ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վազգեն Սարգսյանն ինձանից նեղացավ՝ ասելով՝ Նիկոլն ո՞վ է, որ դու դրան հարցազրույց ես տալիս, չե՞ս տեսնում բանակի նկատմամբ ինչպես է տրամադրված. Ալբերտ Բազեյան 07/24/2023 20:27 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը մշտապես թշնամաբար է տրամադրված եղել թե՛ Հայոց բանակի նկատմամբ, թե՛ անձամբ, Վազգեն Սարգսյանի։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրավունք չունի Վազգեն Սարգսյանի մասին տեսակետ հայտնելու, այլ նաև, առհասարակ, նրա անունը տալու՝ ինքն ո՞ւր, Վազգեն Սարգսյանն ո՞ւր։ Հիշում եմ, մի անգամ, նա ինձ խնդրեց, որպեսզի իր թերթին հարցազրույց տամ, ես էլ տվեցի, որից հետո Վազգեն Սարգսյանն ինձանից բավական նեղացավ՝ ասելով. «Նիկոլն ո՞վ է, որ դու դրան հարցազրույց ես տալիս, չե՞ս տեսնում, թե նա ինչպես է տրամադրված բանակի նկատմամբ»։ Այդ տարիներին Երկրապահ Կամավորական միությունը նոր- նոր էր ստեղծվել։ Մենք միասին ենք նախաձեռնել այդ կառույցը՝ Վազգեն Սարգսյանը նախագահն էր, ես առաջին տեղակալը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը՝ հակադարձելով երեկ Երկրապահ կամավորական միության հոբելյանական տոնական միջոցառման առիթով վարչապետ աշխատող անձի ելույթի այն հատվածին, թե, իբր, Վազգեն Սարգսյանը բանակում չի ծառայել։
Ալբերտ Բազեյանի փոխանցմամբ՝ բանակը մշտապես լրագրող Փաշինյանի թիրախում էր, գրածներից էլ հազիվ, միայն 10 տոկոսն էր ճշմարտանման. «Հայրենասեր մարդը, եթե անգամ, բանակում թերություններ է նկատում, անում է այնպես, որ դրանք շտկվեն, ոչ թե հանրային քննարկման է դնում ու հրապարակային թեմա է դարձնում, այն էլ՝ 90 տոկոսով սուտ և հորինած տեղեկություններով, թեկուզ, միայն նրա համար, որ հանրային հրապարակումները միայն մենք՝ ներսի սպառողը չի կարդում, այլ նաև մեր թշնամին։ Չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի նշանակետը, հենց, դրսի ուժերին ծառայելն էր, նրանց ինչ – ինչ տեղեկություններ հասցնելը, որի համար էլ որպես հարթակ էին ծառայում իր ստեղծած թերթերը»,- ասում է Ալբերտ Բազեյանը։
Վազգեն Սարգսյանն Ազգային Հերոս է։ Վազգեն Սարգսյանն Արցախի առաջին պատերազմի խորհրդանիշն է։ Վազգեն Սարգսյանն իր զինվորներին անուններով էր ճանաչում։ Նա չափազանց հոգատար էր զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած ազատամարտիկների հանդեպ, ասում է Ալբերտ Բազեյանը և հավելում. «Հայկական բանակի ստեղծման ակունքներում, հենց, Վազգեն Սարգսյանն է կանգնած, և, եթե մենք ունեցել ենք հաղթական բանակ, ապա դրա համար պարտական ենք առաջին հերթին և հիմնական առումով, հենց, Վազգեն Սարգսյանին։ Ի՞նչ է նշանակում՝ Վազգեն Սարգսյանը բանակում չի ծառայել։ Եվ, երբ նայում ես, թե ո՞վ է այս բառերի հեղինակը՝ կապիտուլացիայի տակ ստորագրած և Հայոց բնակին ու Վազգեն Սարգսյանին թիրախավորած, բանակում, իսկապես, երբեք չծառայած Նիկոլ Փաշինյանը, ապա հասկանում ես, որ այս ամենը հերթական նվաստացման ակտն է՝ ինչպես բանակի, այնպես նաև՝ Վազգեն Սարգսյանի և նրա հիշատակի առաջ, թեև Նիկոլ Փաշինյանից այլ բան սպասելի էլ չէր», - ասում է Բազեյանը։
Անդրադառնալով երեկ Օպերայի և Բալետի Ազգային ակադեմիական թատրոնում Երկրապահ Կամավորական միությանը նվիրված տոնական մեծ միջոցառմանը և այնտեղ Սասուն Միքայելյանի ներկայության թեմային, Ալբերտ Բազեյանը նկատում է՝ եթե Սասուն Միքայելյանն ուրիշ ոչինչ արած չլիներ իրենց վարկաբեկելու համար, ապա միայն այն անընդունելի և դատապարտելի նախադասությունը, որով նա, խայտառակեց իր անունը, բավարար էր, որպեսզի նրան այլև ոչ ոք լուրջ չընդունի. «Ի՞նչ է նշանակում՝ ապրիլյան հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան գոյամարտը։ Սա խայտառակություն է։ Ես ձեզ վստահ ասում եմ՝ Երկրապահ Կամավորական միության շարքային անդամներն ազնիվ, կռվող և հայրանասեր տղաներ են, նրանք մեր զինակից ընկեներն են և բոլորովին կապ չունի, որ միության այսօրվա վերնախավն այս իշխանության հետ է։ Շուտով այդ տղերքի 80 -90 տոկոսին մենք Սասունի վերահսկողության տակից հանելու ենք։ Մենք ձևավորել ենք կամավոականների, աշխարհազորայինների և պահեստազորայինների միավորում, որտեղ մեզ անդամակցելու են նաև Երկրապահ կամավորական տղերքի ճնշող մեծամասնությունը։ Արդեն իսկ շատ շատերը զանգահարում են ինձ ու հարցնում՝ ե՞րբ կարող են միանալ մեր նախաձեռնությանը։ Դա կլինի առաջիկա համաժողովից հետո՝ ամենամոտ ապագայում։ Մենք մեր օրինակով համատեղելի քաղաքական ուժերին կառաջարկենք միանալ մեզ, ձևավորել մեկ միասնական համահայկական դաշինք, արժանապատիվ կերպով ոտքի հանելու համար մեր ժողովրդին և պարտադրելու այս իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասում է Ալբերտ Բազեյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ