ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը որոշել է Մատենադարանի տնօրենի նշանակումն անել յուրային «պոլի փետի» սկզբունքով. Արման Սիմոնյան 07/16/2023 18:01 | Վերլուծություններ
Իշխանությունը, կամ՝ առնվազն իշխանության որոշ շրջանակներ, որոշել են Մատենադարանի տնօրենի նշանակումն անել ոչ թե մերիտոկրատական սկզբունքով, այլ՝ իրենց ավելի հարազատ՝ յուրային «պոլի փետի»։ Արդյունքում՝ Մատենադարանի հիմնադրման օրվանից առաջին անգամ այստեղ կարող է նշանակվել ոչ գիտնական տնօրեն։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Արման Սիմոնյանը:
Նրա հոդվածը ամբողջությամբ բերկայացնում ենք ստորև.
Յուրային տնօրենի նշանակման մեխանիկան.
- Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի գիտնական, պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը փոխարինվեց ԿԳՄՍ նախարարով,
- Հոգաբարձուների խորհրդից հեռացվեց Մատենադարանի 10 գիտաշխատող,
- Գիտական համայնքի ներկայացուցիչները Խորհրդում փոխարինվեցին տարբեր գերատեսչությունների պետական ծառայողներով (օրինակ՝ ՊԵԿ փոխնախագահով)
- Իջեցվեց Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը՝ գիտությունների դոկտորից մինչև գիտությունների թեկնածու.
- Վերացվեց տնօրենի կողմից հրապարակված գիտական աշխատանքների ցանկ ներկայացնելու պահանջը՝ դուռ բացելով ոչ գիտնական տնօրենի նշանակման համար։
Այս կոպիտ միջամտությունն արձանագրեց Մատենադարանի Գիտական խորհուրդը։ Մատենադարանի Գիտխորհրդի (իմա՝ Մատենադարանի գիտական կոլեկտիվի) անդամները, մտահոգություն հայտնելով այս փոփոխությունների կապակցությամբ, դրսևորեցին կառուցողական մոտեցում տնօրենի մրցույթին առաջադրեցին գիտությունների դոկտոր, հայտնի պատմաբան Կարեն Մաթևոսյանի թեկնածությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդած բոլոր քայլերը, այսօր մեծ է հավանականությունը, որ իշխանությունը կնշանակի յուրային, ոչ գիտնական թեկնածուին՝ ոտնահարելով թե´ Մատենադարանի կոլեկտիվի կարծիքը և թե´ Մատենադարանի հիմնադրման օրվանից դրված այն ավանդույթը, այն է՝ Մատենադարանը գիտական հաստատություն է, և տնօրենը պետք է լինի գիտնական։
Կարևոր է, որ Հայաստանի մտահոգ քաղաքացիները, գիտական շրջանակները, քաղհասարակությունը և այլ շրջանակներ իրենց զորակցությունը հայտնեն Մատենադարանի գիտնականներին՝ թույլ չտալով, որ Մատենադարանի տնօրեն նշանակվի ոչ գիտնականը։ Ի վերջո, Մատենադարանի ամբողջական անվանումն է «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»։
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ինստիտուտ, այլ ոչ՝ թանգարան կամ մշակութային օջախ։ Սա սկզբունքային հարց է։
Դրան հնարավոր է հասնել Հոգաբարձուների խորհրդի նույնիսկ այս կազմով, եթե.
1. Արայիկ Հարությունյանը քվեարկի խղճի մտոք,
2. Վահագն Խաչատուրյանը Հոգաբարձուների խորհրդում իր ներկայացուցչին առաջարկի՝ հարգել Մատենադարանի պատմությունը և քվեարկել հօգուտ գիտնական թեկնածուի,
3. Հոգաբարձուների խորհրդի անդամ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հարգի Մատենադարանի՝ գիտական հաստատություն լինելու հանգամանքը և քվեարկի գիտնական թեկնածուի օգտին։ Նույնն անի Գիտպետկոմի նախագահը։
4. Հոգաբարձուների խորհրդի անդամ Սփյուռքի հանձնակատարը քվեարկի այն Մատենադարանի օգտին, որը ճանաչում և որով հպարտանում է Սփյուռքը.
5. Հոգաբարձուների խորհրդի անդամ «Հայաստան» հիմնադրամի տնօրենը քվեարկի հանուն Մատենադարանի, այլ ոչ՝ հանուն խմբային շահի։
Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ.
- Գիտությունների ազգային ակադեմիան, ակադեմիական ինստիտուտները հստակ դիրքորոշում հայտնեն այս հարցի կապակցությամբ և պատվիրակեն իրենց ներկայացուցչին՝ քվեարկել հանուն գիտության,
- Բուհերի, մասնավորապես՝ ԵՊՀ-ի, գիտխորհուրդները, ամբիոնները զորակցեն Մատենադարանի գիտական խորհրդին։ Իրենց դիրքորոշումը հայտնեն պետական բուհերի ռեկտորները,
- «Հայաստան» հիմնադրամում ընդգրկված կառույցները՝ Եկեղեցին, ՀԲԸՄ, ՀՕՄ և այլոք, հայտնեն իրենց դիրքորոշումը և սատարեն Մատենադարանին,
- իրենց դիրքորոշումը հայտնեն ստեղծագործական միությունները՝ Գրողների միությունը, Նկարիչների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Ճարտարապետների միությունը և այլոք,
- Transparency International-ը հայտնի իր փորձագիտական գնահատականը տնօրենի ընտրությունից անմիջապես առաջ՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի, կազմի և տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջների փոփոխության փաստի վերաբերյալ՝ իբրև կոռուպցիայի և նեպոտիզմի դրսևորում։
- ԲՈԿ-ն իրականացնի գիտական վեթթինգ՝ ստուգելով Մատենադարանի տնօրենի թեկնածուների գիտական աշխատությունները՝ պլագիատի առկայության առումով։ Եթե ԲՈԿ-ը հրաժարվի դա անել, ապա դա կարող են անել Մատենադարանի աշխատակիցները՝ բաց աղբյուրների տեղեկատվության հիման վրա։ Եթե ապացուցվի գրագողության փաստը, դա հիմք կտա հետագայում չեղարկել տնօրենի ընտրության արդյունքները։
Հիմա ոմանք, ինչպես միշտ, կասեն. «Ինչու՞ եք քաղաքականացնում, սովորական հիմնարկի տնօրենի ընտրություն է, ամեն ինչից հայոց հարց եք սարքում» և այլն։
Նախ, հարցը քաղաքական է. այն քաղաքականացրել է իշխանությունը՝ կոպտորեն միջամտելով Մատենադարանի տնօրենի ընտրության բնականոն ընթացքին՝ տնօրենի ընտրությունից առաջ փոխելով Հոգաբարձուների խորհրդի նախագահին և կազմը, իջեցնելով տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը։
Հաջորդը. Մատենադարանը սովորական հաստատություն չէ։ Մատենադարանը հայկական ինքնության կարևորագույն մասնիկն է՝ այն, ինչով Հայաստանը դառնում է Հայաստան, այլ ոչ՝ ինչ-որ հերթական արևելաեվրոպական կամ հետխորհրդային պայմանական Krakozhia, որ ջղաձգումների մեջ ինքնություն է փնտրում՝ ապացուցելու համար իր գոյության անհրաժեշտությունը։
Հենց Մատենադարանն է այսօրվա Հայաստանի Հանրապետության կապը հայկական քաղաքակրթության հետ։
Հենց Մատենադարանն է այսօրվա Հայաստանի Հանրապետության կապը՝ զինանշանում պատկերված մեր հարստությունների խորհրդանշանների հետ։ Կապ, որը ոմանք չեն հասկանում։
Այդ առումով, այո Մատենադարանի հարցը այսօր դարձել է բառի բուն իմաստով հայոց հարց։
Եվ հենց դրա համար է կարևոր, որ մեր հասարակության տարբեր շերտեր սատարեն Մատենադարանի՝ որպես գիտական հաստատության գիտնական տնօրենի ընտրությանը։
Մատենադարանի կայքում գրված է. Մատենադարանը «մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն»։ Իսկ մենք այսօր անում ենք լրիվ հակառակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ