ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախահայերին սովից փրկելու, նրանց աջակցելու և առհասարակ, այս ծանր ու օրհասական իրադրությունից դուրս բերելու համար կա երկու տարբերակ 07/19/2023 17:14 | Մեկնաբանություն
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ԿՈՉ-ԱՌԱՋԱՐԿ է ներկայացրել համայն հայությանը՝ ի փրկություն արցախահայության։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Ինչ-որ հիմա առաջարկելու եմ շատերի մոտ կառաջացնի մի շարք հարցեր:
Կլինեն առողջ ու անառողջ քննադատություններ, խելամից ու անմիտ առաջարկներ, պոզիտիվ ու նեգատիվ արձագանքներ:
Ոմանք այն հավանական ու գործածելի, ավելին՝ խնդրի լուծման բացառիկ տարբերակ կհամարեն, մի մասն այն կգնահատի՝ որպես արկածախնդրություն:
Կլինեն նաև մարդիկ, որոնք չեն ընկալի, կառհամարհեն կամ հանդես կգան «բազմոցային դիվանագիտության» վեհ գաղափարներով...
Ամեն դեպքում պատրաստ եմ լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ, հավելումներ, համոզիչ հակասություններ:
Ինչ-որ առաջարկում եմ անել, նախապես ծրագրավորված, կոորդինացված, քայլերի հաջորդականությամբ մանրակրկիտ մշակված ու համակարգված է: Հաշվարկված են բոլոր հավանական և ոչ հավանական ռիսկերն ու սցենարները, յուրաքանչյուր մասնակցի գործողություններն ու գործառույթները:
Այս պահին կազմվում է համակարգող կազմկոմիտեն, տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Բնականաբար այս հարթակում, ամբողջությամբ չակերտներ չեմ բացելու...
Առաջարկիս նմանատիպ բան՝ իր գաղափարով, բովանդակությամբ, բնույթով, կազմակերպչական գործելաոճով ժամանակին այլ ֆորմատով իրականացվել է Հայաստանում և տվել է գերազանց արդյունք:
Այն ինձ համար նախադեպ է՝ նման առաջարկս վերջինիս հիման վրա (որոշակի փոփոխությունների ենթարկելով) իրականացնելու համար:
Շատերը կհիշեն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված՝ «Արագածի միասնության համազգային շուրջպարը», որը կազմակերպվել էր 2005 թվականին:
163 կմ երկարությամբ լեռան պարագծով ավելի քան 170 հազար մարդուց կազմվել էր կենդանի շղթա:
Մայրաքաղաքից ու հանրապետության մարզերից մարդկանց խմբերը, արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչները, երիտասարդական կազմակերպությունները, բազում աշխատանքային կոլեկտիվներ, ընտանիքներ՝ և՛ կազմակերպիչների և՛ սեփական նախաձեռնությամբ տեղափոխվեցին համապատասխանաբար այն հատվածները, որտեղ իրենք պետք է պարեին:
Այն, նույնիսկ գրանցվեց Գինեսի գրքում:
Եթե այն կազմակերպվել էր որպես տոնակատարություն, ապա հիմա նման նախագիծը, որն ուղղված է արցախահայության փրկությանը, կկոչեմ՝ «ԱՐՑԱԽՆ Է ԿԱՆՉՈՒՄ»:
Իսկ մինչ այդ.
Արցախահայերին սովից փրկելու, նրանց աջակցելու և առհասարակ, այս ծանր ու օրհասական իրադրությունից դուրս բերելու համար ըստ իս՝ կա երկու տարբերակ.
1. Ռազմական լուծում, որին հիմա պատրաստ չենք (պատրաստ էլ լինենք՝ ՀՀ խաղաղասեր իշխանությունները միանշանակ դրան չեն գնա, մանավանդ, որ օր առաջ պատրաստ են թշնամուն հանձնել մնացյալ Արցախը: Ավելին՝ արցախցու էքզիստենցիալ վտանգի պարագայում անգամ ոչ մի կերպ չեն միջամտելու, կանխիչ գործողություններ չեն ձեռնարկելու),
2. Համաժողովրդական, քաղաքացիական խաղաղ ակցիայի կազմակերպում և անցկացում: (Հասկանալի պատճառներով, առանց պետական օժանդակության: Չզարմանաք, եթե իշխանություններն ընդհակառակը՝ տարատեսակ քայլերով խոչընդոտեն կամ փորձեն արգելել նախաձեռնությունը)
Առաջին տարբերակը քանի որ բացառում ենք, ապա առաջարկս երկրորդ տարբերակի համատեքստում է:
Բացառապես քաղաքացիական համազգեստով, առանց զենք-զինամթերքի, հոծ բազմությունը՝ որպես մեկնարկային ելակետ, քայլերթով Կոռնիձորից շարժվում է դեպի Ստեփանակերտ:
Ընդհանուր տարածությունը 70 կմ է:
Նպատակը՝ սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, դեղորայքի, պարենի մատակարարումն է արցախահայությանը:
Նրանց շարժը ուղիղ հեռարձակմամբ տեսաձայնագրվում է թե՛ անձնական սմարթֆոններով, և թե՛ պրոֆեսիոնալ լրատվականների կողմից:
Այդկերպ ցանկացած սադրանք, ուժի սպառնալիք կամ կիրառում տեսախցիկներով արձանագրվելու է:
Ստեփանակերտից դեպի Բերձոր ընդառաջ է գալու արցախահայերի ևս հոծ բազմություն, իսկ միջանցքի գրեթե կենտրոնից՝ Հին Շեն, Մեծ Շեն, Տասը Վերստ, Եղծահող և Լիսագոր գյուղերի բնակիչները՝ դեպի ընդառաջ, մասամբ շարժվելու են դեպի Ստեփանակերտ, մասամբ էլ՝ դեպի Բերձոր ուղղություններով:
Բնականաբար, թշնամին տարատեսակ արգելապատնեշներով, ԲՄՊ մեքենաներով փորձելու է փակել ողջ միջանցքը՝ այդկերպ խոչընդոտելով մարդկանց տեղաշարժը:
Քանի որ նման արգելապատնեշները հաղթահարելի են, ապա չի բացառվում, որ ադրբեջանական կողմը դիմի այլ սադրանքի:
Քանի որ քիչ հավանական է, ավելին՝ գրեթե անհնար է խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիակաների վրա ուղիղ կրակ բացելը, ապա թշնամին կարող է իր զինվորներին քաղաքացիական համազգեստ հագցնելով՝ ուղղորդի դեպի հայկական առաջացող շարասյունը:
Այդկերպ չեն բացառվում բախումները, անգամ՝ արյունահեղությունը:
Այստեղ պետք է հասկանալ, որ այս նախաձեռնությունն ինքնին չի կարող հարյուր տոկոսով երաշխավորել յուրաքանչյուր քաղաքացու անձնական անվտանգությունը:
Եվ հետո, պետք է հասկանալ ռուս խաղաղապահների գործառույթը և արձագանքը կոնկրետ այս նախաձեռնությանը:
Եթե դիտարկենք այն, որ նրանց բացառապես մեկ ֆունկցիան է հողի վրա կիրառվում, իսկ դա՝ խաղաղ բնակիչներին ցեղասպանության վտանգից պաշտպանելն ու կյանքի իրավունքն ապահովելն է, ապա իրենց անմիջական ենթակայության տակ գտնվող միջանցքում՝ ցանկացած խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիականի կյանքի անվտանգությունը, լինի նա հայ թե ադրբեջանցի՝ պետք է երաշխավորվի վերջիններիս կողմից:
Նրանք՝ Բերձորի միջանցքի անկաշկանդ անցանելիության և ազատ երթևեկի ապահովման իրենց ստանձնած պարտավորությունների համատեքստում՝ պարտավոր են ապահովել խաղաղ ակցիայի մասնակիցների անկաշկանդ տեղաշարժը և բացառել թշնամու ցանկացած սադրանք վերջիններիս նկատմամբ:
Այնպես, ինչպես դա գործեց ադրբեջանցի քաղաքացիականների դեպքում...
Եթե Շուշիի մատույցներում, 20-30 հոգանոց «էկոակտիվիստներ» հանքերի չշահագործման պատրվակով ամիսներով մայրուղին էին փակ պահում՝ այդկերպ պարալիզացնելով ողջ միջանցքը, ապա գրեթե նույն գործելաոճով էլ մենք՝ հայ խաղաղ ակտիվիստներս պարեն ենք տանում մեր քույրերին ու եղբայրներին՝ նրանց էթնոցիդից փրկելու համար:
Չե, որ մարդկային կյանքերն ավելի առաջնահերթ են ու կարևոր...
Կարծում եմ ռուսական կոնտինգենտը, կամա թե ակամա ստիպված է լինելու պաշտպանողական գործառույթներ այնուամենայնիվ իրականացնելու:
Մինիմում լուրջ բախումներ ստիպված է կանխելու կամ թույլ չտալու:
Ի վերջո նրա պատասխանատվության գոտին է...
Երբ Միջանցքի ողջ հատվածում կանգնած կլինեն մեր քաղաքացիականները, և նույն ադրբեջանական սցենարով՝ միջանցքի ողջ տարածքում կլինեն ժամանակավոր վրաններ, ապա կսկսվի պարենի, դեղորայքի ու սննդի կանոնավոր մատակարարումը Ստեփանակերտին:
Հիմա, ի՞նչ է պետք այս ամենն իրագործելու համար.
Կամք, օգնելու և օգտակար լինելու ցանկություն, միասնականություն...
Ավելի քան վստահ եմ՝ նույնիսկ 3-ից 4 հազար քաղաքացիականներով հնարավոր է բացել միջանցքը...
Կրկնում եմ՝ ակցիայի իրականացման համար բոլոր նախադրյալներն ապահովվելու են, բոլոր հնարավոր ու անհնարին, ռիսկային իրավիճակները, էքսցեսները հաշվարկվելու են, կազմակերպչական աշխատանքները հավուր պատշաճի կատարվելու են:
Ակցիայի թիկունքում, որպես ղեկավարող կազմ կանգնած են լինելու բացառապես Արցախով և ոչ միայն՝ Հայաստանի վաղվա օրվա համար մտահոգ, պայքարող, հարգանք և հեղինակություն վայելող, լուրջ որոշումներ կայացնելու, այդ որոշումները ռեալիզացնելու ունակ մարդիկ:
Հիմա տարվում են նախապատրաստական աշխատանքներ Արցախի մեր նվիրյալ ու վստահելի հայրենակիցների հետ:
Ունեմ մտահոգություններ ու վերապահումներ՝ կապված Արցախի նախագահի վարքագծից ու գործելաոճից:
Նույնը՝ Սամվել Բաբայանի առումով:
Ավելին՝ նրանցից ակնկալիքներ կամ սպասելիքներ չունեմ:
Քաղաքացիական խաղաղ ակցիայի իրականացման մասին տրամադրվելու է տեղեկատվություն Հայաստանում գործող մի շարք միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին, միջազգային և տեղական լրատվական գործակալություններին:
Սիրելի հայրենակի՛ց
Սա հարցի հիմնական լուծում չէ...
Սա այս օրհասական պահին արագ արձագանքման՝ ըստ իս միակ հնարավորությունն է:
Բոլորս գիտենք՝ վաղուց իրենց սպառել են դիվանագիտական հնարքները, բանակցությունները, կոչերն ու հորդորները, միջազգային դատարանի որոշումները, տարբեր շենք-շինությունների դիմաց անցկացվող բողոքները, նստացույցերը, անգամ զանազան հեքիաթներն ու բաժակաճառերը:
Հացադուլով, նստելով ու նստացույցով հարց չի լուծվի...
Հողի վրա գործելու, իրավիճակը փոխելու, ստեղծված դրության հետ այլևս չհաշտվելու, չհամակերպվելու ժամանակն է...
Հայրենակիցներին փրկելու հրամայականն է...
Եվ հետո, աշխարհին պետք է ցույց տալ, որ հայությունը համախմբված է Արցախի շուրջ։
Միայն այս դեպքում է, որ աշխարհը կարձագանքի մեր արդար պահանջին, գուցե և տեղից շարժվի:
Բայց նախապայմանը՝ մեր տեղից շարժվելն ու առանց «սև ու սպիտակի», «հնի ու նորի» հիմար ու ոչինչ չտվող դիսկուրսից, ամբիցիաներից ու ջրբաժանից հրաժարվելն ու համատեղ գործելն է...
Այնպես որ՝ ի գո՛րծ...
Համախմբվե՛նք, հայե՛ր...
Այնպես, ինչպես 88-ին էր...
Աստված պահապան Արցախիս ու մեր հայրենակիցներին...»,-գրել է Դավիթ Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից