ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը. Միրզոյանը՝ Վիեննայում 07/18/2023 18:38 | Քաղաքական
ԱԳ նախարարությունը ներկայացնում է Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար.
«Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր պարոն Շալենբերգին շնորհակալություն հայտնել Վիեննա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Երկու երկրների միջև շփումներն, իմ և իմ գործընկերոջ, իմ թանկագին բարեկամի միջև, բավականին ինտենսիվ են, և այսօր էլ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ։
Մեծ գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող երկկողմ համագործակցության հարցերի՝ տնտեսական, առևտրային, գործարար կապերի, գիտակրթական, մշակութային, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում։ Նշել ենք այդ ուղղությամբ հայ-ավստրիական առևտրա-տնտեսական և գիտատեխնիկական հարցերով համատեղ հանձնաժողովի դերն ու անելիքներն, առկա մեծ ներուժն արդյունավետ իրացնելու հեռանկարները։
Առանձնահատուկ կարևորում եմ Ավստրիայի հանձնառությունը Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու հարցում: 2022 թվականին Ձեր այցի ընթացքում Երևանում Ավստրիայի ԶՀԳ համակարգող գրասենյակի բացումն, անշուշտ, խթան է հանդիսացել մեր հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը ԵՄ շարունակական աջակցության նշանակությանը։ Հատուկ կարևորություն ենք տվել այս տարվա փետրվարից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը, որն իր կարևոր նպաստն է ունենում հայ-ադրբեջանական միջպետական սահմանին լարվածության նվազման և էսկալացիայի կանխման հարցում։
Երախտագիտություն եմ հայտնել գործընկերոջս և Ավստրիայի կառավարությանը՝ առաքելության կազմում ավստրիացի դիտորդների մասնակցության համար։
Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող զարգացումները։
Գործընկերոջս ներկայացրել եմ անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ