ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խցում բացակայել է օճառը, սանիտարական թուղթը. չի եղել հոսող ջուրը, և ազատությունից զրկված անձանց այն տրամադրվել է պլաստմասե շշերով. խախտումներ 07/21/2023 16:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատարանների` ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Այցեր են իրականացվել Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի և Աշտարակի նստավայրեր:
Ուսումնասիրվել են նշված դատարանների` ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և
Ոստիկանության` ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
• Կոտայքի դատարանի Հրազդան նստավայրում առկա են խիստ անբավարար պայմաններ: Ազատությունից զրկված անձանց պահելու համար նախատեսված միակ խուցը գտնվում է դատարանի շենքի առաջին հարկում, որտեղ չկան պատուհաններ, բնական լուսավորություն, բացակայում է օդափոխությունը։ Խցում չկա աթոռ, իսկ միակ սեղանը հիմնականում ծառայել է որպես պահեստ՝ վրան դրված են եղել մեծ թվով թղթապանականեր։ Բացակայել է ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սանհանգույցը, և նրանք ստիպված են եղել օգտվել ընդհանուր սանհանգույցից։ Ի տարբերություն շենքի այլ սենյակների՝ խցում բացակայել է նաև ջեռուցման համակարգը, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով հատկապես ցուրտ եղանակային պայմանների ժամանակ խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը:
• Մշտադիտարկված դատարանների բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին, կիսապատերն այնքան ցածր են եղել, որ մեծամասամբ չեն ծածկել անձի նույնիսկ մինչև գոտկատեղը։ Այս վիճակը հատկապես անընդունելի է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հարցն ավելի զգայուն է այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են։
• Շարունակում են մտահոգիչ մնալ Աշտարակի նստավայրի խցերի՝ նախկինում ևս արձանագրված անբավարար պայմանները։ Խցերի դռներն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ երևում են միջանցքից: Սա մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում է։ Ավելին, խցում բացակայել է նաև հոսող ջուրը, և ազատությունից զրկված անձանց այն տրամադրվել է պլաստմասե շշերով։
• Անընդունելի է նաև այն, որ բոլոր սանհանգույցները միայն ասիական տիպի են։ Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, դիտարկված խցերն ունեն նաև վերանորոգման կարիք․ պատերի ծեփամածիկները եղել են թափված, տեսանելի են եղել ճաքեր:
• Աշտարակի նստավայրի խցերից մեկում չի եղել պատուհան, բնական լուսավորությունն ապահովվել է ճաղավանդակից, բացակայել է պատշաճ օդափոխությունը:
• Ուսումնասիրված խցերում բացակայել են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ Եղվարդի և Աշտարակի նստավայրերում՝ օճառը, սանիտարական թուղթը, աղբամանը, Չարենցավանի նստավայրում՝ օճառը և աղբամանը, ինչպես նաև խցերից մեկում չի եղել աթոռ և սանիտարական թուղթ։
• Որևէ խցում առկա չեն եղել ազատությունից զրկվածների համար նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։
• Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին, չեն ունեցել բավարար լուսավորություն և օդափոխություն, տեղաշարժման կարիք ունեցող անձանց կարիքներին հարմարեցված չեն եղել։
• Արձանագրվել է նաև, որ ուղեկցող ոստիկանների համար ոչ բոլորը մեքենաներում է նախատեսված նստարան, և նրանք ստիպված են ինքնաշեն փայտե նստարանից օգտվել։
Այս խնդիրներն ունեն համակարգային բնույթ և մշտապես արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
Այցի արդյունքներն ամփոփվում են և համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ