուր մշակվող հողերի զգալի մասը:
• Արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է սովի ու սովամահության եզրին։

Ապօրինի շրջափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այլ հիմնարար իրավունքների ոտնահարման, այդ թվում՝

• Առողջապահության իրավունքը, քանի որ վառելիքի բացակայության պատճառով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ հաճախ չկարողանալով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Ամենօրյա հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։
• Դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասը, զուգորդված հիվանդներին Հայաստան տեղափոխելու արգելքի հետ, աճող վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։
• Հիմնական սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձինք պայքարում են թերսնման պայմաններում գոյատևելու համար:
• Խրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններ ունեցողներ անձինք, մնացել են գրեթե առանց որևէ դեղորայքի:
• Դեղատների դարակները լրիվ դատարկ են, անկարող են անգամ առաջին բուժօգնություն ցուցաբերել։

Պարոն նախագահ,

Այս հումանիտար աղետի առջև մենք չենք կարող լուռ և անտարբեր մնալ, այլ պետք է գործենք վճռականորեն և առանց հապաղելու՝ կանխելու վերահաս ողբերգությունը։ Բոլոր ազգերը պետք է մերժեն կյանքի և կայունության համար անհրաժեշտ ռեսուրսների բռնազավթումը: Սա ընդհանուր սպառնալիք է, որը համաշխարհային հանրությունը պետք է քննարկի և առերեսվի դրա հետ:

Մեր տարածաշրջանից դուրս իրավիճակն ավելի բարվոք չի թվում, ինչը վկայում է, որ խաղաղության և բարի կամքի ճանապարհը դեռ երկար է։ Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել արագ զարգացող և նեղացող աշխարհում, որտեղ պատերազմներն ու ագրեսիաները տեղ չունեն։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանն ունի յուրահատուկ աշխարհառազմավարական նշանակություն՝ բնականորեն կամուրջ ծառայելով երկու մայրցամաքների միջև։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը մեր կառավարության օրակարգի առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում։ Ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում տարածաշրջանային կապի ապահովմանն ուղղված ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Հայաստանը միշտ ընդունել է այս հայեցակարգը՝ գիտակցելով այն հսկայական ներուժը, որն այն ունի տնտեսական աճի խթանման, մշակութային փոխանակման և խաղաղության խթանման համար: Մեր տեսլականը ենթադրում է հայկական խաչմերուկ, որը վեր է քաղաքական բարդություններից՝ խթանելով ազգերի միջև համագործակցությունն ու գործընկերությունը:

Սակայն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի չհիմնավորված պահանջների հետ մեկտեղ խոչընդոտներ են ստեղծում այս և այլ կարևոր նախագծերի իրականացման համար։ Մենք համոզված ենք, որ բաց և հուսալի հաղորդակցման ուղիները կենսական նշանակություն ունեն ազգերի միջև փոխըմբռնման, վստահության և համագործակցության ապահովման համար, և մենք հաստատակամորեն պաշտպանում ենք կառուցողական երկխոսության և խաղաղ բանակցությունների հավատը՝ որպես հակամարտությունների լուծման և տարածաշրջանային առաջընթացի խթանման միջոց:

Ավելին, ես կցանկանայի անդրադառնալ այն քայլերին, որոնք Հայաստանը ձեռնարկել է պարենային անվտանգության, խելացի գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների ուղղությամբ։ Մենք հանձնառություն ենք ստանձնել ապահովել, որ մեր երկիրը ոչ միայն բավարարի իր ներքին պարենային պահանջները, այլև դառնա բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի հուսալի մատակարար:

Նորարարությունների, տեխնոլոգիաների և կայուն գյուղատնտեսական պրակտիկաների միջոցով մենք ամրապնդում ենք մեր գյուղատնտեսության ոլորտը, որն առանցքային դեր է խաղում մեր տնտեսական զարգացման և միջազգային հեղինակության հարցում:

Ուրախ եմ տեղեկացնել, որ անցած ամիս Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2026 թվականների մեր երկրի պարենային անվտանգության համակարգի բարելավմանն ուղղված ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի ժողովրդավարությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է, և մենք հաստատակամ ենք ամեն կերպ պաշտպանելու այն իմ երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ։

Մենք ձգտում ենք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ միաժամանակ ունենալով միջազգային հանրության աջակցությունը, որը կլինի ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի կողքին։

Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանային հաղորդակցությանը, կայուն էներգետիկ զարգացմանը, պարենային անվտանգությանը և տնտեսական աճին հետամուտ լինելուն:

Եվ ի վերջո, մենք փնտրում ենք գործընկերություն և աջակցություն միջազգային հանրությունից՝ իրականացնելու մեր տեսլականը և նպաստելու բարգավաճ ու խաղաղ աշխարհին:

Եզրափակելով՝ ևս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ամբրոզետտիի կազմակերպիչներին, այս հարթակը տրամադրելու համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:23 24/07/2023  |  ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
10:39 24/07/2023  |  ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանել է Իտալիա
12:53 01/07/2023  |  ՔաղաքականՆախագահի հրամանագրերով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (տեսանյութ)
12:53 29/06/2023  |  ԼՐԱՀՈՍԻ վերջո Անկախությունն ամենակարևորն է. նախագահը ծաղիկեփնջով գնացել էր ԱՄՆ դեսպանին շնորհավորելու
08:37 20/06/2023  |  ՄամուլՆվիրատվություն, ժառանգություն. ինչ ունեցվածք ունի Վահագն Խաչատուրյանը. «Ժողովուրդ»
12:17 19/06/2023  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանը հանդիպել է Գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ
16:09 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍՆախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես
16:00 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ
11:10 03/06/2023  |  ՄամուլՎահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»
13:51 30/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱղետի հեղինակները

Արխիվ

[]