ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը քողարկում է իշխանությունների հերթական ապօրինությունը, իսկ ԱԱԾ-ի փոխարեն պատասխանում է՝ ինքնապատասխանիչը 07/13/2023 17:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում հանրային գործիչների գաղտնալսումներն իրականացվում են իշխանությունների թողտվությամբ կամ նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը 2023թ. մայիսի 25-ին հայտնել էր, որ հայաստանցի առնվազն 13 գործիչ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Այդ անձանց ցուցակում եղել են մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը։
Գաղտնալսումների հերթական ալիքի մասին հայտնի դառնալուց հետո «Փաստինֆո»-ն դեռևս մայիսի 30-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք ուսումնասիրություն իրականացվում է՝ առնվազն 13 գործի գաղտնալսման դեպքերի վերաբերյալ հրապարակումների առթիվ, արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է, քննություն իրականացվու՞մ է պարզելու, թե որ երկրի կողմից է իրականացվում գաղտնալսումը և արդյո՞ք դիտարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Պեգասուսը» Հայաստանում որպես կիբեռզենք օգտագործելու վարկածը, արդյո՞ք ՀՀ իշխանությունները ձեռք բերել են այդ ծրագիրը, թե ոչ։ Դատախազությունը, սակայն, որևէ պատասխան չի ներկայացրել՝ ասելով, թե հարցումը վերահասցեագրել են ԱԱԾ-ին, այսինքն՝ գնդակն ուղարկելով ԱԱԾ դաշտ։
«Ձեր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 30.05.2023թ հարցումը ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ ԱԱԾ։ Արդյունքների մասին կտեղեկացվեք լրացուցիչ»,- հունիսի 2-ին հայտնել էին դատախազությունից՝ կարծես ձեռքերը լվալով գուցե ցավոտ հարցից։ Այսօր արդեն հուլիսի 13-ն է ու ոչ մի պատասխան չենք ստացել։
ԱԱԾ մամուլի ծառայությունից մեկ անգամ պատասխանել են հեռախոսազանգին, ինչը վերջին շրջանում ԱԱԾ-ի կողմից տեղեկատվական խայտառակ քաղաքականության ֆոնին հազվադեպ հանդիպող բավականին դրական երևույթ է, սակայն, ինչպես պարզվեց՝ ԱԱԾ-ն տեղյակ չէր նման բովանդակությամբ գրությունից, ստիպված՝ իրազեկեցինք, իսկ իրազեկելուց հետո՝ ԱԱԾ-ի հետ կապ հաստատել չի հաջողվել. հեռախոսազանգերին միանում է հեռախոսային ավտոմատ «ինքնապատասխանիչը», իսկ ձայնային հաղորդագրությունները մնում են անպատասխան։ Այսօր կրկին դիմեցինք դատախազություն՝ փորձելով հասկանալ, ի վերջո, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է դատախազության կողմից, սակայն կրկին առաջարկեցին գրավոր հարցում իրականացնել, թեև նախորդ հարցման պատասխանն այդպես էլ չի ստացվել։
Ասել է թե՝ Աբազյանը՝ Վարդապետյանի հետ ձեռք-ձեռքի տված, խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը եւ հենց այդ քայլով հիմքեր ստեղծելով՝ հիմնավոր կարծելու, որ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակվել են, այսինքն՝ գաղտնալսումներն իրականացվել են ՀՀ ԱԱԾ-ի կողմից կամ թողտվությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ