ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկ Մալյանին աղբամանը գցելու գործով «Ռեստարտի» անդամների արդարացման ակտը չբեկանվեց. Վճռաբեկը վարույթ չի ընդունել բողոքը՝ ոչ բավարար հիմնավոր լինելու պատճառաբանությամբ 07/12/2023 14:30 | Դատական ռեպորտաժներ
Նարեկ Մալյանին աղբամանը գցելու գործով «Ռեստարտ» նախաձեռնության անդամների արդարացման վճիռը չի բեկանվի։ Վճռաբեկ դատարանը մերժել է տուժող Նարեկ Մալյանի բողոքը վարույթ ընդունելը՝ արձանագրելով, որ այն բավարար հիմնավոր չէ։ Այս մասին
«Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, 2022թ. հունիսի 20-ի դատավճռով անմեղ էր ճանաչել «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներին՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Գարիկ Միսկարյանին, Արամայիս Պետրոսյանին, Հրաչյա Խլղաթյանին եւ Յուրի Ավագյանին՝ առաջադրված մեղադրանքում։ Նրանք արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ վերացվել։
Դատական ակտի հասանելիությունից հետո պարզ է դարձել, որ դատարանը ապացուցված չի համարել ամբաստանյալներին` ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ միմյանց հետ նախնական համաձայնության գալով, բացահայտ կերպով խմբակային առևանգում կատարելու փորձի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը՝ արձանագրելով, որ անձի, տվյալ դեպքում՝ նաև տուժողի ամեն տեղաշարժ կամ տեղափոխում՝ լինի բռնությամբ, թե խմբակային, բացահայտ, թե թաքուն, խաբեությամբ, թե այլ եղանակով, չի կարող դիտվել որպես առևանգում:
ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսևորվում են մարդուն՝ նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով:
«Եթե տեսական գրականության մեջ առկա են տարակարծություններ միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելուց հետո անձին նաև պահելու հետ կապված, ապա տվյալ գործով առկա չէ օբյեկտիվ կողմի՝ այլ վայրի տեղափոխման գործողությունը:
Կարճ տարածության վրա անձի հարկադիր տեղաշարժը կամ տեղափոխումը կարող է դիտվել, օրինակ, որպես առևանգում, օրինակ` պետական պաշտպանվող սահմանով անօրինական անցկացման, տեղափոխման դեպքում, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում: Տվյալ իրավիճակում է, որ թերևս հնարավոր կլիներ խոսել բնական միկրոսոցիալական միջավայրի փոփոխության մասին: Ընդ որում՝ մեղադրանքի որոշման մեջ խոսք չկա այն մասին, որ, եթե նույնիսկ արարքը որակվել է որպես առևանգում, ապա ուր պետք է տարվեր տուժողը կամ պահվեր, այն պայմաններում, երբ գործով հաստատվել է դիմացի մայթում աղբարկղը նետելու դիտավորությունը: Այլ կերպ՝ մեղադրանքում նկարագրվել է միայն բացահայտ առևանգումը, որը կանխվել է: Այսինքն՝ նշված չէ, թե անձին փորձել են առևանգել անհայտ ուղղությամբ տանելու կամ գործով չբացահայտված վայր տեղափոխելու նպատակով՝ շրջանցելով կամ խուսափելով դիմացի մայթում գտնվող աղբամանի մասին հիշատակելուց ու այն մեղադրանքում նկարագրելուց, այլապես չէր կարող առաջադրվել նման մեղադրանք։
Հատկանշական է, որ ապացույցներով (ցուցմունքներ, դեպքի վայրի զննության արձանագրություններ, ստատիկ տեսախցիկների տեսագրություններ) հաստատված՝ աղբարկղի անտեսումը, հնարավոր է պայմանավորված լինի հենց արարքի սխալ որակումը քողարկելու անհրաժեշտությամբ: Այլապես աղբարկղերի առկայության փաստի արձանագրումը, կչեզոքացներ կամ անհնարին կդարձներ մեղադրանքի կիսատ ձևակերպումը օբյեկտիվ կողմի նկարագրության մասով:
Հակառակ դիրքորոշում ունենալու դեպքում պետք է փաստել, թե անձի բռնի ցանկացած մինիմալ տեղաշարժ առևանգում է, ինչը Դատարանի գնահատմամբ ողջամիտ դիտարկվել չի կարող:»,- արձանագրել է դատարանը։
Այլ խոսքով՝ դատարանը գտել է, որ առկա է արարքի որակման խնդիր, մեղադրանքը հստակ ձևակերպված չէ, ինչով պայմանավորված էլ դատարանն արձանագրել է, որ խախտվել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, իսկ այդ իրավունքի խախտմամբ մեղադրանքի անհստակությունը կամ անորոշությունն ինքնին բավարար հիմք է այն հաստատված չհամարելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արսեն Նիկողոսյանի և Վազգեն Ռշտունու, մերժել է բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք ներկայացրել է միայն տուժող կողմը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել այն՝ արձանագրելով, որ այն հիմնավոր չէ։ Ըստ էության, արդարացման դատական ակտը օրինական ուժ է ստանում։ Հատկանշական է, որ առաջին ատյանի դատարանի կողմից որոշումը հրապարակելուց շուրջ մեկ տարի անց Նարեկ Մալյանի կողմից շարունակվում էր դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ արշավը։ Հուլիսի 3-ին ԲԴԽ-ն դադարեցրել է դատավորի լիազորությունները՝ կարգապահական վարույթը քննելով կոպտագույն խախտումներով, իսկ վարույթը դատավորի նկատմամբ հարուցվել էր հրապարակային դիրքորոշում հայտնելու համար։ Փաստացի դատավորի դեմ արշավն իրականացվում էր ինչպես իշխանությունների, այնպես էլ՝ ընդդիմադիր համարվող գործիչների կողմից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից