ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին ՌԴ-ն կարող է կտրուկ քայլի դիմել՝ Ադրբեջանից պահանջելով բացել Բերձորի միջանցքը եւ անգամ զինված ուժ կիրառել. Գարիկ Քեռյան 07/20/2023 20:51 | Քաղաքական
Ռուսաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն այլ կերպ նշանակում է՝ «Մենք համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս»։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանի գնահատմամբ՝ ռուսական կողմի տեսակետի այսպիսի կտրուկ շրջադարձն, առավելապես, պայմանավորված է ռուս- թուրքական հարաբերությունների սրմամբ։
Հիշեցնենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հուլիսի 15-ին հանդիպում էր Իլհամ Ալիեւի հետ՝ ՌԴ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ 2022թ. հոկտեմբերին եւ 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի տարածք, ինչը արմատապես փոխել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության հիմնարար պայմանները։ Հայտարարության համաձայն՝ այդպիսով փոխվել է նաև ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից կոչ էին արել, այս պարագայում, Արցախի բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չդնել երրորդ երկրների վրա։
«Թուրքիայի նախագահը վերջերս հակառուսական քայլեր արեց՝ Զելենսկու հետ բանակցություններ, Ազովի հրամանատարների վերադարձ, բայրաքթարների գործարանի կառուցում՝ Ուկրաինայում և շատ ու շատ այլ պայմանավորվածությունների խախտում։ Իսկ քանի որ Ադրբեջանը Թուրքիայի «գրպանային» պետություն է, սա շղթայաբար ազդում է նաև Ադրբեջանի վրա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Քեռյանի՝ ռուս- թուրքական հարաբերությունների սառեցման ամենախոսուն օրինակներից մեկին ականատես դարձանք նաև այսօր, երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ կոշտ արձագանքեց Էրդողանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը՝ 2025 թվականին Արցախից ռուս- խաղաղապահների դուրս գալու վերաբերյալ։
Նշենք, որ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, մինչդեռ հենց այդ փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Նա նաև ընդգծել էր, որ այս փաստաթղթում հստակ նշվել են խաղաղապահների՝ տարածաշրջանում մնալու ժամկետը, ինչպես նաեւ այն 5 տարով երկարաձգելու հնարավորությունը։
Քեռյանը պատահական չհամարեց փաստը, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել էր հենց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը հերթական անգամ երես է թեքել Ռուսաստանից՝ ակնկալելով շարունակել օգնություն ստանալ Ռուսաստանի դեմ պատերազմող, և Արցախյան խնդրի հարցում մրցակցող արևմտյան հարթակներից՝ իր երկրում երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով։ Դրա դիմաց նա, ըստ Քեռյանի, պետք է համաձայնի հակառուսական ակցիաներին, ռուսների հետ գործակցության դադարեցմանը, և ամենակարևորը՝ միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին, ինչը լիարժեքորեն կփոխի Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում։ Այդուհանդերձ, ըստ Քեռյանի, Արցախյան խնդրի հարցում վճռական հանգուցալուծման պետք է սպասել ռուս- ուկրաինական պատերազմի ավարտից հետո, որը որոշ փորձագետների գնահատմամբ, կարող է ավարտվել արդեն առաջիկա աշնան վերջերին։
«Հայկական դիվանագիտությունը պետք է առավելագույնս օգտագործի այս ռուս- թուրքական սառեցումը և օգուտներ քաղի։ Թեկուզև ռուսական լծակներն օգտագործի՝ Լաչինի միջանցքը բացելու համար։ Որովհետև Արևմուտքն, ըստ էության, միայն մրցակցում է Ռուսատսանի հետ՝ նրան տարածաշրջաբնից դուրս բերելու համար, ոչինչ չի անում և անընդհատ խաբում է Հայաստանին»,- ասաց նա։
Ըստ փորձագետի, ռուս- թուրքական հարաբերությունների գերլարման պարագայում, ռուսական կողմը կարող է կտրուկ քայլի դիմել՝ Ադրբեջանից պահանջելով բացել Բերձորի միջանցքը և անգամ զինված ուժ կիրառել այդ երկրի նկատմամբ։ Ըստ քաղաքագետի՝ նաև, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնց համար Արցախի հարցը «բեռ» է՝ դեռևս 1991 թվականից սկսած, Ռուսաստանն միակ պետությունն է, որն այսօր շահագրգռված է Արցախի հայկական մնալով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ