ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է դիմել ծայրահեղ միջոցների՝ իշխանության վրա ճնշում գործադրելով, իսկ եթե հրաժարվեն, անհապաղ հեռացնել․ կան քաղաքական ուժեր ու խմբեր, որոնք կարող են դա անել․ Արմեն Այվազյան 07/20/2023 18:05 | Քաղաքական
Դրված է հայ ժողովրդի ու Հայաստանի հանրապետության լինել-չլինելու հարցը, որը ներառում է նաև Արցախը։ Արցախն ապաշրջափակելու համար պետք է դիմել ծայրահեղ միջոցների, կիրառել հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները, քանի որ, առանց չափազանցության, սա հայ ժողովրդի ու մեր պետականության կյանքի հարցն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտեց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Ամենից առաջ պետք է հստակ հասկանալ, որ հայ ժողովրդի համար Արցախի անկումը՝ այսինքն հայաթափումը, բոլոր առումներով լինելու է կործանարար։ Հայաստանի իշխանությունների համար, ինչպես պարզ երևում է նրանց քայլերից, Արցախի անկումն ընդունելի է։ Այստեղ խոր հակասություն է առաջանում Հայաստանի հանրապետության շահերի ու ՀՀ ներկա իշխանությունների միջև։ Ու քանի որ վերջիններս չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը, օտար իշխանություններ են՝ օտար օրակարգերով, հետևաբար նրանց պետք է կա՛մ պարտադրել ուժային ճանապարհով բացել միջանցքը, կա՛մ ստիպել հրաժարական տալ»,-նշեց Այվազյանը։
Վստահ լինելով, որ Արցախը հայաթափելուց անմիջապես հետո Ադրբեջանը հարձակումներ է սկսելու Սյունիքի, Գեղարքունիքի ու այլ ուղղություններով և որոշ ժամանակ անց հասնելու է Հայաստանի՝ ներառյալ Երևանի, ամբողջական հայաթափմանը, Այվազյանը շեշտում է՝ այլ ելք չի մնացել, քան դիմել ծայրահեղ միջոցների՝ թեկուզ գիտակցելով, որ ռազմական ճանապարհով միջանցքի բացմանը կարող է հետևել լայնածավալ պատերազմը։
«Երբ քեզ սպանում են, պատերազմից խուսափելն անթույլատրելի է։ Եթե մենք դա չանենք, անկասկած, Ադրբեջանն է սկսելու պատերազմը։ Փաստացի, Ադրբեջանը ներկա պահին էլ մեր դեմ պատերազմ է մղում, իսկ մենք վախենում ենք անգամ այդ բառից։ Վախենալ պետք չէ, ինչպես 1991-ին չենք վախեցել։ Կրկնում եմ՝ այլընտրանք չի մնացել։ Մի բան պետք է շատ լավ գիտակցել ու հասարակությանը հասկացնել, որ Արցախի անկումը 100 անգամ ավելի կործարար ու վտանգավոր է, քան պատերազմը։ Պարտավոր ենք պարզ ցույց տալ, որ թույլ չենք տալու Արցախի հայաթափումը։ Եթե պիտի թողնենք, որ այնտեղ մեր հայրենակիցները սովամահության մատնվեն, ապա ավելի լավ է բոլորս միասին ոչնչանանք»,-ընդգծեց ռազմական պատմաբանը։
Այն, որ իշխանությունը միջանցքը բացելու ռազմական սցենարին ընդհանրապես չի պատրաստվում, եղել ու առայսօր շարունակում է մնալ Արցախում տեղի ունեցող դեպքերի բացառապես արձանագրողը, փաստ է։ Ստեղծված իրավիճակում նախաձեռնողականությունն իրենց ձեռքը վերցնելու հնարավորություն, ըստ մեր զրուցակցի, ունեն քաղաքական այլ ուժերն ու խմբերը ու, մասնավորապես, ընդդիմությունը։
«Ազգային ժողովում, դրանից դուրս ընդդիմադիր ուժերը գործելու, ճնշում գործադրելու բազմաթիվ հնարավորություններ են ունեցել։ Ցավոք, չեն արել ոչ մի գործնական քայլ կամ առաջարկություն։ Նրանք առայսօր կողքից են նայում Արցախում տեղի ունեցողին։ Ընդդիմությունն ունի լծակներ ու անհապաղ դրանք պետք է գործի դնի՝ ստիպելով իշխանությանը ուժով բացել Լաչինի միջանցքն ու վերականգնել Արցախի հետ կապը։ Ավելին՝ խիստ կարևոր է նաև Քաշաթաղի, Քարվաճառի ազատագրումը։ Բոլոր այն տարրերը, որոնք կասեն, թե, իբր, դրանք հայկական չեն, կարևոր չեն, դավաճան են ու պետք է պատժվեն»,-ասաց Այվազյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունն, այդուհանդերձ, դա չանի, ապա ճնշում գործադրելով պետք է ստիպել հրաժարական տալ։
Միջազգային հանրությունից ու դերակատարներից այսուհետ որևէ ակնկալիք, մեր զրուցակցի համոզմամբ, պետք չի ունենալ։ Արցախի շրջափակման 220 օրվա ընթացքում նրանց բացարձակ անգործությունը, Ադրբեջանի վրա անգամ չնչին ճնշում չգործադրելը բավարար էին համոզվելու համար, որ այսուհետ ևս ոչինչ չեն անելու Արցախի հայությանը փրկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ