ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառքով վարորդական վակայականներ են ստացել. մեղադրանք է ներկայացվել 14 անձի, այդ թվում՝ ՃՈ 3 տեսուչներին 07/21/2023 12:18 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի շարք քաղաքացիների օգտին հովանավորչության և ապօրինի գործողություններ կատարելու համար, Կոտայքի մարզի բնակիչ Ս. Գ.-ի, իսկ որոշ դեպքերում նաև այլ քաղաքացիների միջնորդությամբ՝ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ մի շարք քաղաքացիներ առանց համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ ունենալու իրենց կամ մտերիմների համար վարորդական վկայականներ ձեռք բերելու հարցով դիմել են Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, իսկ վերջիններս օժանդակել են իրենց ծանոթ ՃՈ տեսուչներին՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող քննություններով տվյալ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում: Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, հիշյալ քաղաքացիներից ստանալով տարբեր՝ 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ, դրանց մի մասը պահել են իրենց՝ որպես ցուցաբերած «աջակցության» վարձատրություն, իսկ մնացած մասը որպես կաշառք փոխանցել են ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձանց:
Արդյունքում ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու, քաղաքացիներից ձևականորեն ընդունել և դրական են գնահատել գործնական ու տեսական քննությունները, որոնց հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական վկայականներ: Որոշ դեպքերում վկայականներ են տրամադրվել նաև վարորդի այն թեկնածուներին, ովքեր նախկինում մի քանի անգամ չեն կարողացել հանձնել գործնական քննությունները և վարելու բավարար հմտություններ չեն ունեցել:
Այնուհետև ՃՈ պաշտոնատար անձինք շրջանառության մեջ են դրել գործնական քննություն ընդունելու մասին արձանագրություններ, որոնցում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները հանձնել են գործնական քննությունները՝ ճիշտ կատարելով պահանջվող բոլոր գործողությունները, ինչի հիման վրա նրանց տրամադրվել են վարորդական վկայականներ:
Վերը նկարագրված հանցավոր արարքների համար՝
ՃՈ տեսուչ Ժ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 441-րդ հոդվածի 1-ին մասով, 445-րդ հոդվածի 1-ին մասով և 440-րդ հոդվածի 3-րդ մասով,
ՃՈ տեսուչ Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեսուչ Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով,
Ս. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-436-րդ հոդվածի 1-ին մասով, 44-436-րդ հոդվածի 1-ին մասով և 440-րդ հոդվածի 2-րդ մասով, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով:
Եվս 9 անձի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի