ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի բռնապետը պատրաստ չէ բանակցելու. բրյուսելյան, վաշինգտոնյան, մոսկովյան հարթակներում տեղի ունեցողը բանակցություններ չեն. Արա Պողոսյան 07/12/2023 21:29 | Քաղաքական
«Եթե փորձենք իրավիճակն անալոգիայի տեսանկյունից վերլուծենք, ապա կնկատենք, որ բանակցային բոլոր հանդիպումների նախօրեին Ադրբեջանը մշտապես նույն կամ գրեթե միևնույն վարքագիծն է դրսևորել՝ մաքսիմալ սրել և կոշտացնել իրավիճակն այստեղ՝ սահմաններին։ Սա կապված է Ադրբեջանի դիկտատորի այն մոտեցման հետ, որը թույլ է տալիս նրան բանակցային սեղանի շուրջ հանդես է գալ Հայաստանին պարտության մատնած պետության ղեկավարի կամ բանակցողի դիրքերից, ինչի պայմաններում ՀՀ-ն, առնվազն, հնարավորություն չի ունենում սպասարկել իր կենսական շահերը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցումասում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով բրյուսելյան հեթական հանդիպումից առաջ. Ադրբեջանի նախագահի ամբարտավան վարքագիծը՝ ՀՀ-ի և Արցախի սահմաններին։
Այն, որ իրենք հաղթանակած երկիր են և, որ Հայաստանն ու Արցախը պետք է հաշվի նստեն իրենց կամքի հետ, սա Ալիևի վերջին տարիների քաղաքական խոսույթի անբաժանելի մասն է, ասում է քաղաքագետը և հավելում.«Սա խոսում է այն մասին, որ Բաքվի բռնապետն, ըստ էության, պատրաստ չէ բանակցելու, եւ այն, ինչ տեղի է ունենում բրյուսելյան, վաշինգտոնյան և, նույնիսկ, մոսկովյան հարթակներում, դրանք, ըստ էության, բանակցություններ չեն, այլ Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ ընթացող խոսակցություններ։ Հետևաբար, երբ մենք տևական ժամանակ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանի ցանկացած պահանջին զիջումների գնալով հասնում ենք նրան, որ պետք է պատրաստ լինենք բավարելու նաև հաջորդ պահանջը, սա իրողություն է»։
Մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարություններից մեկը, թե ՀՀ-ն իր սահմանամերձ մարզերում որևէ գործարան կառուցելիս, այլևս, պետք է հաշվի նստի իր հարևանների հետ, իսկ հայաստանյան գրեթե բոլոր մարզերը սահամանմերձ են, Արա Պողոսյանը նկատում է՝ երբ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից մեկը «Հայաքվե» կոչվող շարժման վերաբերյալ կարծիք է հայտնում, թե այս նախաձեռնությունը Ադրբեջանին առիթ է տալու պատերազմ սկսել մեր դեմ, ապա այս ֆոնին, Ադրբեջանի բռնապետի վերոհիշյալ հայտարարությունը, օրինաչափ կարելի է որակել.«Մենք խոսում ենք սուվերեն պետության մասին, որն ունի ամբողջական իրավունքներ՝ սեփական տարածքում ընդունելու ցանկացած օրենսդրություն, որը չի հակասի միջազգայնորեն իր կողմից ստանձնած պարտավորություններին, որոնք վավերացված են երկրի օրենսդիր մարմնի կողմից։
Եթե վերլուծենք այս պատգամավորի խոսքը, ապա սա նշանակում է, որ մեր երկրի օրենսդրությունը պետք է համապատասխանեցնենք Ադրբեջանի հետ։ Հակառակ դեպքում, եթե Ալիևը համարի, որ մեր երկրի կողմից ընդունված այս կամ այն օրենքը իր քիմքին հաճո չէ, ապա պատերազմ կսկսի։ Ստացվում է, որ այդ պատգամավորի խոսքը մեզ, մոտավորապես, այսպիսի բովանդակություն է հաղորդում։ Գալով ՀՀ մարզերում գործարաններ կառուցելու վերաբերյալ Ալիևի սադրիչ հոխորտանքներին՝ եթե չասենք ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձին, ապա այստեղ մենք տեսնում ենք Ադրբեջանի նույն կեցվածքը, որով վերջինս հանդես է գալիս բանակցությունների սեղանին։ Այսինքն, Ադրբեջանը համարում է, որ ինքը ՀՀ-ին կապիտուլացիայի է ենթարկել և որպես ՀՀ-ին կապիտուլացրած պետություն իրավասու է խառնվել ՀՀ-ի ներքին գործերին և նախապայմաններ թելադրել։ Սա ոչ թե ենթադրություն է, այլ նրանց քայլերի և հայտարարությունների դինամիկան»,- ասում է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ