Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

10-ամյա Սոֆին մեկ ժամ հերթ է կանգնել, որ կաթ առնի. պաշարված Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ է խորանում 07/17/2023   18:49  |  ԼՐԱՀՈՍ

Ստեփանակերտի խանութները դատարկ են, որոշներին ցուցափեղկերին մայոնեզ ու մի քանի՝ ոչ առաջնային օգտագործման ապրանք է մնացել։

«Վերջին երկու կտրոնի ապրանքը չենք կարողացել ստանալ, հիվանդանոցում էի, ընտանիքի անդամներն ինձնով էին զբաղված։ Դրա համար ձեթը շատ շուտ վերջացավ։ Մայրս է մի քանի օր առաջ Մարտունիից մի շիշ ուղարկել. որպես թոշակառու՝ օգնություն էին տվել...»,-«Փաստինֆո»-ին պատմում է Թաղավարդի բռնազավթված հատվածից Ստեփանակերտ տեղափոխված Մանուշակ Հարությունյանը։

Խանութների դատարկության մասին տիկին Մանուշակը հումուրով է խոսում, «ինչպե՞ս եք» հարցին էլ պատասխանում՝ «նորմալ էլի, յոլա ենք գնում» ու վերջում միայն ավելացնում՝ «դեռ...»։

Թոշակառու մոր մշակած փոքր հողակտորի բարիքները ժամանակ առ ժամանակ մեղմում են սննդամթերքի համատարած դատարկությունն ու անարատ բանջարեղենի համն ու հոտը զգալու հաճույք պատճառում տիկին Մանուշակի զույգ որդիներին ու 10-ամյա աղջկան։
Սոֆին՝ տան փոքրը, վաղուց քաղցրավենիք ու պաղպաղակ չի կերել, բայց չի էլ պահանջում։ Մայրն ասում է՝ հեշտ է Սոֆիի հետ, երևի իրեն է քաշել՝ հասկանում է, որ չկա, չի էլ ուզում։ «Առաջին պատերազմի ժամանակ էլ՝ 1990-աականներին, ես էի Սոֆիի տարիքին։ Այն, ինչ ես եմ տեսել, հիմա ինքն է տեսնում։ Ավելին՝ ինքը նաև կաթի հերթ է կանգնել...Մի քանի օր առաջ բերել, թաղում կաթ էին վաճառում։ Ես աշխատանքի էի, ինքը որոշեց, որ պիտի գնա հերթ կանգնի ու կաթ առնի։ Գնաց, մոտ մեկ ժամ կանգնեց ու 3 լիտր կաթ առած՝ եկավ։ Մենակ տեսնեիք դեմքի գոհունակ արտահայտությունը, որ տուն մտավ... Լավ էր զգում, որ մի բանով էլ ինքն է օգնում»,-պատմում է տիկին Մանուշակը։

Սոֆիի երկու եղբայրները մի քանի օրից պաշտպանության բանակ են զորակոչվելու։ Ծառայության մեկնելուց առաջ տղաները մայրիկի պատրաստած կոտլետն են ուզել։ Տիկին Մանուշակն, իհարկե, նրանց ցանկությունը մի կերպ իրագործելու է, բայց տխրեցնողն այն է, որ երեխաների՝ անգամ նմանատիպ տարրրական ցանկությունների կյանքի կոչելը խնդիր է դարձել անձեթ մնացած Արցախում։
Տղաները նաև խմորեղեն են շատ սիրում։ Նախքան շրջափակումը, մայրը հաճախակի էր թխում. ամիսներ է՝ դա էլ անհնար դարձել. ոչ շաքարավազ կա, ոչ կարագ, ոչ ձեթ, ոչ ալյուր...

«Մոռացել ենք, թե տանը վերջին անգամ երբ է կոնֆետ եղել։ Խանութ չկա, որ կոնֆետ գտնվի։ Նախքան ամբողջական պաշարումը գոնե թանկ կար, կարողանում էիր մի քանի հատ առնել, մի ամիս է՝ դա էլ չկա»,-ասում է զրուցակիցս։

Եղածը տեղական բանջարեղենն է, բայց այնքան թանկ, որ ձեռք բերել շատերը չեն կարողանում։ «Սեխի գինն, օրինակ, 1300 դրամ է, ամենափոքրն էլ 3 կգ կշռում է։ Դա ո՞վ կարող է առնել՝ հատկապես, որ բազմաթիվ մարդիկ շրջափակման պատճառով կորցրել են իրենց աշխատանքը։ Իմ երեխաները հասկանում են իրավիճակը, բայց ով փոքր երեխաներ ունի, ինչպե՞ս բացատրի, որ չկա, եղածն էլ ահավոր թանկ է»,-նշում է տիկին Մանուշակն ու հավելում՝ ով ծանոթ ունի խանութում, էլի ժամանակ առ ժամանակ կաթնամթերք, ձու կարողանում է ձեռք բերել, իսկ ով չունի` կարոտ է մնում։

Այսքանով հանդերձ, տիկին Մանուշակը Արցախից քաջալերում է՝ այս դժվարությունները տանելի են, մի քիչ ավել, մի քիչ պակաս, դիմանալու ենք, միայն թե՝ վերջը լավ լինի...

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:20 17/07/2023  |  ԼՐԱՀՈՍՄիանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 1819 շահառուներին փոխանցվել է 579,6 մլն դրամ. ԱՀ ՊԵԿ
17:20 17/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՍտեփանակերտում վաղվանից հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով
17:10 17/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ինտերնետի անջատման դեպքում պաշտպանված կապ կապահովի »Զանգի» հայկական ընկերությունը
14:17 17/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարը՝ կրակ բացել դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ
14:03 17/07/2023  |  Քրեական խրոնիկոնԱրցախում բացահայտվել է թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 24 դեպք
13:59 17/07/2023  |  ՄեկնաբանությունՄի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել. Ներսիսյան
11:50 17/07/2023  |  ԼՐԱՀՈՍՈ՞ւր մնացին մարդու իրավունքները. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Ուղիղ
10:57 17/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում նշել են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:18 17/07/2023  |  ԼՐԱՀՈՍՊետնախարարը կոչ է անում Հայաստանում ևս միանալ համաժողովրդական շարժմանը
21:54 16/07/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախում ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը

Արխիվ

[]