ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով վարույթը չկասեցվեց. Դատարանը մերժեց միջնորդությունը 07/12/2023 13:23 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրան փոխկապակցված անձանց պատկանող ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ գործը չի կասեցվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, մերժել է վարույթը կասեցնելու մասին փաստաբանների միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը, որի մեկնարկին փաստաբանները միջնորդել են հետաձգել այն՝ պայմանավորված փաստաբանական համայնքի կողմից իրականացվող եռօրյա գործադուլով, ինչը, սակայն մերժվեց։
Փաստաբան Վահագն Գրիգորյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը՝ մինչև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ որոշումը։ Նշենք, որ ՍԴ-ն, խնդրահարույց նորմեր նկատելով, 2022թ հուլիսին կասեցրել էր վարույթը և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր Վենետիկի հանձնաժողովին։ Հանձնաժողովը խնդրահարույց համարել է հետադարձ ուժի կիրառումը՝ ուղիղ նշելով, որ այդքան հետ գնալը՝ մինչեւ 1991 թվականը հետ գնալը խնդրահարույց է, որովհետեւ շատ երկար ժամանակ է։ Կարծիքը ստանալուց հետո ՍԴ-ն դեռևս որոշում չի կայացրել, ըստ այդմ, Սերժ Սարգսյանի փաստաբանները գտնում են, որ վարույթը պետք է կասեցվի՝ մինչև ՍԴ որոշումը։ Փաստաբան Վահագն Գրիգորյանի պնդմամբ՝ եթե ՍԴ ներկայացված դիմումը հաղթահարում է ընդունելիության փուլը, նշանակում է, որ հնարավոր է, որ որևէ բան հակասահմանադրական ճանաչվի կամ ՍԴ-ի կողմից բացահայտվի սահմանադրական բովանդակությունը։ Գործով ապացուցման բեռը դեռևս բաշխված չէ, ըստ այդմ, հարց է առաջանում՝ ինչ ծավալով և ինչ ժամանակահատվածին վերաբերող գույքի վերաբերյալ պետք է բաշխվի։
Գործի կասեցման միջնորդության դեմ առարկեց դատախազը՝ նշելով, որ հիմնավորումները պատճառաբանված չեն։ Դատախազը նշեց, որ քանի դեռ ՍԴ-ի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի որևէ դրույթ կասեցված չէ, գործում է օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու կանխավարկածը, մինչդեռ, փաստաբան Վահագն Գրիգորյանի պնդմամբ՝ ՍԴ-ի կողմից օրենքի որևէ դրույթի կասեցումը պարտադիր պայման չէ՝ դատարանի կողմից գործի քննությունը կասեցնելու համար։ Դատարանը մերժեց միջնորդությունը։
Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 30-ին, ժամը՝ 10.00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ