ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուշոնկա-շոուի նոր, արցախյան տարբերա՞կն է ծրագրվում՝ ծխախոտ-շոու․․․ 07/13/2023 18:43 | Վերլուծություններ
Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյան- երիտասարդ պաշտոնյան, որն ըստ էության, ԱՀ նախագահի աթոռն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի ոչ պաշտոնական մամլո խոսնակն է, կրկին ինտրիգային գրառում է արել։
Ասում է ՝2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես օգնություն ուղարկած ծխախոտն այսօր Ստեփանակերտում 550-600 դրամով վաճառքի է հանվել․․․
Ասում է՝ «տեղյակ եմ ողջ շղթային, ուղարկողից մինչև իրացնող։ ՈՒ նաև ավելացնում՝ տեսնենք վերջը ի՞նչ են անում»։
Ըստ էության, ամեն ինչից իրազեկ լինելու և ժամանակին չհայտնելու մասին գրեթե ինքնախոստովանական ցուցմունք տվող այս երիտասարդը փաշինյանաարայիկյան խաղի պտուտակի դերն է կամավոր ստանձնել։ Տարիներ անց զարթնել է և «տուշոնկա-շոուի» մի նոր, այս անգամ՝ արցախյան տարբերա՞կն է փորձում հրապարակ նետել՝ շեֆի հրահանգո՞վ։
Ակնհա՞յտ է, չէ, որ ՀՀ և ԱՀ թրքահպատակների կողմից փորձ է արվում ինչ-որ բան ինչ-որ մարդկանց գրպանը գցել։ Եվ գցողին էլ գտել են՝ հակաճգնաժամային խորհրդի նախագահը․․․
Դե, իհարկե՝ հիմա էլ «նախկիններ» օպերացիան ճգնաժամային վիճակում գտնվող Արցախ տեղափոխելու ժամանակն է։ Միայն մեկ կարևոր հիշեցում շոուն հղացողներին՝ արցախյան «նախկինների» ամենակարկառուն ներկայացուցիչը ԱՀ նախկին վարչապետ արայիկ հարությունյանն է։
Ի վերջո, ո՞վ է հավատում, որ կառավարության ղեկավարի ձեռքի տակով չէր անցնում Արցախ մտնող ցանկացած օգնություն։ Այդ թվում՝ ապրիլյան քառօրյայի օրերին։ Ու ստացվում է, որ 7 տարի պահել են ծխախոտները, որ այսօր Արցախում հանեն ու 600 դրամով վաճառեն...
Պատկերացնում եք, չէ՞, Արցախի համար այս ճակատագրական օրերին ի՞նչ պաշտոնյաներ են ղեկավարում ճգնաժամային իրավիճակը։ Մարդիկ, որ ուրախացել են, սեփական ձեռքերն են շփում՝ վենդետաների սպասումներով։ Այսինքն՝ Արցախին ավելի քան երբևէ թուրքադրբեջանական տանդեմի դեմ է միակամություն անհրաժեշտ, մինչդեռ կան «պետական պաշտոնյաներ», ըստ էության՝ հակապետական, հակահայ և Արցախի դեմ գործող երևույթներ, որոնց ուղեղում միայն հակառուսականության քարոզն է և արցախցուն պիտակավորելը՝ որպես «նախկիններ ու ներկաներ»։
Ի դեպ հակաճգնաժամային խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնող այս երիտասարդն օրեր առաջ ահազանգում էր՝ «Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք… Արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ ղեկավարին, ոչ թե՝ Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ»։
Այսինքն, նա օրեր առաջ արցախահայերի պաշտպանությունը նիկոլաարայիկյան զույգից ուղղակի Վլ․ Պուտինի գրպանն էր գցում, հիմա էլ՝ ըստ հրահանգի՝ տուշոնկա- շոուի արցախյան տարբերա՞կն է խաղարկում՝ ծխախոտ-շոու․․․
Սորոսասոսինձ ձեռքերդ հեռու Արցախից․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ