ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ կատարել է Բաքվի հակահայկական հրահանգը. Արմինե Ադրբեկյանը՝ Սումգայիթի ջարդերի մասին էջը Դատաազության կայքից հեռացնելու մասին 07/24/2023 18:09 | Քաղաքական
«Եթե մարդիկ պատրաստվում են Հայաաստանի Հանրապետության զինանշանն ու օրհներգը փոխեն, Դատախազության արխիվից մի բաժինն ի՞նչ է, որ չջնջեն։ Ասեմ ավելին՝ այս իշխանությունները դեռևս 2019 – 2020 թթ. սկսած դադարեցրել են ֆինանսավորել նախկին բոլոր այն նախագծերն ու կայքերը, որոնք առնչվում էին հայ – ադրբեջանական հակամարտության հիմախնդրի վերհանմանն ու դրանց հայանպաստ դիրքորոշման նպաստմանը։ Եթե դրանք մինչ այսօր դեռ կան և հասանելի են, ապա միայն իմ և իմ նախկին կոլեգաների անձնական նյութական խնայողությունների հաշվին։ Այսօր Հանրային հեռուստաընկերության տնօրեն, իսկ մի քանի տարի առաջ հայտնի՝ «Հանրային կապեր և տեղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ -ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իմ ճակատին նայելով հայտարարեց՝ իրենց քաղաքականութունն Ադրբեջանի նկատմամբ փոխվել է և այս թեման իրենց, այլևս, հետաքրքիր չէ, հետևաբար, իրենց իշխանությունը չի պլանավորում ֆինանսավորել հայ– ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ծրագրերն ու կայքերը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը եւ ընդգծել՝ իրականությունն այն է, որ այս իշխանությունն ունի Բաքվի հրահանգը և այդ հրահանգը կատարում է
«Փաստինֆո» լրատվականը նկատել էր, որ ՀՀ Դատախազության պաշտոնական կայքի լրամշակումից հետո բացակայում է Սումգայիթ բաժինը, որ բացվել էր, դեռեւս, 2010 թվականին։ Այս բաժինը բացառիկ էր այնքան, որ հրապարակվել էին 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը, այդ թվում խիստ արժեքավոր՝ Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող ականատեսների վկայությունները, Ադրբեջանում հայերի ջարդերի վերաբերյալ նախկինում գաղտնի նշագրում ունեցող փաստաթղթեր։ Այլ խոսքով՝ Սումգայիթի ցեղասպանության մասին վկայող փաստական տվյալները հասանելի էին դարձվել հասարակության լայն շրջանակների համար, իսկ այդ նյութերը վկայում էին, որպ դրանք նախապես եղել են կազմակերպված, հայազգի բնակիչների ցուցակները ջարդարարնրին տրամադրվել էին նախապես տեղական իշխանությունների կողմից։ Ականատեսները պատմել էին ահասարսուռ դեպքեր՝ զավակի աչքի առաջ ծնողների դաժան սպանություն, հղի կանանց բռնաբարություն, թե ինչպես էին կանանց մերկացնում եւ հետապնդում։
Պարզելու համար պատմագիտական նշանակության մեծածավալ և կարևորագույն աշխատանքի՝ պաշտոնական կայքից հեռացման պատճառները՝ լրատվամիջոցը կապ էր հաստատել ՀՀ դատախազության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի, որտեղից նախ զարմանքով էին արձագանքել, ապա ժամանակ խնդրել պարզելու՝ կա՞ արդյո՞ք այդպիսի տեղեկատվություն կայքում, թե՞ ոչ, իսկ ավելի ուշ, պատճառաբանել, թե կայքի հետ կապված տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով բաժնի նյութերն, այս պահին, անհասանելի են՝ հավաստիացնելով, թե կայքի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտից հետո, Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող ականատեսների նյութերն ամփոփող բաժինը՝ տեղեկատվության ողջ ծավալով, հասանալի կլինի կայքի այցելուների համար, սակայն կայքում այս թեմայով զետեղված նյութերը մեղմ ասած, չեն ներկայացնում իրական պատկերը։ Ընդգծենք, որ առ այս պահը այդ էջը՝ որպես այդպիսին չկա։
Արմինե Ադիբեկյանը նկատում է՝ եթե օրվա իշխանությունները Բաքվի պատվերով մարդիկ են ձերբակալում, Թուրքիայի պատվերով մեզ համոզում են, թե Արարատը մեր զինանշանի վրա չպետք է լինի և այրում են Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի արխիվները, ապա այն տեղեկատվությունը, որ պատմում է Խոջալույի, Մարաղայի և Բաքվի ջարդերի մասին, պարունակում այդ թվում նաև՝ ականատեսների վկայությունները, առավել ևս, հենց այս օրերին պետք է հեռացվեին. «Սա հայաստանյան օրվա իշխանությունների տիպիկ ձեռագիրն է՝ ճշգրտությամբ կատարել թշնամու հրահանգները, որպեսզի հետո նրանց հետ միասին կարողանան ասել, թե Սումգայիթի, Բաքվի կամ Մարաղայի ջարդերը չեն եղել, իսկ մենք մեր «հարևան» Ադրբեջանի հետ պետք է հաշտ ու խաղաղ գոյակցությամբ ապրենք կողք - կողքի։ Գրեթե նույն պատմությունն էլ հիմա Մատենադարանում է կատարվում, որտեղ իրենց հերթական տգետ կամակատարին են նշանակել և շուտով մենք կլսենք, որ այնտեղից ևս հույժ կարևորության ձեռագրեր ու փաստաթղթեր են անհետացել, կորել կամ ջնջվել։ Սպասենք և կլսենք»,- ասում է Արմինե Ադիբեկյանը։
Ամփոփելով զրույցն, ադրբեջանագետն ասում է՝ հաճոյանալով թուրք – ադրբեջանական տանդեմին, այս իշխանությունները խնդիր ունեն ամեն կերպ ոտնահարել մեր երկրի ազգային և պետական շահն, ինչն էլ անում են։ Պատմությունը ջնջել չի հաջողվելու ո՛չ թշնամի տանդեմին, ո՛չ օրվա իշխանություններին», - վստահեցնում է բանախոսը. «Պատմությունն այդքան հեշտությամբ չի ջնջվում, սակայն, գերխնդիրրը հիմա, նույնիսկ, սա չէ, այլ այն, որ հայաստանյան օրվա իշխանությունն անթաքույց լծվել է թշնամու պատվերների իրականացմանը, թեև, նորից եմ կրկնում, սա ապարդյուն աշխատանք է։ Նույն Դատախազության կայքից հեռացված տեղեկատվության ողջ փաթեթն, անձամբ իմ արխիվում կա և առկա է ոչ միայն ինձ մոտ։ Վստահ եմ դա և այլ արժեքավոր տեղեկություններ պարունակող փաստաթղեր կան նաև Սումգայիթ էլեկտրոնային բաժնի ստեղծման հեղինակ Սոնա Տռուզյանի մոտ և այլն։ Եվ ես հիմա ասում եմ՝ ինքս պատրաստ եմ միանալ՝ միասին մի նոր էլեկտրոնային հարթակ ստեղծելու աշխատանքներին, որտեղ կտեղադրվեն բոլոր այն արժեքավոր նյութերն ու վկայությունները, որոնք եղել են ու հիմա հեռացվել են և չկան Դատախազության կայքում։ Գիտե՞ք ցավալին որն է՝ այսպիսի աշխատանքները ոչ թե անհատները պետք է կատարեին, կամ ինչ – որ առանձին վերցված կառույցներ, այլ սա պետական ծրագրի մի մաս պետք է լիներ։ Դպրոցներից սկսված մինչև բուհեր, այս թեմաները պետք է դասավանդվեին ամենայն մանրամասնությամբ և հետևողական կերպով, որպեսզի, երբ այսօր մտնեի լսարան և իմ ուսանողներին հարցնեի՝ ի՞նչ է Սումգայիթը, չտեսնեի նրանց դատարկ հայացքները։ Եվ սա այն դեպքում, երբ մեր «հարևան» Ադրբեջանում հայատյացության հիմքը դրվում են, դեռևս, մանկապարտեզներից և այնտեղ հասուն ցանկացած մարդ հասարակություն է մտնում արդեն որպես կայացած և համոզված հայատյաց։ Սա է խնդիրը, այս մասին է պետք մտածել, որի բացթողման մեջ ես մեղադրում եմ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններին, այսպիսի բացթողում ունենալու և հետևաղական չլինելու համար»,- ասում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ