ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա ոչ թե պաշտոնական Երևանի անունից ստորագրված և վավերացված փաստաթուղթ է, այլ բացառապես ՀՀ կապիտուլյանտ վարչապետի անձնական «նախաձեռնության» վրա հիմնված հայտարարություն․ Զաքարյան 07/17/2023 22:31 | ԼՐԱՀՈՍ
Այսքանից հետո դեռ Հայաստանի այսպես կոչված կառավարիչները առիթ են փնտրում նախկիններին մեղադրելու՝ իբրև թե բանակցային վատ ժառանգության համար: Այն ինչ կարողացել են անել նախորդ նախագահներն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ամրագրման համար՝ առավել քան ակնհայտ է ու բավարար: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Նախորդ շաբաթ Բրյուսելում, Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության, դրան զուգորդած ՌԴ ԱԳՆ հաղորդագրության և Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի վերաբերյալ հակիրճ կարող եմ ասել հետևյալ.
1. Նիկոլը՝ հավատարիմ մնալով իր ստահոդ, ապազգային քաղաքականությանը, ի հեճուկս հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքի, ոտնահարելով ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագիրը, ՔՊ 2021թ. նախընտրական ծրագիրը, ինչպես նաև հակասելով իր իսկ նախընտրական խոստումներին՝ հերթական (երրորդ) անգամ Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք: Հարկ է ի նկատի ունենալ, որ սա ոչ թե պաշտոնական Երևանի անունից ստորագրված և վավերացված փաստաթուղթ է, այլ բացառապես ՀՀ կապիտուլյանտ վարչապետի անձնական “նախաձեռնության” վրա հիմնված հայտարարություն: Այն չի կարող հանդիսանալ իրավական հիմք՝ Արցախի ապագա կարգավիճակի հարցը անտեսելու և Արցախի բնակչության ինքնորոշման միջազգային իրավունքի հետագա իրացումը բացառելու համար:
2. ԵՄ “միջնորդական” նախաձեռնությունը պետք է բխեր 2017թ. ստորագրված և ԵՄ անդամ բոլոր երկրներում վավերացված ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ոգուց և պահանջներից՝ համաձայն որի ԵՄ-ն հանձնառել է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (այն դեյուրե գոյություն ունի) արված և հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր սկզբունքներին: Ըստ CEPA-ի, այն հենված պետք է լինի նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված՝ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի վրա: Սա նշանակում է, որ ԵՄ անունից հանդես եկող Շառլ Միշելի նախաձեռնությունը և հայտարարությունները ևս հակասում են ԼՂ հակամարտության կարգավորման ԵՄ պաշտոնական հանձնառություններին: ԵՄ հովանու ներքո տարվող նմանատիպ գործընթացը չի կարող հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը և չի բերելու տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը: Այն հանգեցնելու է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների, հումանիտար ճգնաժամի անմարդկային ծանր հետևանքների, որի կանխարգելման համար ԵՄ-ն չի ցանկանում կիրառել գործուն միջազգային երաշխիքներ ու մեխանիզմներ: Հասկանալի է, որ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները, իրենց մերկանտիլ անձնական և խմբային շահերից ելնելով, այս պահին օգտագործվում են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ որպես ՌԴ տարածաշրջանային շահերի դեմ ուղղված գործիք՝ որտեղ ԵՄ-ն զբաղվում է աչքակապությամբ և անտեսում է Արցախի ու հայ ժողովրդի օրինական շահերը: Նույն կերպ օգտագործվում է նաև Ադրբեջանի բռնապետական ռեժիմը:
3. ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ուղիղ մեղադրանք էր Փաշինյանին առ այն, որ վերջինս Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, որով արմատապես փոխվել են հիմնարար դրույթները, որի պայմաններում 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվել էր եռակողմ հայտարարությունը: ՌԴ ԱԳՆ-ի մտահոգությունն իհարկե հասկանալի է, սակայն պետք է նաև արձանագրել, որ Նիկոլն իր բանավոր հայտարարություններով չի արտացոլում հայ ժողովրդի հավաքական կամքը, չունի որևէ իրավա-քաղաքական հիմք և լեգիտիմ իրավունք՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու համար: Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը (որքան էլ այն Հայաստանի համար ունենա կապիտուլյացիոն բնույթ) որևէ կերպ չի ենթադրում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում: Այո՛, այսօր շատ կարևոր է, որպեսզի գործնական ջանքեր գործադրվեն Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու և քաղաքացիների բնականոն կյանքի տարրական պայմաններն ապահովելու համար: ՌԴ ԱԳՆ-ն արդարացիոներն նշել է նաև, որ չի կարելի ԵՄ հովանու ներքո իրականացված հայտարարություններից հետո ստեղծված իրավիճակի համար, մեղքը բարդել երրորդ երկրների վրա:
4. Հետաքրքրական էր նաև այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, անմիջապես արձագանքելով ՌԴ ԱԳՆ-ին, իր հիասթափությունն էր հայտնել, որ ի տարբերություն Նիկոլի, ՌԴ ԱԳՆ-ն ավելի մտահոգ է Արցախում ստեղծված ներկա հումանիտար աղետով, միջանցքը բացելու համար Ադրբեջանին ուղղված անհապաղ պահանջով և Արցախն Ադրբեջան համարելու՝ Նիկոլի բանավոր հայտարարություններով: Փաստացվի ստացվել է այնպես, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և թաքնված մեղադրանք Ռուսաստանի Դաշնությանը: Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրում է ոչ թե Արցախի ժողովրդին ամենադաժան զրկանքների ենթարկած իր երկրին, այլ եռակողմ հայտարարությունը ստորագրած մյուս կողմերին:
Այսքանից հետո դեռ Հայաստանի այսպես կոչված կառավարիչները առիթ են փնտրում նախկիններին մեղադրելու՝ իբրև թե բանակցային վատ ժառանգության համար: Այն ինչ կարողացել են անել նախորդ նախագահներն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ամրագրման համար՝ առավել քան ակնհայտ է ու բավարար: Իսկ այն, թե որքան ապաշնորհ ու դավադիր քաղաքականություն է իրականացրել գործող ռեժիմը՝ նույնպես առավել քան ակնհայտ է ու բավարար փաստարկված»,- գրել է Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ