Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Հափշտակություն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ և ապօրինի միգրացիայի կազմակերպման փորձեր կեղծ շենգենյան վիզաների միջոցով 07/13/2023   15:12  |  Քրեական խրոնիկոն

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 63-ամյա բնակչուհին, իր ծանոթներից՝ 24 և 63-ամյա տղամարդկանցից, տեղեկանալով արտասահմանում բնակվող անձանց բանկային քարտերի միջոցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գումարներ հափշտակելու հնարավորության մասին, հանցավոր համաձայնության է եկել նրանց և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ:

Նշված կինը տուրիստական գործունեությամբ զբաղվող՝ իր հիմնադրած և փաստացի ղեկավարած ՍՊ ընկերության կողմից տուրիստական ծառայություններ մատուցելու պատրվակով, Երևանում գործող բանկերից մեկից 2019թ. նոյեմբերի 12-ին ձեռք է բերել անկանխիկ վճարումներ կատարելու համար նախատեսված՝ «POS» տերմինալ սարք: Ապա, օգտագործելով 24-ամյա երիտասարդի համակարգչային տեխնիկային տիրապետելու ունակությունները, վերջինիս միջոցով նրա բջջայինի «WhatsApp» հավելվածով ստացել են անհայտ անձի կողմից ուղարկված՝ Հոնկ-Կոնգի HSBC բանկի 5 քարտապանների քարտային տվյալները՝ քարտի վրա առկա 16 թվային նիշերը և վավերականության ժամկետը: Նշված տվյալները 24-ամյա երիտասարդի կողմից մուտքագրվել են վերը նշված «POS» տերմինալ, որի արդյունքում, 2019թ. նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 21.350.000 ՀՀ դրամ գումար: 2019թ. նոյեմբերի 21-ին 63-ամյա կինն ու 24-ամյա երիտասարդն այցելել են բանկ և ընկերության հաշվից կանխիկացրել 6.200.000 ՀՀ դրամ գումար, որից 600.000 ՀՀ դրամն առձեռն փոխանցվել է 24-ամյա երիտասարդին: Կասկածելի գործարքի պայմաններում ՍՊ ընկերության հիշյալ հաշիվը բանկի կողմից սառեցվել է, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են մնացած 15.150.000 ՀՀ դրամը կանխիկացնելու հնարավորությունից:

Բացի այդ,  նշված կինը, հանդիսանալով տուրիստական գործակալության տնօրեն, 2016 և 2019թթ. երկու տարբեր անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզաներով՝ մի դեպքում Սիրիայի քաղաքացի հանդիսացող հայազգի մի կնոջ ՀՀ-ից ելքը և Ֆրանսիայի Հանրապետություն մուտքը կազմակերպելու, իսկ մյուս դեպքում ՀՀ մի քաղաքացու՝ ՀՀ-ից ելքը և Շվեդիաի Թագավորություն մուտքը կազմակերպելու համար։ Նշված առաջին անձից 63-ամյա կինը պահանջել և 2016-2017թ. ընթացքում մաս-մաս ստացել է ընդհանուրը 3.309.800 ՀՀ դրամին համարժեք 6.500 եվրո, իսկ երկրորդից՝ իր ընկերությունում ստացել է 570.300 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Դրանից հետո, նախնական համաձայնությամբ, մի դեպքում պատրաստվել է ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված՝ շենգենյան երկրներ մուտքի թույլտվության, մյուսի դեպքում՝ Սլովենիայի Հանրապետությունում ձևակերպված շենգեն կեղծ վիզա: Սակայն հանցագործությունը ավարտին չի հասել, քանի որ արտոնագրերի կեղծ լինելու հանգամանքը պարզվել է և այդ մասին հաղորդել է իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նաև, որ 63-ամյա կնոջ հետ վերը նշված դեպքով արդեն իսկ համագործակցած՝ Չեռնոգորիայում գտնվող անձը նախնական համաձայնության է եկել Հայաստանում բնակվող և 63-ամյա կնոջ մեկ այլ մտերիմ հանդիսացած տղամարդու հետ, խմբի կազմում, «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզայով ՀՀ մեկ այլ քաղաքացի աղջկա Հայաստանից ելքը և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտքը կազմակերպելու շուրջ։ Այդ նպատակով 2019թ. նոյեմբերին   ՀՀ-ում բնակվող անձը աղջկա մորեղբորից պահանջել  և ստացել է 1.859.060 ՀՀ դրամին համարժեք 3.500 եվրո կանխիկ գումար: Ապա 2019թ. նոյեմբերին նա՝ աղջկան ՀՀ-ից փոխադրել է Վրաստան, որտեղից Թուրքիայով միասին մեկնել են Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանա։ Կարճ ժամանակ անց աղջկա տվյալներով պատրաստվել է կեղծ վիզա, որը վերջինս ստացել է Չեռնոգորիայիում բնակվող անձից։ Սակայն Ալբանիայից Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելիս իրավապահները պարզել են վիզայի /արտոնագրի/ կեղծ լինելը և աղջիկը ձերբակալվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 63-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մյուս երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երկուսին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:24 23/06/2023  |  Քրեական խրոնիկոնԵրիտասարդը Երևանում վարձակալությամբ բնակարաններ տրամադրելու և այլ պատրվակներով ՀՀ և ՌԴ քաղաքացիներից 14մլն դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
18:03 30/05/2023  |  Քրեական խրոնիկոն Արցախի Ճարտար քաղաքում տերմինալը վնասելով՝ բացել, միջից 674.000 դրամ են հափշտակել
17:06 23/05/2023  |  Քրեական խրոնիկոնԲանկի աշխատակիցը, իր լիազորությունները չարաշահելով, հանցավոր սխեմայով բազմաթիվ հաճախորդներից ընդհանուր շուրջ 10մլն. դրամ է հափշտակել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
11:03 23/05/2023  |  Քրեական խրոնիկոնԱնչափահաս երեխային մորը վերադարձնելու պատրվակով փաստաբանը առերևույթ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ. վերջինիս մեղադրանք է ներկայացվել
14:03 22/05/2023  |  Քրեական խրոնիկոնՔոլեջի տնօրենը մեղադրվում է վատնման եղանակով 38 մլն դրամ հափշտակելու մեջ. նախաքննությունն ավարտվել է
16:32 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍՆոր հեռախոսային խաբեություն. բանկերի համարներից են զանգում, կոդ ուզում ու հափշտակում դրամական միջոցները. զգուշացնում է մեդիափորձագետը
17:32 16/05/2023  |  Քրեական խրոնիկոնԱյլ երկիր խոշոր չափի դրամական փոխանցումներ անելու պատրվակով խաբեությամբ գումար են հափշտակել. հանցավոր սխեմա է բացահայտվել
18:01 12/05/2023  |  Քրեական խրոնիկոնԷրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանց կողմից 2 մլն 780 հազ. ՀՀ դրամ հափշտակելու փաստով կատարված նախաքննությունն ավարտվել է
12:27 05/05/2023  |  Քրեական խրոնիկոն3մլրդ դրամի չափով հափշտակություն ՍՊ ընկերությունից՝ ընկերության հիմնադրի ազգականի կողմից. նախաքննությունն ավարտվել է
13:14 10/04/2023Նուշի ու ընկուզենու ինտենսիվ այգի հիմնած երկու անձ շուրջ 50 մլն դրամ են հափշտակել պետությունից

Արխիվ

[]