ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրատապ պետք է օրակարգ բերել օդային միջանցք բացելու հարցը․ դրանից Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է․ Տաթևիկ Հայրապետյան 07/20/2023 21:01 | Քաղաքական
Արցախում իրավիճակը ճգնաժամային է և պետք է գոնե սնունդ հասցնելու հարցն արագ լուծել։ Դա կարելի է անել խաղաղապահների միջոցով, ՄԱԿ-ի կառույցների օգնությամբ կամ մեկ այլ կերպ։ Բայց այստեղ կարևորագույն խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, իսկ անհատների մակարդակով այդ խնդիրը լուծելու հնարավորություն գրեթե չկա․ ում դիմում ես, ասում են՝ նման հայցով ՀՀ կառավարությունը մեզ չի դիմել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
«Ռուս խաղաղապահների համար ուղղաթիռով սնունդ տարվում է։ Իհարկե, նրանք փորձում են ներկայացնել, թե այդ խնդրով չեն զբաղվում իրենք, բայց հաշվի առնելով իրավիճակի ճգնաժամային լինելը՝ պետք է փորձել նաև այդ տարբերակը։ Ամեն դեպքում պետությունը պիտի աշխատի։ Մյուս կողմից, ՀՀ-ն խնդիրը պետք է անհապաղ բարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Մշտական անդամների հետ ամենօրյա աշխատանք պետք է տարվի արդյունքի հասնելու համար։ Հրատապ պետք է օրակարգ բերել օդային միջանցք բացելու հարցը։ Դրանից Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է։ Այնտեղ շատ լավ գիտեն, որ եթե միջազգային ավիափոխադրողները Ստեփանակերտ մտնեն, լուրջ խնդիրներ կունենան։ Հասկանում են, որ չեն կարող խփել մարդասիրական բեռներով բեռնված, Արցախ միջազգային օգնություն հասցնող միջազգայիններին ու ստիպված զիջումների են գնալու»,- շեշտեց ադրբեջանագետը։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ Արցախում ստեղծված վիճակը մեղմել չի ստացվում նաև ՀՀ ղեկավարության սխալ խոսույթի պատճառով։
«Ամեն անգամ շեշտվում է, որ խնդիրը հումանիտար է։ Այո, հումանիտար լուրջ խնդիր է՝ չկա սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, բայց ավելի խորքային է, քան ներկայացվում է դրսում։ Հումանիտարի հետ մեկտեղ այն նաև քաղաքական, քաղաքակրթական ու պատմական է։ Եթե միայն սննդի հարցն ես բարձրացնում, Ադրբեջանն ասում է՝ ես պատրաստ եմ տրամադրել։ Պետք է հստակ մերժել Ադրբեջանի առաջարկը և հիմնավորել , թե ինչու ես մերժում՝ ցույց տալով, որ այդ երկրում պետության առաջին դեմքի մակարդակով հայատյացություն է քարոզվում ու նրա՝ Արցախ մտնելու նպատակը պետական ինստիտուտները ոչնչացնելը, Արցախը նախիջևանացնելը, այն հայերից ազատելն է, ուրիշ ոչինչ։ Այդ նարատիվն է, որ պետք է առաջ տանել»,-ընդգծում է ադրբեջանագետը՝ նկատելով, որ իրավիճակն ավելի է ծանրացել ԵՄ խորհրդի նախագհ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որում տեղ էր գտել օկուպացված Ակնայով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու թեզը։
Հայրապետյանը նշում է՝ ՀՀ վարչապետը, ում ներկայությամբ տեղի է ունեցել նման քննարկում, պետք է թույլ չտար, որ հայտարարության մեջ նման միտք տեղ գտներ։
«Ինչպե՞ս կարող էր Միշելի հայտարարության մեջ նման դրույթ լինել՝ այն դեպքում, երբ քննարկմանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը։ Նա պարտավոր էր անմիջապես վետո դնել այդ տարբերակի վրա։ ժամանակին գերմանացիները հրեաներին համակենտրոնացման ճամբարներում սնունդ ու ջուր էին տալիս, ու, ոնց որ ասես՝ հրեաները պետք է ներեին նրանց, նրանց քայլերը, քանի ր իրենց ջուր են տվել կամ ուտելու ինչ-որ բան․․․ Հիմա նմանատիպ իրավիճակ է․ Ադրբեջանը ճանապարհը փակել է, իրենց հայրենիքում ապրող 120 հազար մարդկանց հոգեբանական ու հումանիտար տեռորի է ենթարկում, ուզում են հիմա նրա որպես կառուցողական կողմ ներկայացնել՝ մինչդեռ միակ բանը, որ պետք է անեն, ստիպելն է, որ այդ ագրեսոր երկիրը բացի ճանապարհը։ Պետք է պարտադրել բացել միջանցքը, քանի որ այս ամբողջ ճգնաժամը դրա հետևանքով է ստեղծվել, իսկ մնացած հարցերը պետք է քննարկել դրանից հետո»,-համոզմունք է հայտնում Տաթիկ Հայրապետյանն ու ավելացնում՝ այս ամենը գալիս է նրանից, որ ՀՀ վարչապետը մի կողմից հայտարարում է, թե Արցախում էթնիկ զտման է պատրաստվում Ադրբեջանը, մյուս կողմից էլ ասում, թե պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից