ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան քաղաքում իշխանազավթումը արդեն կարելի է համարել կայացած փաստ. Էդգար Ղազարյան 07/21/2023 16:41 | Քաղաքական
Որևէ կասկած չկա, որ Երևանի ավագանու ընտրություններում իշխող կուսակցությունը զավթելու է Երևան քաղաքի իշխանությունը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ այդ մասին վկայում են նախկին ՏԻՄ ընտրությունների օրինակները՝ Հանրապետության այլ համայնքներում։
«Եթե նրանք պատրաստ չեն նույնիսկ Անի համայնքում, Սիսիանում, էլ չասեմ՝ Գյումրիում ու Վանաձորում իշխանությունը հանձնել ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական ուժերին ու գործիչներին, ապա բացառված բան է, որ սրանք իշխանություն հանձնեն Երևան քաղաքում»,- հայտարարեց նա։
Այդուհանդերձ, Ղազարյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտարարությամբ է հանդես եկել 11 քաղաքական ուժ՝ իրենց թեկնածուներով։ Էդգար Ղազարյանի խոսքով՝ դրանց թիվն առաջիկայում կարող է հասնել 15-ի։
««ՔՊ» կուսակցություն՝ Տիգրան Ավինյան,
«Հանրապետություն» կուսակցություն՝ Արտակ Զեյնալյան,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ Մանե Թանդիլյան,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ Դավիթ Խաժակյան,
«Հանրային ձայն» կուսակցություն՝ Արտակ Գալստյան,
«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ Նատալյա Ռոտենբերգ- Արզաքանցյան,
«Արդար Հայաստան» կուսակցություն՝ Նորիկ Նորիկյան,
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն՝ Սոցիալդեմոկրատական «Հնչակյան» կուսակցության հետ միասին՝ Կարեն Սարգսյան,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ Երվանդ Թարվերդյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ Հայկ Գրիգորյան,
«Հաղթանակ» կուսակցություն՝ Վիկտոր Մնացականյան։
ԴԵռևս կան քննարկումներ, բայց առկա չեն պաշտոնական հայտարարություններ՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» դաշինքի ՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ»,- մանրամասնեց նա։
Ղազարյանի գնահատմամբ՝ ընտրություններում մեծաթիվ քաղաքական ուժերի մասնակցությունը կրկնելու է 2021 թվականին անցկացված ընտրությունների սցենարը, որով, նրա խոսքով, հնարավորություն ստեղծվեց փոշիացնելու քվեները, քանզի դրանք հաշվարկվում ու փոխանցվում են առավել շատ ձայներ ստացած կուսակցությանը։
«Պայմանական՝ X կուսակցությունը, որը չի հաղթահարի 4 տոկոսի շեմը, եթե ստացել է, երթադրենք, 10 հազ. Ձայն, ապա 5 հազ.-ը գնալու է ու միանա «ՔՊ»-ի ձայներին։ Ահա այս ձևով, ակնհայտորեն, իշխանազավթումը Երևանում արդեն կարելի է համարել կայացած փաստ»,- ասաց նա։
Ղազարյանը ցավով արձանագրեց, որ ՀՀ-ում երբևէ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրա խոսքով՝ այդ ընտրություններում մշտապես հաղթել է իշխանությունները։ Որպես օրինակ՝ Ղազարյանը ներկայացրեց 2018 և 2021 թվականներին անցկացված ընտրությունների օրինակները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ