Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Վերջին պարապմունքին երեխաներից մեկը վերև նայեց ու վախեցած հայացքով ասաց՝ անօդաչու է․․․ Մարտունիում երեխաները ֆուտբոլ են խաղում՝ Արցախը ռմբակոծած զենքերի անուններն անգիր արած 07/12/2023   16:24  |  Կյանքն՝ Արցախում

Արցախի Մարտունի քաղաքում արդեն երկու տարի է՝ ֆուտբոլասերների մի հիանալի թիմ է գործում, անունն էլ՝ «Ավո»։ Մարտունիում ծնված, այնտեղ մեծացած Նարեկը որոշել էր՝ 44 օր շարունակ աշխարհում երբևէ չկիրառված, հակամարդկային զենքերի տարափին դիմադրած Մարտունի վերադարձած երեխաների կորսված մանկության պատառիկները վերագտնելու մի միջոց գտնել․ այդ միջոցը դարձավ ֆուտբոլը՝ պատանիների գերակշիռ մեծամասնության ամենասիրելի խաղը։

«2021 թ․ հուլիսից սկսել ենք պարապմունքները։ Սկզբում մոտ 10 հոգի էին, հետո աստիճանաբար շատացան երեխաները․ գալիս էին ոչ միայն Մարտունի քաղաքից, այլև հարակից գյուղերից։ Տեսնելով երեխաների մոտ աճող հետաքրքրությունը՝ սկսեցի շաբաթական երեք պարապմունք անցկացնել՝ երկուսի փոխարեն, բայց այդ գրաֆիկով աշխատել, ցավոք, երկար չստացվեց․ շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները՝ հատկապես վառելիքի սղությունը, շատ է նեղում։ Այդուհանդերձ, ոչ մի անգամ այս ընթացքում չենք դադարեցրել պարապմունքները, ինչ էլ ուզում է լինի՝ առնվազն երկու անգամ կպարապենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Ավո» մանկապատանեկան թիմի հիմնադիր Նարեկ Մկրտչյանը։

Մինչ շրջափակման հետևանքներն օր օրի ավելի աղետալի են դառնում, Ստեփանակերտի դատարկ, անաղմուկ փողոցները՝ ավելի ու ավելի լուռ, խանութների՝ վաղուց չհամալրվող, կիսադատարկ ցուցափեղկերը՝ ժամանակ առ ժամանակ մաքրվում բացառապես փոշուց, 12 տարեկան Գևորգը Գիշի գյուղից շաբաթական երկու անգամ առնվազն 10 կմ ճանապարհ է կտրում, հասնում Մարտունի, որ ֆուտբոլի պարապմունքը հանկարծ բաց չթողնի։

«Այստեղ այնքան շնորհալի երեխաներ կան, միայն թե չկան պայմաններ, որ նրանք աճեն, զարգանան․․․ Հավատացած եմ, եթե այս երեխաները ծնված լինեին ոչ թե պաշարված Արցախի Հանրապետությունում, այլ աշխարհի մեկ այլ երկրում, նրանցից մի քանիսը հանրահայտ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ կդառնային»,-ասում է Նարեկն ու հավելում՝ եթե պատանիներից թեկուզ մեկը պրոֆեսիոնալ ֆուտբոլ մտնի օրերից մի օր, ապա կհամարի, որ ինքն իր նպատակին հասել է։

Կամային այն հատկանիշները, որ երեխաները ձեռք են բերում ֆուտբոլի շնորհիվ, ըստ մեր զրուցակցի, շատ ավելի հեռանկարային խնդիր կարող է լուծել։ Նախ՝ նրանք սովորում են աշխատել կոլեկտիվ, համախմբված՝ թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս, երկրորդ՝ չեն հաշտվում պարտության հետ, ամեն կերպ հաղթանակի են ուզում հասնել։

«Երբ ես նրանց առաջին անգամ ասացի՝ պետք է Ավո լինեք, զարմացած ինձ նայեցին։ Բացատրեցի, որ Ավոն ոչ միայն անկրկնելի հրամանատար է եղել, այլև՝ բազմաթիվ դրական հատկանիշներով օժտված մարդ, ով որևէ պարագում սուտ չէր խոսում՝ ճշմարտախոս ու արդարամիտ էր, ու չէր սիրում ուշանալ։ Նրա օրինակով էլ հենց սկզբունքներ ենք մշակել թիմի բոլոր անդամների համար, որոնք ոչ մեկը չի կարող խախտել»,-պատմում է Նարեկը։

Այն, ինչ այս երեք տարվա ընթացքում տեսել ու զգացել են արցախցի երեխաները, նրանց շատ է կոփել, բայց միևնույն ժամանակ՝ տակնուվրա արել հուզական աշխարհը․․․

Երեխաների զրուցներն ու հայացքները Նարեկին շատ անգամ են հուշել՝ պատերազմի ձայներն ու պատկերները այս՝ ժամանակից շուտ պարտադրաբար հասունացած փոքրիկների ականջներում ու մտքերում են, իսկ թե դեռ ինչքան այդպես կշարունակվի, հայտնի չէ․․․

Վերջին պարապմունքին երեխաներից մեկը վերև նայեց ու վախեցած հայացքով ասաց՝ անօդաչու է․․․ Հավանաբար, մտածել է, որ կհարվածի, ես էլ որպեսզի հանգստացնեմ, անմիջապես ասացի՝ դրոն է, նկարում են, մի վախեցիր․․․ Հասկանում եք՝ երեխաների հիշողություններում, մտքերում դեռ պատերազմի պատկերն է, զենքերի ձայները․․․ Արցախցի երեխաներն անգիր են արել զենքերի անվանումները՝ այն զենքերի, որոնցով 44 օր շարունակ թշնամին ռմբակոծում էր Արցախը․․․»,-մտահոգ ձայնով ասում է Նարեկը․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:11 12/07/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊԲ-ն կրակ չի բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ապատեղեկատվություն է
13:39 12/07/2023  |  ՔաղաքականՀիմա էլ ենք ուշցրալ, բայց չպիտի հասցնենք նրան, որ արդեն շատ ուշ լինի. բացենք մեր միջանցքը. ակցիա՝ Արցախում
12:34 12/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախցիները երթով շարժվում են Լաչինի փակված միջանցքը բացելու (տեսանյութ)
10:32 12/07/2023  |  Արտակարգ պատահարներԱսկերանի շրջանի Սարուշեն համայնքում ավտոմեքենա է այրվել
23:28 11/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ՊՆ- ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ
21:27 11/07/2023  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք. Արցախում հուլիսի 12-ին հանրահավաք է նախատեսվում
18:18 11/07/2023  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտում ձեթի և շաքարավազի տեսքով օգնության տրամադրումը կշարունակվի մինչև հուլիսի 12-ը ներառյալ
17:36 11/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախից 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ. ԱՀ առողջապահության նախարարություն
16:42 11/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆ
15:23 11/07/2023  |  ԼՐԱՀՈՍԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել. ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանական մեղադրանքների մասին

Արխիվ

[]