ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում՝ վրանների տակ նստած, Արայիկ Հարությունյանն, ըստ էության, ծառայում է թուրք – ադրբեջանական տանդեմի հանցավոր պլանների իրականացմանը. քաղաքագետ 07/19/2023 20:23 | ԼՐԱՀՈՍ
Մենք չենք կարող տարանջատել այն խնդիրները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում և անմիջականորեն ազդում Հայաստանի և Արցախի զարգացումների վրա։ Այս ամենը խիստ փոխկապակցված են իրար հետ՝ ռուս – թուրքական, ռուս – ադրբեջանական, ինչպես նաև՝ Արևմուտք – Ռուսաստան հարաբերությունները։ Ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցածին՝ մենք պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայի եռակողմ հանդիպման ընթացքում, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Նույնը հետագայում հաստատվել է նաև Բրյուսելում, ինչպես նաև՝ Քիշինևում։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ արձանագրելով, որ Փաշինյանը Հայաստանի նորագույն պատմության առաջին ղեկավարն է, որը բանավոր Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Արցախի հետ կապված բոլոր սուր խնդիրները, ըստ քաղաքագետի, սկսել են այն Ադրբեջանի կազմում ճանաչելու պահից անմիջապես հետո.«Ե՛վ ճանապարհի փակումը, և՛այնտեղ անհասկանալի և անօրինական անցակետի տեղադրում, ընդուպ մինչև՝ այս պահը տեղի ունեցող բոլոր զարգացումները մեկ պատճառահետևանքային կապ ունեն, որ անմիջապես առնչվում է 2022 թ. հոկտեմբերի 6-ի հետ։ Ավելի քան հստակ է, որ գոյություն ունի պայմանավորվածությունների մի մեծ շղթա, որին մասնակցում են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, որոնց առաջնային նպատակն է՝ Հարավային Կովկասից, մասնավորապես, Հայաստանից և Արցախից դուրս մղել ՌԴ-ին։ Սա իրենց բնական և աշխարհաքաղաքական շահն է, որին էլ ձգտում են այս կենտրոնները։ Այս պայմանավորվածության մեջ մասնակցում են նաև Թուրքիան և Ադրբեջանը՝ առաջ տանելով, բնականաբար, սեփական շահերը, այն է՝ ամբողջությամբ կուլ տալ Արցախը»։
Այս ողջ պայմանավորվածության շղթայի մեջ է նաև Հայաստանի Հանրապետությունը, ասում է քաղաքագետը և հավելում. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՀՀ-ն մասնակից դառնում իր համար կործանարար և անընդունելի հակահայ այս պայմանավորվածությանը։ Պատասխանը շատ պարզ է՝ այն ուժերը, որոնք պետական հեղաշրջման արդյունքում, նպաստել են, որպեսզի 2018 թ. Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունը գան իշխանության և ֆինասավորել են, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը, դրանք էլ այսօր կառավարում են Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությանը։ Խոսքն արտաքին ուժերի մասին է՝ ԱՄՆ, ԵՄ, ինչպես նաև՝ սրանց զուգահետ՝ թուրք – ադրբեջանական տանդեմը։ Այս ուժերը փորձում են ամբողջովին օկուպացնել Արցախը և հնարավորինս, կառավարելի դարձնել Հայաստանը, այսինքն՝ ՀՀ տարածքով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի անցկացումը, Ցեղասպանսւթյան հարցի չեղարկումը և այլն»։
Հարցին՝ ի՞նչ է, ուրեմն, նշանակում այս ամենի ֆոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վարքը՝ նստել վրանների տակ, Անդրանիկ Հովհաննիսյանը պատասխանում է՝ Արայիկ Հարությունյանն, ըստ էության, այլ ելք չունի, որովհետև անքակտելի կերպով մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, սա էլ իր հերթին՝ թուրք – ադրբեջանկան տանդեմի հլու գործակալն է։ Ըստ քաղաքագետի՝ ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը, նույնպես, այս արատավոր շղթայի անբաժան մի մասն է և Արցախում՝ վրանների տակ նստած, ըստ էության, ծառայում և նպաստում է նույն տանդեմի հանցավոր պլանների իրականացմանը։ Այս շղթան, ըստ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի, պետք է օր առաջ քանդվի, եթե մենք չենք ցանկանում կորցնել Արցախը, մասամբ նաև՝ Հայաստանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից