ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում ստեղծված ողբերգությունը մեկ անուն ունի ՝ Նիկոլ Փաշինյան.Տիգրան Աբրահամյան 07/14/2023 18:32 | Քաղաքական
«Առհասարակ, Արցախում ստեղծված իրավիճակը՝ սկսած ներքաղաքական զարգացումներից, մինչև շրջափակումն ու դրա ծանր հետևանքները, դժվար մեկնաբանելի իրողութուն է դարձել։ Իհարկե, այս պահին Արցախում ստեղծված իրավիճակը, կամ ավելի ճիշը կլիներ ասել՝ ողբերգությունը մեկ անուն ունի՝ Նիկոլ Փաշինյան, որի որդեգրած քաղաքական կուրսի և կատարած քայլերի բոլոր ծանր հետևանքն էլ իրենց կաշվի վրա զգում են արցախցիները»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Ազգային Ժողովի ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ապրող մեր հայրենակիցները երեկվանից Ստեփանակերտի փողոցներ են դուրս եկել՝ պահանջելու գործուն քայլեր ձեռնարկել՝ ստեղծված աղետի հանգուցալուծմանն համար։
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ մեսիջ են ցանկանում փոխանցել արցախյան օրվա իշխանությունները՝ հենց այս պահին ձերբակալելով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դժվարանում է որևէ տեսակի տրամաբանություն գտնել արցախյան օրվա իշխանությունների՝ առհասարակ բոլոր քայլերում՝ սկսած սոցիալ – տնտեսականից, մինչև իրավական, այդ թվում Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը։ «Այս պահի դրությամբ, դեռևս, տեղյակ չեմ Վիտալի Բալասանյանի ձերբակալության հետ կապված գործի մանրամասներից, բայց իրավիճակն Արցախում, ցավոք, այնպիսի մի կետի է հանգել, որտեղ տրամաբանության շղթան, վաղուց, կտրվել է։ Ցավոք, այսպիսի իրավիճակում մենք ստիպված ենք լինելու խոսել Արցախում ստեղծված ծանր և ավելի խորացող բարդագույն ծանրության մասին միայն»։
Նրա արձանագրմամբ՝ ստեղծված իրավիճակը մի քանի պատճառահետևանքային կապ ունի՝ առաջինն ու գլխավորը ՀՀ քաղաքական իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսն է, որով երկիրն այսպիսի ողբերգական կետի է հասել։ Այս պահին, դա լիովին արտացոլվում է Արցախում, սակայն, իր շղթայական շարունակությունն է ունենալու նաև Հայաստանում։ Երկրորդ հարցը կապված է միջազգային դերակատարների դիմակայությանը, որն, Արցախում, բացարձակապես, արտահայտված չէ։ Այսինքն, փաստացի, ցավալիորեն, աչք է փակվում այն իրադարձությունների վրա, որոնք այսօր տեղի են ունենում Արցախում։ Երրորդ կոմպոնենտը կապված է Արցախի բուն իշխանությունների հետ, որոնք մինչ օրս կամ չեն պատկերացրել կամ ցույց են տալիս, թե չեն պատկերացնում հայաստանյան օրվա իշխանություննների ունեցած ծանր դերակատարումն իրենց և Արցախի ճակատագրի վրա։ Սա է պատճառը, որ հայաստանյան իշխանությունների վերաբերյալ իրենց գնահատականներում Արցախի իշխանություններն ուղիղ հայտարարություններ կամ չեն անում կամ դրանք խիստ լղոզված ձևով են արտահայտվում»։
Հարցին՝ ի՞նչ սպասել վաղը նախատեսվող Փաշինյան – Ալիև բրյուսելյան հերթական հանդիպումից, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ որևէ լավատեսական սպասում չի կարող լինել.«Այն օրակարգը, որն իջեցված է Ադրբեջանի կողմից որևէ կերպ չի արտացուոմ հայկական կողմի շահերը, հետևաբար՝ խոսել հերթական բանակցային հանդիպման դրական ելքի մասին, այս պահին, ուղղակի, տրանաբանկան չէ։ Այս պահին ՀՀ իշխանությունները մասնակցում են մի բանակցութունների, որի հիքմում առկա սկզբունքներին, որոնց արդեն իսկ համաձայնություն են տվել, ամբողջովին հակասում են Հայաստանի և Արցախի շահերին»։
Այդուհանդերձ, Արցախում դեռևս կան ուժեր, ովքեր ոտքի կանգնելով և փողոց դուրս գալով, մեղադրական սլաքներ են ուղղում տեղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորման ուղղությամբ, ինչին արձագանքելով ԱԺ պատգամավորը նկատում է, որ Արցախում ապրող մարդիկ, վերջիվերջո, պետք է հասկանան ու որոշեն՝ ո՞վ է իրենց պետք, ո՞վ է իրենց բարեկամը կամ թշնամի։
«Այսինքն, այս ծանր իրավիճակում արցախցին ինքը պետք է որոշի՝ ո՞նց է ինքն ուզում շարժվել և ո՞ր ուղղությամբ։ Այն, ինչ մենք կարող ենք անել այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում, յուրաքանչյուրս մեր առաքելության համաձայն՝ այն լիզորությունների և հնարավորությունների սահաններում, որ ունի, սա հարցի մյուս մասն է։ Սակայն, Արցախում ապրող մարդիկ, վերջիվերջո, իրենք պետք է հասկանան ու որոշեն՝ ո՞վ է իրենց պետք, ո՞վ է իրենց բարեկամը կամ թշնամի և թե ինչպե՞ս իրենք պետք է շարժվեն ստեղծված իրավիճակում»,- ասում է պատգամավորը։
Ամփոփելով զրույցը, Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ իրավիճակն Արցախում, իրապես խիստ սրված է։ Թե ի՞նչ է այնտես սպասվում մոտ ապագայում, այս պահին շատ դժվար է ասել։ Իրադաձությունների ամենատարբեր սցենարներ կարող են զարգանալ, բայց, այս պահին, ինքը կանխատեսումներ չի անի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից