ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքազարբայջանական տանդեմը Հին Աշխարհ է ներխուժել, Պատմական՝ Ծովից Ծով Հայաստանն է գրավել քարտեզի վրա 07/18/2023 13:08 | Վերլուծություններ
Եթե դուք կարծում եք, թե ազարբայջանն այսօր միայն լծված է Արցախի և Հայաստանի Հանրապետության ներկա տարածքներիի դեմ զավթողական պայքարին՝ իբրև «հաղթող» իր սուրն իրական գետնի վրա սոսկ ճոճելով , խորապես սխալվում եք։
Աշխարհի մեգապոլիսների թանգարաններն ու գիտակակրթական կենտրոնների գրադարաններն այսօր լեցուն են հայկական տարածքների զավթմամբ և Իրանի նահանգներից մեկի անվանագողությամբ 1918 թվականին սարքված «ազարբայջան» անվանյալ պետության կողմից Հին Աշխարհի պատմական քարտեզների աղավաղմամբ, այդ քարտեզներից Պատմական Հայաստանի անունների ջնջմամբ։ Ծովից Ծով Հայաստանը քարտեզից էլ են ջնջում բարբարոսները։ Ի դեպ, պարզվում է՝ հնագետներին էլ են «գնում, կաշառում», պատվեր տալիս՝ գտածոները թուրքական կամ անատոլիական որակելու․․․
Տեսնու՞մ եք այս քարտեզը։ Այսօրինակ քարտեզներ են ցուցադրվում Բրիտանական թանգարանի «անատոլիա» կոչվող սրահում։ Այս սարքովի քարտեզները՝ «Անտիկ Արևմտյան Ասիա», «Վաղ քաղաքակրթություններ» անոտացիաների ներքո «ազարբայջան և անատոլիա» պետություններ են հորինում և ներկայացնում աշխարհին։ Բայց ոչ միայն թանգարաններում։ Ամենուր, «օֆլայն-օնլայն» հնարավոր բոլոր հարթակներում․․․
Լոնդոնում առաջին անգամ 1984 թվականին, ապա՝ տարբեր տարիների /2010, 2011, 2014, 2016-ին՝ 2 անգամ, ի վերջո՝ 2018 թվականներին/ ՝ հրատարակվել է «A world history of art» բավական ստվար աշխատություն, որի հեղինակները Ջ. Ֆլեմինգը և Հ. Հոնորն են: Մի քանի տարի առաջ առիթ ունեցա աչքի անցկացնել 2018-ի հրատարակությունը, ուր անկեղծ ասած, ինձ հետաքրքրողը հայկական հետքն էր և հայ մշակույթին վերաբերող դրվագներ: Բավական է բացել ու թերթել գիրքը և միանգամից նավթի հոտ ես առնում։ Հին աշխարհում ազարբայջա՞ն, ազարբայջանի մշակու՞յթ։
Վերջինս, ի դեպ, նաև «Ամազոնում» ակտիվ վաճառվող և գնվողներից է։ Լայքեր հավաքողներից, տարածվողներից է․․․
Այնպես որ, եթե կարծում եք՝ այս անարդար և շահամոլական ներկան հերքող և մեզ համար որպես վահան, որպես ապացույց գոյություն ունեցող հնագույն քարտեզների /դրանց մի կարևոր մասն, ի դեպ, հենց Լոնդոնում են պահվում/, վերջը չեն տալու նավթահոտները, սխալվում եք։ Թուրքազարբայջանահրեից եղբայրությունը վաղուց է այդ ուղղությամբ գործում։
ՈՒշադիր նայեք քարտեզին՝ Սև և Կասպից ծովերի միջև ձգվող «անատոլիա» և «ազարբայջան» անվանյալ պետություններ են ծլել, որոնց հարևան են «դարձել» Իրանը, Նինվեն, Բաբելոնը, Ասորիքը, Մեսոպոտամիան։ Տավրոսյան լեռնաշղթան կա, Վանա լիճը կա, սակայն տիրական՝ Մեծ և Փոքր Հայքերին Հին Աշխարհում անատոլիան ու ազարբայջանն են փոխարինել։ Սա թուրքազարբայջանական տանդեմի երազանքն է, իսկ, այ հայկական երազանքը տոտալ վերացվում է․․․
Թուրքազարբայջանական տանդեմը Հին Աշխարհ է ներխուժել, Պատմական՝ Ծովից Ծով Հայաստանն է գրավել քարտեզի վրա։ Այսինքն, սա երազանքն է բարբարոսների, որ քարտեզին են գծել և այսօր իրականություն են ուզում դարձնել։
Իսկ ի՞նչ կա որ։
Փաստն այն է, որ այսօր իրեն ներկայանալի համարող և «Ամազոնը» նվաճած լոնդոնյան հրատարակությամբ արվեստի գրքերի տարբեր պրակներով թուրքերն ու ազերիները Հին Աշխարհն են կեղծում, ուր իբր ազրբայջան պետություն է գոյություն ունեցել Վանա լճի մերձակա տարածքներում դեռ մի բան էլ՝ «A world history of art» -ի արժանի մշակույթ է ստեղծել։ Դե արի ու մի զարմացիր, թե որքան խորն են հատվել ստի և կեղծիքի սահմանները․․․
Իսկ այն, որ Հայաստանի տեղն անտիկ աշխարհում էլ է գողացվել, չի՞ անհանգստացնում ՀՀ պատկան մարմիններին։ ԱԳՆ-ն լուռ է, մշակույթի գծով պատասխանատուն իր բնագծում այս կեղծիքների պատասխանը տալու համատեքստում լուռ էր, հիմա՝ Մատենադարանի տնօրեն որպես՝ շարունակելու է լռե՞լ...
Հին աշխարհի քարտեզներն աղավաղվում են։ Հին Աշխարհի երկրների կողքին Մեծ և Փոքր Հայքերի տարածքում «անատոլիա և ազարբայջան»՝ հնում անգո պետություններ են ի հայտ եկել։ Նույն կերպ՝ «Աշխարհի արվեստի պատմություն» լոնդոնյան հրատարակության մեջ են հանգրվանել այդ ստահոդները։
Ինչ խոսք, հին աշխարհին «ազարբայջան» սարքովի մի պետություն խառնելու մոտիվացիոն քարտեզները մեկ բան են ցույց տալիս՝ ազարբայջանն աշխարհով մեկ տեղեկատվական պատերազմ է վարում հայերի դեմ՝ առանց միջոցների առաջ կանգ առնելու: Բայց սա իր հետևանքներն է ունենում։ Խնդրո առարկա գիրքը վաճառվում է Բրիտանական թանգարանում, բազմաթիվ այլ թանգարաններում, լոնդոնյան գրախանութներում, համալսարաններում, աշխարհի բազում կրթամշակութային կենտրոններում, այն հեղեղել է օնլայն հարթակները, իսկ դրանք կարդացողները չեն խորանում։
Եվ բնավ չզարմանաք, որ արցախյան թանգարաններից գողացված մշակութային գործեր էլ վաղը, մյուս օրը հայտնվեն այս կարգի գրքերում՝ «A world history of art» անունը կրող։
Ադրբեջանն իրենը անում է՝ աղաղակող սուտ ու սխալ, անհեթեթության հասնող կեղծիք, պատմության խեղաթյուրում, հին քարտեզների խեղաթյուրված ներկայացում… Այսինքն,ազարբայջանը ստերով ու կեղծիքով պատմություն է կերտում իր համար․․․
Հայաստանից մասնագետների ձայնը լսելի չէ․․․
Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ