ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱՍԱԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին 07/15/2023 17:58 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ վերընտրվեց Արման Ղուկասյանը: Քաղաքական ուժն ընտրեց նաև վարչության նոր կազմը:
Ի թիվս կուսակցաշինության և այլ հարցերի, ՀԱՍԱԿ-ը քննարկեց նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցը. որոշումը դրական էր:
Իր ելույթում կուսակցության վերընտրված նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրեց այն թեզերը, որոնց հիմքով կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել առաջիկա ընտրություններին: Նա նախ նշեց, որ մեր հայրենիքն ապրում շատ բարդ, ճակատագրական ժամանակահատված, որոնք չեն կարող չմտահգել իր երկիրը սիրող մարդկանց:
«Ինձ հաճախ են հարց տալիս, թե ի՞նչ է լինելու: Ես ունեմ այդ պատասխանը՝ մեզանից յուրաքանչյուրն է որոշում, թե ինչ է լինելու: Դեռ որքա՞ն մենք պետք է ապրենք այսպես. Այս հարցն էլ է հաճախ հնչում: Եվ պատասխանը նույնն է՝ ես, դու, մենք ենք որոշելու: Եվ եթե ես վստահ չլինեի այս սկզբունքների մեջ, ես երբեք չէի նախաձեռնի այս կուսակցության հիմնադրումն ու զարգացումը: Շատերն ինձ ասում են, որ 2018-ին արդեն նախաձեռնել են, փորձել են, բայց չի ստացվել, հիասթափված ենք: Բայց սա ամենասխալ ուղին է, երբ մի անգամ չի ստացվում ու դու հրաժարվում ես: Եթե մենք հրաժարվենք մեր պետությունը կառուցելու դերից, ապա պետությունն ու պետականությունը կմեռնի»,- ասաց նա:
Ղուկասյանի խոսքով, մենք ամենուր բախվում ենք անարդարությանը, բայց ինքը չի պատրաստվում համագործակցել անարդարության հետ, այլ ընտրել է դրա հետ պայքարելու ճանապարհը: Իսկ կուսակցության անվանման մեջ էլ հենց արդարության կարևորումն է.
«Ես չեմ հրաժարվելու լինել բժիշկ, ով կփորձի բուժել երկիրը, ես չեմ պատրաստվում հանձնվել, հրաժարվել լինել ՀՀ քաղաքացի ու առավել ևս լքել Հայաստանը: Եվ ՀԱՍԱԿ-ը հանուն ապագայի կուսակցություն է»,- հավելեց նա:
Ըստ այդմ, կուսակցությունն ընդունեց հայտարարություն սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասով: Ընտրվեց նաև կարգախոս՝ «Դու կարո՛ղ ես»:
«Մենք մեր համեստ ռեսուրսներով ու դիրքորոշմամբ կփորձենք համոզել երևանցիներին, որ չենք պատրաստվում ծառայել այս կամ այն քաղաքական ուժին կամ էլիտաներին: Մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն Երևանի ու երևանցիների ապագայի համար, և պատրաստ ենք մեր կամքը, մեր ձայնը պարտադրել: Միասին պայքարենք անարդարության դեմ»,- շեշտեց նա:
Քաղաքական ուժի ղեկավարը նշեց, որ այս ընթացքում տարբեր քննարկումներ է ունեցել մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն որոշում է կայացվել մասնակցել միայնակ:
Կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն իր ելույթում նշեց, որ կուսակցությունը պայքարել և պայքարելու է իրական փոփոխությունների ու բարեփոխումների համար, այլ ոչ թե դեկորատիվ փոփոխությունների: Եվ դա է պատճառը նաև, որ հասարակության շրջանում շատ մեծ է հիասթափությունը, որը հատկապես խորացավ 2018 թվականից հետո.
«Հիասթափվելու և կոտրվելու իրավունք չունենք, դա հանցագործություն է: Դա են ուզում մեր թշնամիները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Նրանց ուզածն է, որ մենք լքենք մեր երկիրը, հեռանանք, բայց մենք պետք է պայքարենք հենց սրա դեմ և մեր կարգախոսը՝ «Դու կարո՛ղ ես», հենց դրա մասին է»,- ասաց նա:
Կոստանյանը կարևորեց Երևանի դեմքը պահպանելու ծրագրերը, որոնք առանցքային են լինելու իրենց ուժի համար. "Երևանը կորցնում է իր դեմքը. Սա անթույլատրելի է և պետք է կանգնեցնել: Մենք ուզենք կոնկրետ լուծումներ, կոնկրետ ծրագիր, որը մշակել ենք մասնագետների մասնակցությամբ, որը կներկայացնենք քարոզարշավի ընթացքում: Մենք պայքարելու ենք Երևանի կոմպետենտ և արդար կառավարման համար և վստահ եմ, որ կհաջողենք միասին",- հավելեց փոխնախագահը:
Վարչության անդամ Գրիգոր Բալասանյանն էլ ընդգծեց, որ հեռու է այն մտքից, որ Երևանի գլխավոր խնդիրը փոսերն ու ասֆալտապատումն է: Երևանի քաղաքապետը, նրա խոսքով, այլ գործով է զբաղված.
«ՀԱՍԱԿ-ը գալիս է Երևանի համաչափ զարգացման, առկա անարդարությունները շտկելու համար: Երևանը մինչ օրս չունի զարգացման ռազմավարություն, և սա ես չեմ ասում , այլ փաստում են մասնագետները: Մենք գալիս ենք, որ աշխատատեղերի ստեղծումը բերենք առաջին պլան, որովհետև սոցիալական արդարությունը զարգացման կարևորագույն բաղադրիչն է»,- ասաց նա:
Բալասանյանը նաև հավելեց, որ ամպագոռգոռ, պոպուլիստական ծրագրեր ներկայացնելուց կուսակցությունը զերծ է մնալու, քանի որ, ի տարբերություն այլ ուժերի, միշտ պատասխանատու է եղել և պատրաստ պատասխան տալ իրեն վստահող քաղաքացիներին:
Նշենք, որ ՀԱՍԱԿ-ը ստեղծվել է 2016 թվականին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ