ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան հիանալի խաղաց իր խաղը՝ խաբեց Ռուսաստանի Դաշնությանը. Արթուր Խաչիկյան 07/18/2023 13:02 | Քաղաքական
«Սա ևս մեկ քայլ է՝ հեռանալու 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որպեսզի գոյություն չունենա որևէ միջանցք, որով հնարավոր կլինի Արցախում ապրող աղետի մեջ հայտնված 120.000 մարդու հումանիտար օգնություն հասցնել։ Այսինքն, Եվրոպան ընդունում է, որ միջանցք, այլևս, չկա, և մենք պետք է Ադրբեջանին խնդրենք, որպեսզի, նրանք որպես «հումանիստ», իրենց անվանակոչած Աղդամով այդ մարդկանց առաջին օգնության հումանիտար բեռ փոխանցեն։ Իհարկե, «Ադրբեջան» և «հումանիզմ» եզրույթներն իրար կողքի որևէ կերպ չեն կարող տեղավորվել, պարզապես, Ադրբեջանը ցանկանում է օգտագործել միջազգային հարթակը՝ մեկ անգամ ևս հաստատելու, որ հայաստանյան կողմն, այլևս, միջանցքչի ունենալու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հերթական եռակողմ բանակցությունից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել էր Ադրբեջանի առաջարկը՝ դեպի Արցախ Աղդամի կողմից բեռնափոխադրումներ կատարելու վերաբերյալ՝ միևնույն ժամանակ որևէ պահանջ չներկայացնելով Ադրբեջանին՝ Հաագայի դատարանի որոշման համաձայն, Բերձորի միջանցքն անհապաղ բացելու համար։
Արթուր Խաչիկյանը նկատում է՝ Աղդամով, այսպես կոչված, հումանիտար օգնության տրամադրումը հենց Արևմտյան հարթակում գրանցելու իրողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ Արևմուտքը շատ կցանկանար, որպեսզի մենք ենթարկվենք Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին, որպեսզի այլևս խնդիրներ չստեղծենք իրենց համար։ Ինչպես նաև՝ հավաքական Արևմուտքի ձգտումն ու ցանկությունն է, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը լքի այս տարածաշրջանը, որպեսզի նրանք այստեղ, առաց ավելորդ խոչընդոտների, լուծեն իրենց քաղաքական տնտեսական և, հատկապես, էներգետիկ խնդիրները։
Անդրադառնալով վերջին օրերին նկատելիորեն լարված ՌուսատանիԴաշնություն – Թուրքիա հարաբերությունների թեմային, Արթուր Խաչիկյանը նկատում է՝ լավ կլիներ, որ, գոնե, հիմա Ռուսատանի Դաշնությունը դասեր քաղեր իր համար շատ կարևոր և կենսական նշանակության այս իրողությունից.«Ռուսատանին շատ անգամներ են զգուշացրել, ընդ որում, ամենատարբեր խողովակներով, որ Թուրքիան իրենց խաբելու է և, ահա, այդ բազմաթիվ զգուշացումներն, արդեն, իրականություն են դարձել։ Թող հիմա Ռուսաստանի Դաշնությունը կողքից նայի այն իրավիճակին, որում ինքը հայտնվել է և դասեր քաղի դրանից՝ արդյո՞ք Թուրքիան կանխե՞ց ՆԱՏՕ-ի ընդլայնումը, արդյո՞ք այս տարածաշրջանում, ի վերջո, չի՞ լինելու թուրքական ազդեցությունը և նմանօրինակ այլ հարցեր»։
Հարցին՝ ի՞նչ քայլեր կձեռնարկի առաջիկայում Ռուսստանի Դաշնությունը, ստեղծված իրավիճակի ֆոնին՝Արթուր Խաչիկյանը պատասխանում է՝ Ռուսաստանի Դաշնությունում պրոթուրքական լոբին հաշվարկել էր՝ քանի - որ գտնվում է Արևմուտքի հետ բիրտ առճակատման մեջ, կարող է նաև պրոթուրքական դիրքորոշում որդեգրել և թուրքերի հետ միասին կիսել Կովկասը, իսկ Թուրքիան, թողնելով Արևմտյան թևն ու ՆԱՏՕ-ն, ավելի պրոռուսական կողմնորոշում կորդեգրի, սակայն, մենք տեսանք թե ինչ կատարվեց սխալ հաշվարկների արդյունքում.«ՌԴ-ն այս տարածաշրջանում մեծ չափով կորցրեց իր ազդեցութունը, Թուրքիան խաբեց ՌԴ-ին՝ ինչ - որ պետք է վերցնելով և հետո հարվածելով նրան մեջքից, ինչպես այդ մասին արդեն տարիներ ասում էին մի շարք վերլուծաբաններ, այդ թվում, նաև ես, Սատանովսկին, Պոխանովն ու ուրիշները։ Բոլորն ասում էին և զգուշացնում՝ պրոթուրքական լոբին ՌԴ-ին լավ տեղ չի տանելու։ Թուրքիան հիանալի խաղաց իր խաղը՝ խաբեց Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, մենք էլ այստեղ մեր դերն ունեցանք՝ ընտրելով, ահա, այսպիսի մի իշխանություն, որն, իսպառ, տապալեց մեր արտաքին քաղաքականությունը։ Կարծում եմ, ինչ – որ բաներ հետ բերել թե՛ ՀՀ-ի, թե ՌԴ-ի համար, այլևս, շատ դժվարհաղթահարելի գործընթաց է լինելու։ Կհաղթահարվի՞ թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից