ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չէի էլ կասկածում, որ Արա Խզմալյանին խցկելու են որպես Մատենադարանի տնօրեն. Մատենադարանը ոչնչացնելու ծրագիր ունեն. Սերժ Սրապիոնյան 07/17/2023 20:43 | ԼՐԱՀՈՍ
«Ես չէի էլ կասկածում, որ Արա Խզմալյանին են խցկելու որպես Մատենադարանի տնօրեն։ Մատենադարանը հայկական մշակույթի ստրատեգիական կենտրոնն է, բայց քանի որ սրանք Մատենադարանը ոչնչացնելու ծրագիր ունեն, ահա, այնտեղ նշանակում են մի մարդու, ով առանց աչքը թարթելու, վերջին 3 -4 տարիներին՝ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում ոչնչացրել է մեր մշակույթը, իսկ ոչնչացնելով Մատենադարանը, մեր ժողովրդին զրկելու են իր պատմական ինքնասիրությունից»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Հիշեցնենք՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Արծրունին Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։ Պայքարը գնացել է Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։
Սերժ Սրապիոնյանը նկատում է՝ շատ կցանկանար Մատենադարանի նոր տնօրենի պաշտոնում տեսնել հենց Արծրուն Սահակյանին և հարցադրում կատարում՝ ինչո՞ւ օրվա իշխանությունները փոխեցին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի տնօրենի ընտրության կարգը ու ինքն էլ պատասխանում՝ որպեսզի հիմքերից քանդեն հայ ինքնության ողնաշար հանդիսացող գիտահետազոտական այդ հեղինակավոր կենտրոնը։ «Դուք լսեցի՞ք, որ նույն Մատենադարանի կոլեկտիվը կամ այնտեղի երկարամյա աշխատակիցներից որևէ մեկն այս օրերին բողոքի մի խոսք ասի կամ ընդդիմություն ցուցաբերի Մատենադրանին բաժին հասած այս ճակատագրի վերաբերյալ…Ես չլսեցի։ Ավելին, համոզված եմ և սա իմ ողջամիտ կասկածն է, որ Մատենադարանի գիտաշխատողներն ու աշխատակիցները համոզված են, որ հեսա իրենց սիրելի ժպտերես Արա Խզմալյանը կվերադառնա և իրենց համար ավելի լավ կլինի։ Մեր ժողովուրդը մի խոսք ունի՝ «Մի տարվա ապրուստը տվեց մի փոր հացի», ճիշտ այս իրավիճակի առաջ է հայտնվելու Մատենադարանը։ Իրենց մի փոր հացի համար հաշտվելու են, որ Արա Խզմալյանը հիմքերից քանդի Մատենադարանը։ Հազար անգամ ափսոսում են, որ տնօրենի պաշտոնում չընտրվեց ուղնուծուծով գիտնական, կրկնակի դոկտոր Արծրուն Սահակյանը, ում գիտական աշխարհայացքը ձևավորվել էր Մատենադարանում և նա, հենց, այն անհատականությունն էր, որ կարող էր լավագույնս պաշտպանել Մատենդարանի շահերն, անգամ օրվա այսպիսի իշխանությունների գոյության պայմաններում։ Հազար անգամ ափսոսում և ցավում եմ»,- ասում է պարոն Սրապիոնյանը։
Արա Խզմալյանը պարզ պատեհապաշտ մեկն է, որին կյանքի աստիճաններով բարձրացրեց Մատենադարանի լուսահոգի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանը, վստահելով նրան՝ իբրև երիտասարդ կադրի, փոխարենն՝ ի պատասխան, ստանալով իր բոլոր տեսակի սկզբունքներին դավաճանած մի պատեհապաշտի, ասում է գրականագետը և հավելում.«Մատենադարանը երբեք այսքան չպաշտպանված չի եղել, ինչպես որ մեր երկիրն ու դրա սահմաններն են այսօր։ Պատեհապաշտների մի ամբողջ բանակ այսօր հարձակվել է հայ ժողովրդի գոյատևման լծակների վրա և սոված մորեխի պես խժռում է մեր ինքնությունն ամուր պահող սյուներն ու դրանց արմատները»,- ասում է Սերժ Սրապիոնյանը։
Ամփոփելով թեման՝ գրականագետը ահազանգ է հնչեցնում՝ սպասենք, որ առաջիկայում, հայտնի և անհայտ պատճառներով, Մատենադարանից խիստ կարևոր մի շարք արժեքներ, հանկարծ, կանհետանան, Մատենադարանը կհայտարարվի դժբախտ և դժգույն մի կառույց, որ պետբյուջեյից ավելորդ աշխատավարձ է խլում, ինչպես բուհերն, այնպես էլ՝ Մատենադարանը կօպտիմալիզացնեն ու կտանեն Աշտարակի կամ մեկ այլ մարզի գերեզմանոցների կողքին գտնվող մի կիսավեր գոմ կվերածեն շենքի, Մատենադարանից մնացած եղած – չեղածը կլցնեն դրա մեջ, մի պահակ կդնեն ու կասեն՝ սա է հիմա ձեր Մատենադարանը, բավարարվեք այսքանով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից