ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանը պիտի իր հստակ մեսիջն ունենա առ Հայկական Արցախ, Ստեփանակերտ 07/13/2023 20:50 | Մեկնաբանություն
Դեռ ամիսներ առաջ՝ հունվարին արված՝ Գելափի սոցհարցման արդյունքներից ամենակարևորն, ըստ իս, այն էր, որ մեր հասարակության 97․4 տոկոսը հստակ համոզմունք ունի, որ Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ ազարբայջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ։
Սա նշանակում է, որ մենք ազգովի հասկանում ենք՝ Արցախն ազարբայջանի կազմում չի կարող լինել երբեք ու երբեք։ Այս դիտանկյունից դրական մոտիվ է այն, որ հանրային համախմբման համար հիմք կարող է լինել հայության վերոնշյալ համոզմունքը։
Հաջորդ հարցի պատասխանն էլ պարզ է՝ այս համոզմունքին դեմ են բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերին էշելոնի ներկայացուցիչները։ Իշխանությունը։ Նրանք, ովքեր իշխանության ղեկին են, քանի որ թշնամու շահերն են սպասարկում։
Եվ ուրեմն, «Հայաքվե» նախաձեռնությանը կողմ և իրենց կողմ լինելը՝ սեփական ստորագրությամբ հաստատելու պատրաստակամություն պիտի ունենա Արցախն ազարբայջանի կազմում որպես փոքրամասնություն տեսնելուն բացարձակ դեմ մեր ժողովրդի 97,4 տոկոսանոց մեծամասնությունը։ ՈՒղղակի պիտի գնան և ստորագրեն՝ այդպիսով կատարելով իրենց քաղաքացիական պարտքը։ Սեփական ստորագրությամբ փաստելով, որ Արցա՛խ, քեզ հետ ենք, եղբայրներ, ձեր կողքին ենք, դուք մենակ չեք։
Այս համատեքստը պիտի կարևորի 2023-ի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունը։ Քանի որ այն ընդամենը Երևանի ավագանու ընտրություն չէ։ Ի դեպ, բացարձակ համամասնական ընտրակարգը արդեն իսկ փաստում է վերջինիս բացարձակ քաղաքական, այլ ոչ զուտ քաղաքային լինելը։ Վերջինս, քաղաքայինը, թերևս ամենից շատ ձեռնտու է ներկա քաղաքային իշխանությանը, այսինքն, իմքայլական մեծամասնությանը։
Նկատենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախանախընտրական փուլի ակտիվությունը, որն, ըստ էության, իշխանության թեկնածուի ակտիվությամբ պայմանավորվեց, այսօր զուտ քաղաքային ենթատեքստի շեշտադրմամբ է ընթանում։ Արդյո՞ք շարունակության մեջ էլ այս՝ բացառապես իշխանությանը ձեռնտու շեշտադրումն է գերակայելու։ Եվ այդ կե՞րպն են առաջ տանելու նաև ընդդիմադիր թևի ներկայացուցիչները։
Ի դեպ, 2018-ի ընտրությունն էլ զուտ քաղաքային չէ, քանի որ այն ժամանակ նիկոլականները հիմնական գործոն դարձրին պառակտումը՝ ազգը բաժանեցին սև ու սպիտակի։
Հիմա՝ էականը միասնությունը, համախմբումը պիտի լինի։ Հայության համախմբումը։ Եվ համախմբման կենտրոնակայան որպես դիտարկվող Երևանը պիտի իր հստակ մեսիջն ունենա առ Հայկական Արցախ, առ Ստեփանակերտ։ Եվ միասնության, միակամության այդ մոտիվը՝ հայի ապրումակցումը, ձեռքմեկնումը հային, հայի սատարումը հային՝ պիտի գերակա լինի։
Իսկ ի՞նչ է ուզում այսօր երևանցին։ Գիտակցու՞մ է, արդյոք, որ այս ընտրությունը ավելին է, քան իր քաղաքային խնդիրները․․․
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ