ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի՝ Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը 07/20/2023 14:07 | Քաղաքական
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը։ Այս մասին նշվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Որպես համաեվրոպական հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է Եվրոպայում հայկական սփյուռքի զգալի մասը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակն իր խորը հիասթափությունն ու վրդովմունքն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ` Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո, 2023 թ․ հուլիսի 15-ին:
Շառլ Միշելի այն մոտեցումը, ըստ որի` Աղդամից Արցախ «մարդասիրական» մատակարարումներ իրականացնելու ադրբեջանական պայմանը հավասարեցվում է Լաչինի միջանցքի բացման կարևորագույն խնդրին, մեծ սխալ է։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցությունn ադրբեջանական օրակարգին, այն է՝ օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը որպես Արցախահայությանն այսպես կոչված «մարդասիրական օգնություն» տրամադրելու ուղի․ այն հայ բնակչությանը, որին Ադրբեջանը, ահաբեկելով և շրջափակման մեջ պահելով, ավելի քան յոթ ամիս փորձում է մատնել սովի։ Ադրբեջանը փաստացի աստիճանաբար սեղմում է Արցախի բնակչության շուրջ մահաբեր օղակը՝ շարունակ մղելով հուսահատության ։
Եվրոպական խորհրդի նախագահը, արտահայտելով ԵՄ աջակցությունն ադրբեջանական օրակարգին, ոչ միայն օրինականացնում է ավտորիտար ռեժիմի էթնիկ զտումների քաղաքականությունը, այլև հակասության մեջ է մտնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հետ, որով Ադրբեջանին հանձնարարվել էր անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս հայտարարությունը նաև անտեսում է 2023 թվականի մարտին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, եթե Ադրբեջանն անհապաղ չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանը: ԵՄ ղեկավարության այս մոտեցումը թույլ է տալիս Բաքվին խուսափել ճնշումներից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:
Հուլիսի 15-ին Շառլ Միշելի մամուլի հայտարարություններում կան այլ խիստ խնդրահարույց դրույթներ, այդ թվում՝ նրա կողմից «Ղարաբաղ» տերմինի օգտագործումը «Լեռնային Ղարաբաղ»-ի փոխարեն, ինչը քաղաքական նշանակություն և աշխարհագրական հստակ սահմաններ ունեցող տարածք է: Բացի այդ, նա խուսափում է պատշաճ կերպով անդրադառնալ 120.000 խաղաղ բնակիչների աղետալի հումանիտար իրավիճակին, չի շեշտում Ադրբեջանի պարտավորությունները միջազգային հանրության առաջ, չի անդրադառնում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային երաշխիքների անհրաժեշտությանը, ինչպես գերիների վերադարձի կարևորությանը:
Հուլիսի 14-ին, եռակողմ հանդիպմանն ընդառաջ, եվրոպական 470 կազմակերպություններ՝ ներառյալ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը, բաց նամակով դիմել են նախագահ Միշելին՝ վեց կոնկրետ պահանջներով, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի հիմնարար և անձեռնմխելի իրավունքների պաշտպանությանը։ Թեև մենք երախտապարտ ենք հաստատված հաղորդակցության համար, որպես ԵՄ քաղաքացիներ հույս ունեինք, որ դա կբերի կոնկրետ արդյունքների։ Ավաղ, մամուլի հայտարարության բովանդակությունը հակառակն է ապացուցում։
Խաղաղության համար միջնորդությունը չի կարող հիմնված լինել պատերազմում պարտված կողմին շարունակական զիջումներ պարտադրելու տրամաբանության վրա՝ միաժամանակ դանդաղորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի կործանարար քաղաքականությունը։ Այս մոտեցումը ԵՄ-ին դարձնում է Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեղսակից։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում ԵՄ ղեկավարությանն անհապաղ դադարեցնել նմանաբնույթ մոտեցումները, քանի որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են բանակցային գործընթացում, կրում են ուղղակի պատասխանատվություն արդյունքների համար։
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը Շառլ Միշելին կոչ է անում վերանայել իր հայտարարությունը՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքները։ Առանց համապատասխան վերանայման նախագահ Միշելի միջնորդական ջանքերը կողմնակալ են: Մենք դեռևս հույս ունենք, որ արդարության ձայնը լսելի կլինի, և որ մարդու արժանապատվությանն ու իրավունքներին հավատարմությունը Եվրամիության համար դատարկ սկզբունք չէ, որով վերջինս առաջնորդվում է, երբ այն համընկնում է իր քաղաքական շահերի հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ