ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղություն մուրողը մեզ հասցրեց կործանման. տիկին էռատո, հուսով եմ, սովամահ եք լինելու Ձեր ամուսնու գրկում. արցախցի պատգամավոր (տեսանյութ) 07/21/2023 12:07 | Քաղաքական
Խաղաղություն մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման, իսկ Արցախից հրաժարվելով Հայաստանի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ վատթարագույն սցենարով։ Արցախի ԱԺ-ում այս մասին հայտարարեց իշխանական պատգամավոր Նելա Գրիգորյանը։ Նա հայտարարեց, որ «հայրենիքի հանձնման ազգադավ գործողությունների» դեմ պայքարել հնարավոր է միայն ազգային միասնական ճակատ ստեղծելու միջոցով։
«Հայ ազգով, միասին, անկախ բնակության վայրից, անկախ սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար որևէ դեպքում չի կարող ընդունելի համարվել։ Դրա մասին խոսելն անգամ հանցագործություն է։ Պետական դավաճանությունը, անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք՝ արյուն թափած մեր հերոսների, ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների և ընդհանրապես, հայ ազգի նկատմամբ»,- ասաց նա։
Գրիգորյանը հայտարարեց, որ Արցախի չլինելու դեպքում չի լինի նաև Հայաստանը։
«Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում, մենք իրավունք չունենք անտարբեր մնալու ո՛չ Նիկոլի և ոչ էլ նրա խունտայի հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Հայե՛ր, արթնացե՛ք, աղետի եզրին ենք։ Մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք, իսկ Փաշինյանը և իր «էռատո» տիկինը, թքած ունեն Արցախի կորստի վրա։ Ով իրենց բանջարաբոստանային կուլտուրաներն ու Ալբերտ Էյնշտեյնի վերաբերյալ գիրքն է հրապարակում։ Այն ժամանակ, երբ արցախյան հասարակությունը, այդ թվում՝ հղի կանայք, կանգնած են գոյաբանական խնդրի առջև ու կիլոմետրերով ճանապարհ են հատում՝ իրենց կյանքի ու ազատության իրավունքն ապահովելու համար։ Տիկին էռատո, վերջապես կողմնորոշվեք և հրապարակավ հայտարարեք, թե ով եք Դուք, մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան։ Ձեր հրապարակումները պարզապես զազրելի են, իսկ Ձեր կրկեսային բեմադրություններն Աստծո դատաստանին են արժանանալու։ Իսկ Դուք անձամբ, հուսով եմ, սովամահ եք լինելու Ձեր ամուսնու գրկում»,- ասաց նա։
Գրիգորյանը նաև կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նա մնալու է հայ ազգի մեծագույն դավաճանը, ով դատում է հերոսածին մայրերին։ Նրա խոսքով՝ Փաշինյանի գործողությունները ներում չեն ունենալու։
«Դու պետական հանցագործ ես, դու պետք է ցմահ բանտարկվես ու ապրելու իրավունք չունես։ Հեռացիր՝ հնարավորինս շուտ»,- հայտարարեց արցախցի պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ