ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մի քաղաքացի ասի՝ ինչպե՞ս եք կարողանում կայացնել դատական ակտ, եթե ձեր համակարգում նման բաներ են տեղի ունենում, ես չգիտեմ՝ դրա պատասխանը ոնց եմ տալու. դատավոր (տեսանյութ) 07/19/2023 21:50 | ԼՐԱՀՈՍ
Կարծում եմ՝ ԲԴԽ-ն կամայական որոշում է կայացրել՝ ինձ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակից հանելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
Նրա դիտարկմամբ՝ իրեն այդ նույն կազմով առաջխաղացման ցուցակում ընդգրկելուց հետո որևէ բան չի փոխվել, հակառակը, միայն դրականն է եղել։ Մասնավորապես, ստացվել է ԿԿՀ եզրակացությունը, որով դատավորի բարեվարքությունը դրական է գնահատվել, աշխատանքները գնահատվել է 100/100, իսկ թե հետագայում ինչ պատճառով է հանվել դատավորի անունը ցուցակից՝ նրան հայտնի չէ։ Ավելին, ԲԴԽ-ից՝ որպես վարչական մարմին, ստացել է ակտը, ինչը, իր տպավորությամբ, որոշման քաղվածքի էր նման։
Անդրադառնալով Դատական դեպարտամենտի կողմից ԲԴԽ անդամի ընտրության քվեաթերթիկում ներառելու միայն մարզերի դատավորներին ծանուցելու մասին որոշմանը՝ Հովհաննիսյանն արձանագրեց. «Ես էլ եմ կարծում, որ Դատական դեպարտամենտը սխալ է ուղարկել ծանուցումը, որ միայն մարզերին է ծանուցել: Մենք չունենք այն հիմնավորումները, թե ինչու պետք է միայն մարզերը ծանուցվեն, և ինչու պետք է Երևանը չմասնակցի: Մենք կփորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է այս ընտրությունը հետաձգել, տեսնենք՝ Վարչական դատարանն ինչ է ասում պարոն Բալայանի հայցի հետ կապված, հետո տեղի ունենա ընտրությունը»:
Հարցին՝ ինքը վախենո՞ւմ է լրագրողներին հարցազրույց տալուց, և արդյո՞ք մտահոգություն չունի, որ իր նկատմամբ նույնպես կարող է կարգապահական վարույթ նախաձեռնվել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ նշելով, որ ինքն ընդհանրապես չի վախենում, պետք է մի փոքր տարանջատել վախենալը և խելամիտ լինելը:
« Ես կարող եմ խոսել այն ամենի մասին ինչ մտածում եմ, բայց չի լինի խելամտություն, հասկանալով, թե ինչեր տեղի ունեցան, երբ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը արտահայտել: Ես չեմ ուզում այդ հնարավարությունը որևիցե մեկին տալ, որ այդ գործընթացը սկսվի, ինչքան էլ ցանկություն ունենամ որոշ հանգամանքներին ճիշտ գնահատական տալ»,- ասաց նա:
Անդրադառնալով դատական համակարգում առկա մի շարք խնդիրներին՝ դատավորը մտահոգիչ համարեց մեծ թվով կարգապահական վարույթների հարուցումը. «Ո՞նց կարելի է մեկ օրում 4 դատավորի լիազորություն դադարեցնել: Եթե նայենք, թե կարգապահական վարույթներ ինչու են հարուցվում և որ դատավորների նկատմամբ, ապա ես ողջամտորեն կասկած ունեմ ճնշումների մասով: Օրինակ՝ դատական ակտերն ուշ ենք ուղարկում կողմերին՝ ծանրաբեռնվածությունից ելնելով, բայց եթե եզրակացություն է կազմվում մեկ դատավորի մասով, և նրա լիազորությունները դադարեցվում են, բայց կան այդպիսի բազմաթիվ դատավորներ, և նրանց հետ կապված որևէ կարգապահական վարույթներ տեղի չեն ունենում, ապա դա արդեն մտահոգիչ է»:
Հարցին՝ ԲԴԽ-ն լռեցնո՞ւմ է դատավորներին, դատավորն ասաց. «Իրենց կարծիքով՝ դատավորը մամուլում չպետք է խոսի, բայց դատավորը չի խոսում քաղաքականությունից կամ այլ բաներից, այլ խոսում է իր համակարգում առկա խնդիրներից: Եթե դատավորը խոսում է իր հանակարգի խնդիրներից, ապա դա շատ ողջունելի է, որովհետև եթե մենք չխոսենք մեզ մտահոգող խնդիրներից, բա ո՞վ խոսի»:
Ինչ վերաբերում է ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանի այն դիտարկմանը, թե դատավորը չի կարող քննադատել մեկ այլ դատավորի կողմից կայացված դատական ակտը, Հովհաննիսյանը համաձայնեց, միևնույն ժամանակ ընդգծեց՝ Դավիթ Հարությունյանը դատական ակտ չի քննադատել, նա քննադատել էր այն օրենքը, որի արդյունքում դատավորների լիազորությունները դադարեցվեցին.«Այլ բան է, որ ԲԴԽ-ն որը որպես դատարան է հանդես գալիս, նրա որոշումները չպետք է քննադատել»:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է կանչել Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորների և առաջարկել է քվեարկություն անել, դատարանի ստվերային նախագահ ընտրել, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ ինքը չի կարողանում աշխատել, Արման Հովհաննիսյանն ասաց. «Ինձ համար մտահոգիչ են այդ իրադարձությունները, նույն այդ ստվերային դատարանի նախագահի մասով անկեղծ ասած՝ երբ լսեցի դա, չէի հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև դա մեր համակարագի հեղինակության հարցն է: Եթե մի քաղաքացի մեզ ասի՝ դուք ինչպե՞ս եք կարողանում կայացնել դատական ակտ, եթե ձեր համակարգում նման բաներ են տեղի ունենում, ես չգիտեմ՝ դրա պատասխանը ոնց եմ տալու»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ