ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս ամենը տանում է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը․ պարանն այնքան է ձգվել, որ բարակել է, մի տեղից պետք է կտրվի․ Համլետ Մարտիրոսյան 07/13/2023 20:38 | Քաղաքական
1990-ականներին վիճակն Արցախում շատ ավելի ծանր էր, բայց մարդկային հարաբերություններն էին ավելի ջերմ։ Քանի որ չկար ինտերնետ հասկացությունը, բացառվում էր մեկը մյուսին վատաբանելը, մարդկանց հասցեին կեղծ տեղեկություններ տարածելն ու ամենակարևորը՝ ում գլխից ինչ դուրս էր գալիս, չէր կարող ֆեյսբուքում գրել ու այդպես տարածել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում, զուգահեռներ անցկացնելով 90-ականների ու ներկայիս Արցախի միջև, նման կարծիք է հայտնում արցախաբնակ գրող, մտավորական Համլետ Մարտիրոսյանը։
«Այն ժամանակ չնայած օրերով լույս չկար, գազ ընդհանրապես չկար, բայց կար հավատ, կար ոգի, կար մեկը մյուսին նեցուկ լինելու ցանկություն ու այսօրվա պես գերդոզավորված չէր տարածվում հոռետեսությունը։ Հենց դա է, որ օգնել է հաղթահարել ճգնաժամը»,-ասում է զրուցակիցս։
Արցախում սննդամթերք չկա, խանութները դատարկ են։ Վարունգ ու լոլիկ քիչ կա, եղածն էլ այնքան թանկ է, որ արցախաբնակ մեր հայրենակիցներից շատ քչերն են հնարավորություն ունենում համտեսելու։ Բանջարեղենից քիչ թե շատ հասանելին տեղական կարտոֆիլն ու լոբին են․ լավագույն դեպքում դա է գալիս լրացնելու արդեն յոթ ամիս հիմնականում մակարոնեղենով սնվող, պաշարված մեր հայրենակիցների սննդակարգը։
«Խանութներում մնացել է մակարոն, բրինձ, ոսպ․․․ Շաքարավազ չկա, ձեթ չկա, կարճ ասած՝ գրեթե ամեն ինչ սպառվել է՝ մարդկանց համբերության պես․․․ Որոշների համբերության բաժակն, իրոք, լցվել է, բայց, ընդհանուր առմամբ, դեռ դիմակայում են՝ ես էլ իրենց հետ»,-ասում է Մարտիրոսյանն ու հավելում՝ այսպես երկար շարունակվել չի կարող։
Արցախաբնակ մտավորականը կարծում է, որ այս ամեն ինչը տանում է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, քանի որ պարանն այն աստիճան է ձգվել, որ բարակել է, մի տեղից պետք է կտրվի։
«Ես չեմ կարծում, թե Արցախը կմտցվի Ադրբեջանի կազմ․ դա բացառվում է, ըստ իս։ Ծայրահեղ դեպքում հնարավոր է՝ ռուսները հայտարարեն, որ Արցախը վերցնում են իրենց հովանավորության տակ։ Ռուսը չի եկել այստեղ, որ հիմա դուրս գա։ Նրանք պատահական չեն 102 ռազմաբազան ՀՀ-ում տեղակայել, խաղաղապահներին էլ՝ Արցախում։ Այս տարածքներն իրենց օդ ու ջրի պես պետք են ու որևէ պարագայում դուրս չեն գա այստեղից։ Անկախությունն ինձ համար ամեն ինչից վեր է, բայց, ցավոք ներկա պահին՝ ՀՀ այսօրվա իշխանությունների պարագայում, առկա ռազմական ներուժով ո՛չ անկախության հույս ունեմ, ո՛չ էլ՝ ՀՀ-ի հետ վերամիավորման։ Այս պատերազմը մենք պետք է հաղթենք դիվանագիտությամբ՝ հարաբերությունները սերտացնելով ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի հետ»,-ասում է զրուցակիցս։
Արցախում ժամ առ ժամ խորացող հումանիտար աղետը, ըստ Մարտիրոսյանի, Ռուսաստանին դիվիդենտներ է բերում, որպեսզի իրավիճակը ծայրաստիճան սրվելու դեպքում կարողանա Արցախն իր հովանավորության տակ վերցնել․
«120 հազար մարդու սովից փրկելու հիմնավորմամբ ՌԴ-ն կկարողանա նման քայլի գնալ ու այդ ժամանակ Եվրոպան չի կարողանա ձայն հանել, քանի որ 7 ամիս է ՝ Արցախը շրջափակված է, վերջին մեկ ամիսն էլ՝ ամբողջությամբ պաշարված, ու այդ նույն Եվրոպան մատը մատին չի խփել, որ Ադրբեջանին իր տեղը ցույց տա»։
1988թ․-ին ձևավորված համազգային նպատակին՝ Մայր Հայաստանին Արցախի վերամիավորմանը, Մարտիրոսյանի դիտարկմամբ, կկարողանանք հասնել տասնամյակներ հետո՝ տնքաջան աշխատելու, ազգային, շրջահայաց ու հեռատես իշխանություն ունենալու դեպքում միայն։
Հարցին՝ որտե՞ղ ենք սխալվել, որ արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո չենք կարողացել պատմական արդարությունը վերականգնել ու Արցախը վերամիավորել Հայաստանին, Մարտիրոսյանը դժվարանում է միանշանակ պատասխանել, բայց կարծում է, որ բավարար քաղաքական հոտառություն ու դիվանագիտական ճկունություն չենք ունեցել ճիշտ ժամանակին դա անելու համար։
«Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Մի բան հստակ է՝ քանի դեռ չենք կարող ինքներս մեզ պաշտպանել, ռուսների այստեղ մնալն այլընտրանք չունի։ Ոչ մի Եվրոպա, ԱՄՆ չի գալու մեզ օգնի։ Նրանց միակ նպատակը ռուսներին այս տարածաշրջանից հանելն է, իսկ եթե դա կլինի, ապա այստեղ գերիշխող կդառնա ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի։ Այնպես որ, լավ թե վատ, էլի ռուսների հետ են համընկնում մեր շահերը։ Նրանց այստեղ գտնվելու հանգամանքը պետք է օգտագործել ու հզորանալ։ Պետք է հասկացնել, որ դուք մեզ թև-թիկունք եղեք, մենք էլ ձեզ կլինենք թև-թիկունք։ Միայն այդ դեպքում հետագայում, երբ ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, իրապես հայկական շահը սպասարկող ղեկավարություն լինի, հնարավորություն կունենանք ասելու՝ Ռուսաստան, քեզ հետ դաշնակից ենք, էլի մնում ենք եղբայրական ժողովուրդներ, բայց Արցախը պետք է միացնել Հայաստանին»,-նշում է Մարտիրոսյանն ու կրկին շեշտում՝ ռուսներն այստեղ պետք է մնան այնքան, մինչև մեր բանակը հզորացնենք ու ի վիճակի լինենք դիմակայելու թշնամուն։
Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը, Մարտիրոսյանի համոզմամբ, մանրամասնորեն մշակված պլանի մաս է, որին մասնակից է նաև Փաշինյանը։
«Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել Հայաստանը կործանելու նպատակով․ նա ամեն ինչ անում է, որ Հայաստանը՝ որպես սուբյեկտ, վերանա աշխարհի քարտեզից։ Ներքին ձայնս հուշում է՝ գալու է ժամանակ ու պարզվելու է, որ այդ մարդը գեենետիկ թուրք է։ Ինքը չի կարող հայ լինել, թեկուզ հայկական ազգանունն ունի․․․»,-ասում է արցախաբնակ մտավորականը։
Ամփոփելով զրույցը՝ Համլետ Մարտիրոսյանը շեշտում է՝ Հայաստանն ու Արցախն այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն կունենան միայն մի դեպքում՝ եթե Փաշինյանին հեռացնեն իշխանությունից։
«Նիկոլի իշխանությունը տապալելու հաջորդ օրվանից խաղի կանոնները կտրուկ փոխվելու են, փոխվելու են՝ հօգուտ մեզ»,-եզրափակում է զրուցակիցս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ