ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվեց ռուս-թուրքական սիրախաղը, բախման հավանականությունը մեծանում է. Մելքոնյան 07/21/2023 12:59 | Քաղաքական
Երբ հայկական կողմը ՌԴ-ին անդադար հիշեցնում էր, որ այն, ինչ Թուրքիան ու դրա ղեկավար Էրդողանն անում են, ընդամենը, մարտավարական խաղ է, ուրիշ ոչինչ, և որ, ռազմավարական առումով, նրանց շահերը երբեք չեն համընկնելու, մեզ լսող չկար։ Եվ ահա, տեղի ունեցավ այն, ինչ սպասելի էր՝ ավարտվեց ռուս – թուրքական սիրախաղը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, թե հույս ունեն, որ ՌԴ խաղաղապահները կհեռանան Լեռնային Ղարաբաղից 2025 թվականին, ինչին բավական կոշտ էր արձագանքել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չի հանդիսանում, իսկ խաղաղապահների տեղակայման ժամկետները եւ այն եւս 5 տարով երկարաձգելու հավանականությունը սահմանված է հենց այդ փաստաթղթով,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ՝ Էրդողանը վերջին ընտրությունների ընթացքում համոզվեց, որ իր երկրում չունի այն գերակշիռ ազդեցությունն ու վարկանիշը, որ ուներ նախկինում, միաժամանակ, հասկանալով, որ Արևմուտքն աշխատում է իրենց դեմ, որոշեց՝ ժամանակն է վերջ տալ ՌԴ-ի հետ սիրախաղին, ասում է բանախոսն ու հավելում.«Թուրքիան թեքվում է դեպի Արևմուտք, որտեղից , ի դեպ, երբեք էլ դուրս չէր եկել և պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում հայտարարվեց, որ իրենց վերջին ձեռքբերումն ու հերոսը Էրդողան է՝ իր հայտարարություններով, մասնավորապես, այն, թե Ուկրաինան կարող է մաս կազմել ՆԱՏՕ-ին։ Հիմա նայենք, թե ի՞նչ տեղի ունեցավ՝ Ռուսաստանն ուշացումով փորձում է արձագանքել Թուրքիային, այն Թուրքիային, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանագրում մաս կազմել չհասցրեց, թեև միջնորդավորված Թուրքիան այնտեղ իր ներկայությունն ունի՝ ի դեմս Ադրբեջանի։ Աղդամում թուրքական դիտորդական խմբի ստեղծումը, ևս, այդ ներկայության մասին է վկայում։ Այսինքն, իրականության մեջ Թուրքիան կա և չկա»,- ասում է պատմաբանը։
Ժամանակի ընթացքում թուրքական դիրքերն ամրապնդվելու են։ Դրան, արդեն իսկ, նպաստել է ուկրաինական պատերազմը։ Սրանում Աշոտ Մելքոնյանը վստահ է. «Կարծում եմ, վերջապես, Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության ճանապարհները, կարծես թե, բաժանվում են և, այս ֆոնին, իրավիճակը կարող է նաև այստեղ՝ Հարավային Կովկասում, սրվել։ Համոզված եմ, որ Էրդողանի հայտարարությունը, թե 2025 թ. ռուսական խաղաղապահ զորքերն Արցախը պետք է լքեն, համաձայնեցված է եղել Արևմուտքի և, իհարկե, Ադրբեջանի հետ։ Ցավալիորեն, Արևմուտքի, այսպես կոչված, պրոհայկական մոտեցումներով ուրախացողներին պետք է ասել, որ դրանում ուրախալի ոչինչ չկա, որովհետև Արևմուտքը հստակորեն խոսում է այն մասին, որ ՌԴ-ն այս տարածաշրջանից պետք է հեռանա, իսկ այդ պարագայում՝ ՌԴ-ն պետք է հեռանա նաև Արցախից։ Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռացումնը, բնականաբար, իր հետ բերելու է նաև այդ տարածքի բռնազավթման, հայրանզրկման և բնակչության ցեղասպանության»։
Հարցին՝ արդյո՞ք ռուս - թուրքական սրման ֆոնին, Արցախում և Հայաստանում կարո՞ղ է մեծանալ նոր ռազմական բախումների հավանականությունը, Աշոտ Մելքոնյանը պատասխանում է՝ ցավալիորեն, բախման հավանականությունը կմեծանա. «Եթե թուրքական կողմն, Ադրբեջանի հետ միասին, սրում է հարաբերությունները ՌԴ-ի հետ, նշանակում է, որ սա, ինչ – որ կերպ համաձայնեցված է նաև Արևմուտքի հետ, հետևաբար, ՌԴ-ն այս տարածաշրանից հանելու ձևերից մեկն էլ կարող է հենց այդ բախումը լինել։ Փաստորեն, երբ 2020 թ. 44 օրյա պատերազմի ընթացքում, ՌԴ-ին, իբր, չեզոք դիրք գրավելով, բայց, իրականում, ադրբեջանական կողմի շահերը պաշտպանելով, մեջիքց հարվածում էր ՀՀ-ին, առաջին հերթին, դրանով պարտվեց ինքը, որովհետև, եթե մի պատերազմում քո ռազմավարական դաշնակիցը պարտություն է կրում, այն էլ քո զենքով կռվող դաշնակիցը, ապա, անխուսափելիորեն, պարտվում ես նաև դու։ Հավանաբար, ռուս զինվորականության մի զգալի մասը սա հասկանում էր, սակայն, նույնը չեմ կարող ասել այդ երկրի քաղաքական վերնախավի մասին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ