ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարց եմ ուղղում ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չեն դիմում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրին՝ սովի եզրին կանգնած արցախահայությանը հումանիտար օգնություն հասցնելու համար․Դավիթ Կարապետյան 07/19/2023 16:27 | Քաղաքական
ՄԱԿ-ն ունի պարենի ծրագրի շրջանակում գործող միջազգային օդային ծառայություն, որն ամսական միջինում 300 տոննա բեռ է տեղափոխում 310 ուղղություններով։ Այդ առաքելության շրջանակում 90 ինքնաթիռ ու ուղղաթիռ է ուղևորվում հակամարտության ու ճգնաժամային գոտիներ։ Հիմա ուղիղ հարց եմ ուղղում ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չեն դիմում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրին՝ սովի եզրին կանգնած արցախահայությանը հումանիտար օգնություն հասցնելու համար։ Չէ՞ որ այդ կառույցն աշխարհի ամենահեռավոր, անհասանելի վայրերն է հասնում՝ անգամ անվտանգային սպառնալիքների առկայության դեպքում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն ու հավելում․
«Իհարկե, հասկանալի է, որ չեն դիմելու։ Անգամ Արցախ անվանումն օգտագործելուց են խորշում ՀՀ ներկա իշխանությունները, ուր մնաց նման հարցով դիմեն ՄԱԿ-ին։ Մի հարց է դիմել ու չստանալ օգնություն, մեկ այլ հարց՝ ոչինչ չանել իրավիճակը մեղմելու համար»,-ասում է միջազգայնագետը։
ՀՀ ղեկավարի հակաարցախյան ելույթները, քաղաքագետի դիտարկմամբ, շատ բան է փոխել նաև Ռուսաստանի կեցվածքի մեջ։ Արցախից հրաժարվելու Փաշինյանի դիրքորոշումը պատճառ է դարձել, որ ստեղծված բարդ ու բավականին ծանր իրավիճակում արցախահայության անվտանգության ապահովման հարցում խաղաղապահները հրաժարվեն միայնակ պատասխանատվություն կրելուց։
«ՌԴ ԱԳՆ-ն վերջերս, հղում անելով 2022թ․հոկտեմբերին և 2023թ․ մայիսին ԵՄ հովանու ներքո անցկացված եռակողմ հանդիպումների ժամանակ ՀՀ ղեկավարի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններին, շեշտել է, որ հարգում է ՀՀ իշխանության տեսակետը, բայց այդ դեպքում փոխվում են պայմանները, որոնց տակ նոյեմբերի 9-ին ստորագրել են կողմերը։ Այսինքն՝ հստակ շեշտել է, որ չպետք է Արցախի ժողովրդի հետ տեղի ունենալիքը բարդել երրորդ կողմի վրա»,-նշում է Կարապետյանը։
Միջազգայնագետի համոզմամբ՝ ներկա պահին ՌԴ-ի պասիվությունը կարող է պայմանավորված լինել կուլիսային պայմանավորվածություններով, որոնց մասին դեռևս չի խոսում։ Համենայնդեպս, 2025թ․խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հավանականությունը մեր զրուցակիցը շատ ցածր է գնահատում։
«Ես հակված եմ կարծելու, որ թուրքական սցենարը՝ 2025թ․-ին խաղաղապահների դուրս բերումը, կյանքի չի կոչվելու։ Ռուսաստանը որևէ պարագայում իր հեգեմոնիան չի զիջի տարածաշրջանում՝ շատ լավ հասկանալով, որ իր տեղը Թուրքիային զիջելու դեպքում մեկընդմիշտ դուրս է մղվելու Հարավային Կովկասից։ Չմոռանանք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ճարտարապետը Պուտինն է, ու այդ հայտարարության 4-րդ կետը պատահական չի ներառվել, որը խաղաղապահ առաքելության ժամկետը 5 տարով երկարաձգելուն է վերաբերում։ Իհարկե, Ադրբեջանը ջանալու է, որ խաղաղապահները դուրս գան, բայց չեմ կարծում, թե նման բան կլինի»,-ասում է միաջզգայնագետն ու հավելում՝ ռուս խաղաղապահների դուրս բերման դեպքում Ադրբեջանն անմիջապես կոտորած իրականացնելու Արցախում։
Ամեն դեպքում դիտարկելով նաև խաղաղապահների դուրսբերման անհավանական թվացող տարբերակը՝ Կարապետյանը համոզված է, որ ՀՀ-ն այն դեպքում կա՛մ պարտադրված պատերազմի մեջ է մտնելու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ մնալով մեն-մենակ, կամ էլ պետք է ընդունի Արցախի 120 հազար բնակչությանը։
«Պետք է շեշտեմ, որ երկրորդ տարբերակի դեպքում թշնամու ծավալապաշտական նկրտումներն ավելի արտահայտիչ են դառնալու․ հարձակում է սկսելու Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններով։ Բացի այդ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» կնքվելու դեպքում Ադրբեջանը պահանջելու է ադրբեջանցիների «վերադարձ» ՀՀ գյուղեր ու քաղաքներ»,-նշում է միջազգայնագետը։
Ստեղծված իրավիճակն ու վերահաս վտանգները գնահատելով՝ Դավիթ Կարապետյանը համոզված է՝ մեր փրկությունը հնարավոր կդառնա բացառապես հայ ազգին արթնացնելու ու կոնկրետ գործողությունների մղելու դեպքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից