ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիտալի Բալասանյանին հիվանդանոց են տեղափոխել. որդին եւ եղբայրը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել 07/14/2023 19:16 | ԼՐԱՀՈՍ
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Արցախում տիրող լարված իրավիճակի պայմաններում երեկ ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ մամուլում ոչ պաշտոնական և խիստ հակասական լուրեր շրջանառվեցին, որոշ ԶԼՄ-ներ Բալասանյանի ձերբակալությունը փորձեցին կապել ենթադրյալ կոռուպցիոն բնույթի գործի հետ՝ նշելով, թե Բալասանյանն իբրև մեղադրվում է փողերի լվացման մեջ, մինչդեռ, ինչպես պարզվեց՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեաան պարտականությունների կատարման հետ։ Քրեական գործը, որի շրջանակներում երեկ խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ։ Մասնավորապես, Արցախի դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Արթուր Բալասանյանի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Ընդ որում, քրեական գործը հարուցվել է նախօրեին՝ 2023թ. հուլիսի 12-ին, սակայն Բալասանյանի որդու և մյուսների ձերբակալությունը ևս այս գործի շրջանակներում չէ, իսկ վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ գործով Վիտալի Բալասանյանի որդին դեռևս որևէ կարգավիճակ չունի։
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Վիտալի Բալասանյանից բացի իրավապահները ձերբակալել են նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքը դատարանի կողմից մերժվել է։ Ձերբակալվել է նաև Բալասանյանի քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանը։
Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարան ներկայացված բողոքով արձանագրել էին, որ ձերբակալման նպատակն, ըստ էության, պետք է լիներ «հանցագործության կատարումը և հանցագործություն կատարելուց հետո փախուստը կանխելը», արձանագրության մեջ, սակայն, նման նպատակ առկա չէր։ Դատարանը, մերժելով բողոքը, գտել է, որ «որոշման մեջ ակնհայտ է, թե որն է ձերբակալման նպատակը»։ Դատական ակտը, ըստ փաստաբանի, հակասական է, չպատճառաբանված, տարօրինակ. «Որակական առումով, թե իրավունքի մեկնաբանման՝ այդ դատական ակտը «քննչական մարգարիտներում» տեղավորելու դատական ակտ է, իհարկե՝ բացասական առումով»։ Ձերբակալումից հետո Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է, պատրաստակամություն հայտնել ցուցմունք տալու, մանրամասն նկարագրել հանգամանքները։ Այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ։
Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ թե ինչու է վատթարացել առողջական վիճակը, արդյոք դա կարող է կապված լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ստացված մարմնական վնասվածքների հետ՝ փաստաբանը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանը նախկինում սրտի հետ կապված բժշկական միջամտության է ենթարկվել, հավանաբար, այդ գործողությունները նպաստել են՝ առողջական վիճակի վատթարացմանը՝ սրտի հետ կապված։
«Այն, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ, սա բացահայտ է։ Բերման ենթարկելու ընթացքում ֆիզիկական նման ուժի կիրառումը համարժեք չէր, առավել ևս, որ Բալասանյանը որևէ դիմադրություն ցույց չի տվել, իրեն չի բացատրվել, որ բերման են ենթարկում։ Վիտալի Բալասանյանը պարզապես հայտնել է, որ իրենց գործողություններն իրավաչափ չեն, չեն գործում Քրեական դատավարության օրենսգրքի և Հետախոզության մարմինների մասին օրենքի դրույթների համաձայն։ Այսքանը։ Իսկ երբ ցանկացել են բերման ենթարկել, քաշքշուկ է եղել, ոլորել են ձեռքերը և այդ ժամանակ էլ վնասվածքներ են ստացել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ըստ ԱԱԾ ծառայողների ցուցմունքների՝ Վիտալի Բալասանյանը դիմադրություն է ցույց տվել, մինչդեռ, պաշտպանության կողմը հայտնել է, որ կան ապացույցներ, այդ թվում՝ վկաներ, որոնք ցուցմունք են տալու Վիտալի Բալասանյանի՝ բարեխիղճ ենթարկվելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Վիտալի Բալասանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Նշենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ տվյալ հանցանքի հասարակական վտանգավորությունը ցածր է, ըստ այդմ, փաստաբանի դիտարկմամբ՝ ձերբակալման հնարավորությունը հեռանում է։ Հարցին՝ արդյո՞ք Վիտալի Բալասանյանին ինչ-որ գործընթացներից մեկուսացնելու խնդիր էին լուծում իրավապահ մարմինները՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք դժվարանում ենք այս պահի դրույթամբ հայտարարել, թե արդյոք այդ գործողությունները քաղաքական նպատակներ հետապնդում են, թե ոչ։ Ընդ որում, նաև հարցադրում եմ արել պարոն Բալասանյանին, թե արդյոք սա դիտարկվում է քաղաքական համատեքստում, պարոն Բալասանյանը հայտարարել է, որ դեռևս անորոշ է և հստակ չի կարող հայտարարել այն մասին, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն հետագա գործընթացները, իհարկե, լիովին կբացահայտեն, թե ինչ նպատակ է հետապնդում պարոն Բալասանյանի ձերբակալությունը »։
Ինչ վերաբերում է խուզարկությանը, հարցին՝ արդյո՞ք ինչ-որ իրեր առգրավվել են, ի վերջո, պարզվեց, թե ինչ էին փնտրում, փաստաբանը պատասխանեց՝ որևէ տեղեկություն չունեն խուզարկության ընթացքում ձեռք բերված գույքի մասին, թե ինչ են հայտնաբերել, ինչ՝ չեն հայտնաբերել, ինչ են ցանկացել հայտնաբերել՝ հայտնի չէ։
«Վիտալի Բալասանյանը խնդրել է ԱԱԾ աշխատողներին հայտնել, թե ինչ առարկա է իրենց հետաքրքրում, որ կարողանա կամավոր հանձնել, սակայն որևէ պատասխան չի ստացվել»,- ասաց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ