Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Հրատապ. Արցախի պետնախարարը հայտարարել է համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին. իրավիճակը օրհասական է (տեսանյութ) 07/13/2023   21:10  |  ԼՐԱՀՈՍ

Հաշվի առնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը րոպեներ առաջ հանդես է եկել տեսաուղերձով՝ կոչ անելով հանրությանը վաղը՝ հուլիսի 14-ին՝ ժամը 09:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հավաք սկսել՝ միասին որոշելու հետագա անելիքները։

Ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր

Արցախի Հանրապետությունը 2020թ. սեպտեմբերի 27-ից լրջագույն փորձությունների մեջ է: Մեր ժողովուրդը ստիպված եղավ որերորդ անգամ ենթարկվել ջարդերի, խոշտանգումների, տարհանման ու տառապանքների: 2022թ. դեկտեմբերի 12-ից այդ ամենին գումարվեց Արցախի շրջափակումը՝ Արցախը Հայաստանին կապող զարկերակի, կյանքի ճանապարհի արգելափակումը:

Այդ օրվանից սկսած՝ Արցախի ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, պահպանել է իր դեմքն ու արժանապատվությունը: Արցախի ժողովուրդը, ստանձնելով հայրենապահպանության իր բաժին պատասխանատվությունը, աշխարհին և համայն հայությանը վերահաստատել է, որ հայրենիքում արժանապատվորեն ապրելու մեր իրավունքը անսակարկելի է, այդ իրավունքի համար արցախցին վճարել է ամենաթանկով: Կյանքի դժվարին պայմանները, սննդի պակասը, ցուրտն ու մութը չեն կարող պարտադրել մեզ հրաժարվել մեր ինքնությունից, արժանապատվությունից, սեփական ճակատագիրը տնօրինելու, խաղաղ ու անվտանգ միջավայրում ապրելու պարզագույն մարդկային իրավունքներից:

Այս փորձությունները, դառնություններն ու տառապանքները արցախցին կրել ու այսօր էլ կրում է Մայր Հայաստանի, աշխարհասփյուռ հայության ու միջազգային հանրության աչքի առաջ:

2023թ. մարտի 1-ից ես ստանձնել եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և առաջին օրվանից սկսել ենք երկիրը նախապատրաստել ավելի ծանր ու բարդ մարտահրավերների դիմակայությանը: Թեև Արցախը գտնվում էր շրջափակման մեջ, ունեինք սահմանափակ հնարավորություններ և Արցախի ժողովրդի կարիքներ բավարարվում էին նվազագույն չափով՝ շաբաթական մի քանի անգամ ընդամենը մեկ տասնյակ բեռնատարով կազմակերպվող հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, այդուհանդերձ մենք կարողացանք նախապատրաստվել Ադրբեջանի հերթական սադրանքի դիմակայությանը՝ Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակմանը:

Այսօր 29-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, 29 օր է, ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող Արցախը ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին, 7 ամիս է՝ արցախցին ապրում է տարրական կենսապայմանների բացակայության պայմաններում, դադարեցված է Արցախ գազամատակարարումը, էներգամատակարարումը: Ակնհայտ է, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն և որքան էլ դրանք օգտագործվեն խնայողաբար, միևնույն է՝ դրանք մի օր սպառվելու են, իսկ այդ ժամանակ մենք ունենալու ենք աղետալի ու անդառնալի կորուստներ ու հետևանքներ: Խոսքը ամենևին հացի մասին չէ. բարեբախտաբար, բազմաչարչար Արցախցին կարողացել է ինքնակազմակերպվել ու իր աշխատանքով ապահովել նվազագույն կարիքները, բայց հանրության տարրական կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս պարագաների սահմանափակ քանակն ու Արցախ ներկրելու հանցավոր արգելափակումը արդեն լրջագույն սպառնալիքներ ու խնդիրներ են հարուցում:

Արցախի ժողովուրդը տևական ժամանակ է՝ ապրում է այսպիսի պայմաններում, ոմանք այդ ամենը կոչում են դիմանալ, ոմանք՝ պայքարել: Բայց ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, որպես կառավարության առաջնային պատասխանատուներից մեկը, որպես պետական պաշտոնյա, ուզում եմ հարցնել՝ իսկ մինչև ե՞րբ պիտի այսպես դիմանանք ու պայքարենք, երբ այլևս մարդիկ հիվանդանոցներում տարրական բուժօգնության կամ դեղորայքի բացակայության պատճառով սկսեն մահանա՞լ, երբ սովորական առողջական խնդիր ունեցող քաղաքացին զրկվի՞ կյանքից՝ բուժօգնություն ցուցաբերելու անհնարինության պատճառով, երբ մեր երեխաների առողջությունը սկսի քայքայվե՞լ՝ տարրական կալորիականությամբ սննդի բացակայության պատճառով, երբ մեր տարեցները, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, հղիները ստիպված լինեն սնունդ կամ վիտամիններ մուրա՞լ, երբ չկարողանանք ունեցած սնունդը շրջաններ հասցնե՞լ, երբ չկարողանանք մարդկանց սովորական խմելու ջուր տա՞լ, երբ սկսենք ցրտահարված դիակներ հայտնաբերե՞լ այս կամ այն բնակարանում: Ընդամենը օրեր առաջ հայտնաբերեցինք առանց հսկողության մնացած երկու մանկահասակ երեխայի դիակ, որոնց մայրը նրանց համար սնունդ հայթայթելու նպատակով ստիպված էր երեխաներին թողնել տանը միայնակ: Մեզ, աշխարհասփյուռ հայությանը կամ առայժմ դիտորդ միջազգային հանրությանը նմա՞ն իրավիճակներ կամ տեսարաններ են պետք:

Ո՛չ, սիրելի՛ արցախցիներ, անթույլատրելի է լուռ և պասիվ վարքագծով այդ ամենին ընդառաջ գնալը: Որքան էլ դառը կամ սահմռկեցուցիչ թվա, այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության, համայն հայության, եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության լռության ու գրեթե անգործության ներքո մեզ տանում է նշածս հանգրվանը: Ես վստահաբար համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը այդ ամենին արժանի չէ և չի կարելի նրան նման փորձությունների ենթարկել: Ուստի, պետք է սթափվել ու ոտքի կանգնել:

Հարգելի՛ հայրենակիցներ, գիտեք, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքական մանրախնդրությամբ և շահախնդրությամբ չեմ տառապել և իմ պատկերացրած պաշտոնեական պատասխանատվությունը հենց սա է, պաշտոնատար անձը հանրության հետ պետք է լինի ազնիվ, ստանձնի պատասխանատվություն՝ առաջնորդելու ժողովրդին և ոչ թե մտածի պատասխանատվությունը որևէ մեկի վրա բարդելու կամ կիսելու մասին:

Եվ հիմա, երբ այլևս Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, երբ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև ունենք ֆիզիկական ոչնչացման օրհասական վտանգ, պետք է ոտքի կանգնել, սկսել համաժողովրդական շարժում:

Նախքան մեր հետագա քայլերի մասին խոսելը, նախ ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լրջորեն վտանգված են: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցախցին ապրում է Մայր Հայաստանը սրտում՝ գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետությունում ունի երեք միլիոն քույր և եղբայր: Բայց, դժբախտաբար, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախցին զգաց մենակության դառնությունը: Պատերազմից հետո արցախցիները լավ էին պատկերացնում Մայր Հայաստանի խոցելի վիճակը և բազմաթիվ հարցերում մշտապես մնացել են զուսպ, սեփական զրկանքների գնով փորձել են զերծ պահել Հայաստանի Հանրապետությունը ճնշումներից, անել այնպես, որ մենք որևէ կերպ չդառնանք Հայաստանի համար խնդիր կամ նրա վրա ճնշման գործիք, բայց արդյունքում ստացել ենք նշաձողի իջեցում, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսում կամ անորոշություն, չերաշխավորված անվտանգություն, ֆիզիկական գոյության սպառնալիքներ, քաղաքացիական անձանց սպանություններ, թիրախավորման դեպքեր: Այսինքն, այդ ամենից հետո հայ ժողովուրդը խաղաղության նշույլներ անգամ չտեսավ և հիմա, երբ վտանգված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը, պետք է վերագնահատման ենթարկենք մեր քայլերն ու հետագա անելիքները և զերծ մնանք հայկական Արցախն ու արցախահայությունը կործանման տանող քայլերից: Հիմա իրավիճակն օրհասական է առավել քան երբևէ, արցախցիները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ և պետք է օր առաջ կանգնեցնել այս աղետի ընթացքը: Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի ու հայոց պետականության համար, Արցախը միայն արցախցիներինը չէ: Ուստի, բոլորս միասին պետք է լծվենք արցախապահպան այս սուրբ առաքելությանը:

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ, լուռ մի՛ գտնվեք, մաս դարձե՛ք Արցախում սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկեք Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ:

Կոչով դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը. Հարգելի՛ քույրեր և եղբայրներ, արցախի ժողովուրդը ցեղասպանության վտանգի տակ է, ընդամենը օրեր հետո մեր ժողովուրդը կանգնելու է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև: Այս ամենը նաև ձեր լռության ու անտարբերության հետևանքն է, արթնացե՛ք ու աղաղակե՛ք, բացե՛ք բոլոր դռները և հայտարարե՛ք 21-րդ դարի ցեղասպանության մասին: Այսօր աշխարհի շատ երկրներ իրենց պասիվությունն արդարացնում են հենց ձեր վարքագծով. Ապացուցե՛ք, որ արցախցի ձեր եղբայրներն ու քույրերը մենակ չեն, նրանք անպաշտպան չեն:

Դիմում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դերակատար Ռուսաստանի Դաշնությանը: Արցախի Հանրապետության ժողովուրդը երախտապարտ է Ռուս ժողովրդին 44-օրյա արյունալի պատերազմը կանգնեցնելու և առ այսօր իրականացվող խաղաղապահ առաքելության համար: Արցախի ժողովուրդը վստահությամբ ու հավատարմությամբ է վերաբերվել ու վերաբերվում ռուս ժողովրդին, ըմբռնումով է մոտեցել այսօր Ռուսաստանի համար ստեղծված իրավիճակին, բայց մերօրյա Արցախն ու մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի մտահոգություններ են առաջացրել արցախցիների շրջանում, մեր ժողովուրդը տարակուսանքով է հետևում լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախում ուղղաթիռներով խաղաղապահների կարիքները հոգալուն, կան մի շարք երևույթներ, որոնք ծնում են բազմաթիվ անպատասխան ու մտահոգիչ հարցեր: Բայց արդյունքում մեր խնդրանքը մեկն է՝ խնդրում ենք ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը, մարդկանց ու բեռների տեղափոխությունը: Եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում կամ անպատշաճ է կատարում իր պարտականությունները, ապա այդ ամենի հետևանքների կրողը չի կարող լինել Արցախի ժողովուրդը, և եթե պետք են դիվանագիտա-քաղաքական ջանքեր ու քայլեր, ապա դրանք պետք է գործադրել հենց այդ կողմերի պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Դիմում եմ միջազգային հանրությանը, Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ: Արցախի ժողովուրդը, 30,000 երեխաները չեն կարող լինել արևմուտք-ռուսաստան հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա-հարթակը: Սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է: Եթե Արցախի խաղաղասեր ու ստեղծագործ ժողովրդի համար այս ակնկալիքը նման է հրաշագործության սպասումի, ապա իրականում դա ոչ թե պարզամտություն է, այլ համոզվածություն, որ աշխարհն ու մարդկությունը դեռևս վերջնականապես չեն կորցրել իրենց իրական դեմքն ու դերակատարությունը: Եթե Արցախի ժողովրդին ուշադրություն դարձնելու դիմաց ենթադրվող գինը մարդկային կորուստներն ու տառապանքներն են, ապա մենք հերթական անգամ դրան արդեն շատ մոտ ենք: Մեր ժողովուրդը վերջին երեք տասնամյակում բավականին շատ կորուստներ ու տառապանքներ է տեսել, սթափվե՛ք և միջամտության հիմքեր ունենալու համար մի՛ սպասեք մարդկային կյանքերի կործանման նոր դեպքերի, կանգնեցրե՛ք գահավիժող այս արհավիրքը քանի ուշ չէ, ստանձնե՛ք մարդկության անբաժանելի մասը հանդիսացող մեր ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունը:

Մեզանից առավել՝ ոչ ոք տարածաշրջանում խաղաղություն չի կարող ցանկանալ: Ընդ որում, եթե ոմանց համար խաղաղությունը կամ դրա այլընտրանքային եղանակները քաղաքականություն են, ապա մեզ համար խաղաղությունը սեփական տանը ապրելու, երեխաներ կրթելու և դաստիարակելու պարզ, մարդկային պահանջմունքները բավարարելու հնարավորություն է:

Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք,Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում:

Աստված պահապան լինի Արցախ աշխարհին և Արցախի ժողովրդին»:

Նշենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ բառացիորեն նշել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով միջազգային կառույցների կոչերն արդյունք չեն տվել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:58 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ալիք է հասունանում. կոնկրետ գործողությունների ծրագիրը կքննարկեն ու կորոշեն վաղը
20:50 13/07/2023  |  ՄեկնաբանությունԵրևանը պիտի իր հստակ մեսիջն ունենա առ Հայկական Արցախ, Ստեփանակերտ
20:38 13/07/2023  |  ՔաղաքականԱյս ամենը տանում է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը․ պարանն այնքան է ձգվել, որ բարակել է, մի տեղից պետք է կտրվի․ Համլետ Մարտիրոսյան
16:44 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍ«Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
14:31 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչ է կատարվում Ստեփանակերտի խանութներում՝ այս պահին (լուսանկարներ)
14:23 13/07/2023  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ ավելի քան 74 մլն դրամ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստով
07:54 13/07/2023  |  ՄամուլԱրցախը հանձնելու շրջանակներում. «Փաստ»
20:21 12/07/2023  |  Միջազգային լրահոսՌԴ խաղաղապահները կլքեն Արցախը՝ մինչեւ 2025թ. Էրդողան
16:24 12/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՎերջին պարապմունքին երեխաներից մեկը վերև նայեց ու վախեցած հայացքով ասաց՝ անօդաչու է․․․ Մարտունիում երեխաները ֆուտբոլ են խաղում՝ Արցախը ռմբակոծած զենքերի անուններն անգիր արած
14:11 12/07/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊԲ-ն կրակ չի բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ապատեղեկատվություն է

Արխիվ

[]