ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանը հայտարարել է Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին միանալու որոշման մասին (տեսանյութ) 07/17/2023 22:18 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն յոթ ամսից ավելի է, ինչ Արցախի ժողովուրդը մաքառում է մարդկության դեմ ադրբեջանական նոր հանցագործության՝ շրջափակման դեմ: Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի խոչընդոտները, վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումը, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշելու և կոտրելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնելու նրան և, վերջիվերջո, հանգեցնելու էթնիկ զտման:
Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոնցից կուզեի առանձնացնել հետևյալները՝
Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիվ կյանքի և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է և ենթակա չէ սակարկման ու զիջման:
Ադրբեջանում տիրող՝ հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում հատկապես Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, որի հստակ ապացույցներից են 2020թ. պատերազմով և ընթացիկ շրջափակմամբ դրսևորված մարդկության դեմ հանցագործությունները: Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլև՝ մի ողջ բնիկ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորելու համար:
Անընդունելի համարելով 2020թ. պատերազմը, դրա վարման հանցավոր մեթոդները և հետևանքները՝ միևնույն ժամանակ մենք ստիպված հաշվի ենք նստել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևավորած նոր իրողության հետ՝ հույս ունենալով, որ գոնե դա տևական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ գոյության համար: Այնուամենայնիվ, մենք այս ընթացքում ունեցանք մի շարք ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, իսկ պատերազմի ավարտից երկու տարի անց՝ արդեն շրջափակում, այնուհետև՝ լրիվ պաշարում՝ ոտնահարելով ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, այլև՝ Եռակողմ հայտարարության բազմաթիվ դրույթներ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի, ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքների և այլ առումներով:
Մենք միաժամանակ միշտ բաց ենք եղել ադրբեջանական կողմի հետ քննարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր բաղադրիչները և կողմերի մտահոգությունները, մշտապես դրսևորել ենք մեզ որպես կառուցողական կողմ՝ գիտակցելով մեր խոցելի վիճակը, բայցև ձգտելով պահպանել մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ մեզ հետ՝ միջազգային անպատժելիությունից խրախուսված ընտրելով ահագնացող բռնաճնշումների ու հպատակեցման ճանապարհը:
Շրջափակման ողջ ընթացքում մենք հույս ենք ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը: Սակայն մենք լսել ենք միայն բարի խոսքեր, բայց ո՛չ Եռակողմ հայտարարության, ո՛չ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների և այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք: Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միջազգային իրավակարգի հոգեվարքը:
Դեկտեմբերից հունիս տևած հյուծող շրջափակումից և վերջին մեկ ամսվա լրիվ պաշարումից հետո այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների մեծ սղություն, գյուղատնտեսական աշխատանքների գրեթե ամբողջությամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունեության ծավալների խստիվ կրճատում, ջրի ու կապի ենթակառուցվածքների շարունակական խափանումներ, հիվանդանոցների, հացի արտադրամասերի ու այլ կենսական օբյեկտների աշխատանքի խափանումներ՝ էլեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայության պատճառով, երեխաների, հղիների ու այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարյուրավոր բաժանված ընտանիքներ և այլն, և այլն: Մի քանի օրվա մեջ այս վիճակը շատ ավելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով հանդերձ:
Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել թե՛ միջազգային հարթակներում և թե՛ տեղում՝ ապահովելու համար պատշաճ դիմադրություն ադրբեջանական ոտնձգություններին: Դրանց հիմնական մասը տեսանելի չէ՝ հաշվի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, և նաև այդ ջանքերի շնորհիվ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրավերներին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար ու անվտանգային աղետը՝ ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին: Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների:
Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առնչվող դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց, իսկ այնուհետև՝ կկատարեն իրենց պարտավորությունները Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ:
Իսկ ահա Մայր Հայրենիքում ու Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարավոր գործողությունների դիմեն որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Այդ համատեքստում ողջունելի է վերջին օրերին մեկնարկած համաժողովրդական շարժումը, այն բոլոր արցախցիների սրտերից ու հոգիներից բխած շարժում է, որի պատշաճ շարունակությանն ու զարգացմանն ենք սպասում ողջ հայ ժողովրդի շրջանում: Վստահ եմ, որ տարբեր երկրներում նստացույցների և բողոքի ու իրազեկման այլ զանգվածային արշավների միջոցով հնարավոր է շոշափելի արդյունք ապահովել այս պայքարում: Միջազգային հանրությունը պետք է զգա հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումն Արցախին, քանի որ Արցախի հայկական ու արժանապատիվ ապագայի բանալին հենց հայ ժողովրդի ձեռքերում է:
Մեկնարկած նստացույցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել: Այն որևէ կերպ էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունեության վրա, և բոլոր մարմիններն ու պաշտոնյաները շարունակելու են իմ գլխավորությամբ կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Այս օրերի ընթացքում ես հնարավորություն կունենամ Վերածննդի հրապարակում շփվել համաժողովրդական շարժման, հասարակության և քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարների ու խմբերի հետ, միասին քննարկել մեր անելիքները և միասին էլ համապատասխան որոշումներ կայացնել և իրականացնել դրանք: Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս:
Աստված պահապան Արցախին և ուժ ու կորով մեր ժողովրդին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից