ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ՌԴ-ն չէր կարող որևէ բան անել, ապա թող հրաժարվեր Արցախում խաղաղապահ առաքելությունից. այդ ժամանակ մենք կիմանային ինչ էինք անում. Աղազարյան 07/18/2023 17:50 | Քաղաքական
Համաձայն չեմ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ արտահայտված տեսակետին, որ Արցախի շրջափակումը ՀՀ իշխանությունների դիրքորոշման հետևանք է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պատգամավորի գնահատմամբ՝ ռուսական կողմն այս հայտարարությամբ փորձում է խուսափել եռակողմ հայտարարության ստորագրմամբ ստանձնած պատասխանատվություններից։
Հիշեցնենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հուլիսի 15-ին հանդիպում էր Իլհամ Ալիեւի հետ՝ ՌԴ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ 2022թ. հոկտեմբերին եւ 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի տարածքի, ինչը, նրանց ձևակերպմամբ, արմատապես փոխել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության հիմնարար պայմանները։ Հայտարարության համաձայն՝ այդպիսով փոխվել է նաև ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից կոչ էին արել, այս պարագայում, Արցախի բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չդնել երրորդ երկրների վրա։
«Ռուսաստանը չի կարողանում պատշաճ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հետևաբար, փնտրում են, այսպես կոչված, արդարացումներ։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ռուս- ուկրաինական հակամարտությունը, և դրանով պայմանավորված մեր ռազմավարական գործընկերների զբաղվածության աստիճանը՝ պատասխանատվության բաժինը դրանից չի պակասում։ Եթե չէր կարող որևէ բան անել, ապա թող հրաժարվեր Արցախում խաղաղապահ առաքելությունից։ Այդ ժամանակ մենք կիմանային ինչ էինք անում»,- հայտարարեց քպական պատգամավորը։
Իսկ թե այդ դեպքում որոնք էին լինելու ՀՀ իշխանությունների հնարավոր գործողություններն ու այլընտրանքը, Աղազարյանն, այդուհանդերձ, չմանրամասնեց՝ հայտարարելով, որ դա ռազմավարական գաղտնիք է։ Անդրադարձավ ռուսական կողմի դիտարկմանը, որ եռակողմ հայտարարության ստորագրման պահին Հայաստանի իշխանությունները դեռևս չէին հայտարարել Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին, հետևաբար, ռուսական կողմն այն ժամանակ այդ պարտավորություններն ստանձնել էր բոլորովին այլ իրավիճակում։
«Ռուսաստանը միշտ է հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի տարածք է՝ 1991 թվականին կայացած հայտնի ԱՊՀ երկրների հռչակագրի ստորագրման ժամանակ։ Դա բոլորին է հայտնի։ Դա Ադրբեջանին իրավո՞ւնք է տալիս ՌԴ թողտվությամբ ցեղասպանության ենթարկելու Արցախի ժողովրդին»,- ասաց նա։
Ըստ Աղազարյանի՝ ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար պայմաններում որևէ բան չի փոխվել։
«Մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախի ժողովուրդը, որը մեր ժողովրդի մի հատվածն է՝ արդեն 30 տարուց ավելի, պայքարում է ինքնորոշման իր իրավունքի իրացման համար։ Այնպես որ այդ երկու խնդիրները պետք չէ իրար խառնել։ Որպեսզի դու ինքնորոշման հարց բարձրացնես, դրան պետք է նախորդի այն հանգամանքը, որ դու ինչ-որ մեկի տարածքում ես, ինչ-որ մեկի հետ ես։ Եթե դու ինչ-որ մեկի հետ չես, ապա դու ինչի՞ց ես ինքնորոշվում։ Այդտեղ ի՞նչ հակասություն կա։ Այսինքն, ինքնորոշման համար պայքարը նշանակում է, որ դու համաձայն չես այդ պետության սահմաններում, այդ պետության հիմնական էթնոսի հետ կապել քո ճակատագիրը։ Բա հակառակ դեպքում ինչի՞ց ես ինքնորոշվում»,- ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախում այս պահին էլ իրականացվող ցեղասպանական գործողություններին՝ Աղազարյանը հայտարարեց. Ինքն այդուհանդերձ, համոզված չէ, որ Արցախի մեր հայրենակիցները կարող են ապրել ադրբեջանական իշխանությունների տիրապետության ներքո՝ առանց կանգնելու ցեղասպանության վտանգի առջև։
«Արցախն արդեն իսկ եղել է Ադրբեջանական տիրապետության ներքո, պայքարել է անկախության համար ու հիմա էլ շարունակում է պայքարել։ Եվ ես գտնում եմ, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել ադրբեջանական իշխանության ներքո»,- ասաց նա։
Մեր այն դիտարկմանը, որ ՀՀ գործող իշխանություններն են Արցախը ճանաչել են Ադրբեջանի տարածք, հետեւապես արդյոք դրանով Ադրբեջանին չեն տվել բոլոր իրավունքները՝ Բերձորի միջանցքում անցակետ տեղադրելու համար՝ Աղազարյանն արձագանքեց. «Որևէ մեկն իրավունք չունի Արցախի Հանրապետության մասին նման կարծիք հայտնելու։ Մենք ասում ենք, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք Արցախի ժողովրդի ու նրա կողմից ընտրված օրինական իշխանությունների փոխարեն ոչինչ չենք կարող որոշել՝ իրենց ճակատագրի հետ կապված»։ Այդուհանդերձ, նա «միանշանակ իրատեսական է համարում» Ստեփանակերտ- Բաքու կողմերի միջև՝ հավասար պայմաններում բանակցությունների անցկացման հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ