ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանապահ գյուղի բնակիչների հարկադիր տույժերը եռապատիկ ավելանում են. բազմազավակ մայրը դիմում է բանկերին՝ հորդորով 07/22/2023 22:01 | ԼՐԱՀՈՍ
Սահմանամերձ գյուղում տուն գնելու համար բազմազավակ ընտանիքի կյանքը մղձավանջի է վերածվել: Սահմանապահ գյուղի բնակչուհի Նատաշա Մուրադյանի բնորոշմամբ` կամաց-կամաց խորտակվում են:
Օրվա ապրուստի միջոցհայթայթելու խնդիր ունեցող Առուստամյանների ընտանիքում 4 անչափահաս է մեծանում։ Սննդի ու հագուստի խնդիրները չլուծած՝ ընտանիքն այժմ կանգնած է բանկային վճարումների ու հարկադիր կատարման ակտերի ծանր բեռի մեջտեղում։ Նատաշան հույս ունի, որ բանկերը գոնե հաշվի կառնեն իր ընտանիքի ծանր կարգավիճակը, կհամաձայնեն վարկերի վճարման ընդհանուր հարթակ ստեղծել ու նվազեցնել վճարումների ծավալը։
«Ես դպրոցում օպերատոր եմ աշխատում, աշխատավարձս հիմա 75 հազար դրամ է։ Բայց ես տուն բերում եմ 25 հազ. դրամ միայն։ Դրանից գոնե 50 հազարը ես պետք է ստանայի, բայց չեմ ստանում։ Գումարի մեծ մասը վարկի վճարման է գնում, մյուսը՝ սառած է։ Արդեն 100 հազ.-ից ավելի ունեմ կուտակված։ Այդ գումարը ո՛չ կարողանում եմ հանել, ո՛չ էլ որևէ բան փոխանցել, որ դուրս գամ էս վիճակից։ Բանկերից մեկը վարկը գցում է հարկադիր, դա վճարում եմ, հետո մյուս բանկն է գցում։ Այսինքն, ես աշխատավարձ գրեթե չեմ ստանում»,- ասաց նա` նշելով, որ հարկադիրի հետ կապված խնդիրները շատ են՝ չեն ընդառաջում:
Նատաշան «Փաստինֆո»-ին պատմեց, որ տարիներ առաջ ամուսնու հետ միասին հիփոթեքով տուն են վերցրել սահմանամերձ գյուղում։ Տան վճարը կատարելու համար որոշակի այլ վարկեր են ավելացել՝ հետագայում դրանք փակելու հաշվարկով։ Իրավիճակը, սակայն, վատթարացել է դեռևս Քովիդի համավարակի շրջանից սկսած։ Այդ ժամանակ, ինքը հղի է եղել։ Վարակը բացառելու և հնարավոր բարդացումներից զերծ մնալու համար մշտապես գնացել է ստուգման։ Իսկ երեխային ունենալուց հետո էլ հնարավորություն չի ունեցել աշխատելու։ Միևնույն ժամանակ, ծննդաբերությունից հետո, թե՛ իր, և թե՛ երեխաների մոտ առաջացած առողջական խնդիրների լուծման համար ստիպված են եղել վարկով հավելյալ գումար վերցնել։
«Ես դեռ պետք է մայրական արձակուրդում լինեի, բայց վարկերս մուծելու համար այսօր աշխատանքի եմ գնում։ Ամեն դեպքում, ես չեմ հրաժարվում իմ պարտականություններից»,- ասաց նա։
Բազմազավակ մոր խոսքով՝ իրենք այդ գումարներն այժմ վճարելու հնարավորություն չունեն, քանի որ արդեն իսկ առկա պարտքին ավելացել են եռակի չափով տոկոսներ։
«Կարող է մի բանն, ասենք, լինի 200 հազ. դրամ,բայց, ի վերջը դառնա 800-900 հազ. դրամ` նայած, թե ո՞ր բանկն ինչ տոկոսով է աշխատում: Դրանք տույժերն են արդեն։ Ես անգամ մայր գումարը հիմա չեմ կարողանում տալ, այդ գումարն ինչպե՞ս վճարեմ։ Մեր հաշվապահը փոխանցումներն անում է՝ մինչև մի բանկը վերջացնեմ ու անցում կատարեմ մյուսին, դա էլ երկար է տևում։ Ընթացքում էլ անընդհատ աճում են տույժերն ու տոկոսները։ Իրենք դա չեն դադարեցնում։ Ես կողքից եկամուտ չունեմ, հիմա ինչպե՞ս եմ դրա տակից դուրս գալու, միևնույն ժամանակ երեխաներիս պահեմ»,- ասաց սահմանապահ գյուղի բնակիչը։
Նատաշայի ամուսինը բանվոր է։ Աշխատում է օրավարձով, ընտանիքի սննդի հարցն է փորձում հոգալ՝ ամենօրյա ռեժիմով։
Նատաշան էլ ամսական 5 հազար դրամով անգլերեն է պարապում գյուղի երեխաներին։ Ասում է՝ ինքն աշխատանքից չի խորշում, միայն հասկանա, որ այդքան աշխատանքը գոնե անարդյունք չի մնա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ