ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը բացառել է Միհրան Պողոսյանին «Արսեն Երևանսկու» հետ փոխանակումը. «օրենքով գողը» ՌԴ-ին չի հանձնվի 07/18/2023 16:38 | Քրեական խրոնիկոն
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՌԴ-ի կողմից հետախուզվող «Օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ «Արսեն Երևանսկու» հետ փոխանակելու հարց ՀՀ իրավապահների օրակարգում չկա։ Սա է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատասխանը։
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախին պետ, «Մրգենի» ՍՊԸ սեփականատեր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ ներմուծված 1 տոննա «կոկաինի» գործով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու հատկանիշներով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում։ «Կոկաինի» աղմկարահարույց գործը կրկին «նախկինների», այս անգամ՝ Միհրան Պողոսյանի հետ կապելու մասին հայտարարությունների օրերին ՀՀ-ում ձերբակալվեց «Օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ 2022թ. ապրիլին հարուցված գործի շրջանակներում։ Մամուլում անմիջապես լուրեր շրջանառվեցին, որի համաձայն՝ ՀՀ և ՌԴ իրավապահները համաձայնության են եկել. ՌԴ-ն համաձայնել է ՀՀ-ին արտահանձնել Միհրան Պողոսյանին, սակայն «օրենքով գողի» փոխարեն, ինչը, սակայն Մկրտչյանի փաստաբանն անհեթեթություն էր գնահատել՝ արձանագրելով, որ Մկրտչյանն ունի անազատության հետ անհամատեղելի հիվանդություններ և ՀՀ քաղաքացի է, ըստ այդմ, չի կարող արտահանձնվել։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ-ն արդեն դիմել է ՌԴ իրավապահներին՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցով, ինչպես նաև, ինչ փուլում է Արսեն Մկրտչյանին ՌԴ արտահանձնելու գործընթացը, արդյո՞ք խոչընդոտներ եղել են արտահանձնման համար։
Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացի ապահովմանն ուղղված միջոցառումները շարունակվում են՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ քայլեր են արվում, սակայն օրենքով գողի հետ փոխանակման տարբերակը, փաստացի, բացառել է։
Դատախազությունից վերահաստատել են մեր տեղեկությունը, որ նա չի կարող հանձնվել այլ երկրի. «Արսեն Մկրտչյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, իսկ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ