ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստացվում է, որ բոլորս սուտ ենք խոսում, բայցի իրենցից. Տիրան Խաչատրյանն արձագանքում է Կառավարությանն ու պնդում ՝ բանակին անհրաժեշտ գումարները չեն տրամադրվել 07/11/2023 21:05 | ԼՐԱՀՈՍ
«Այսքան սուտ խոսելուց հետո, այս մի սուտն ի՞նչ է, որ չասեն։ Ասեմ ավելին՝ իրենք շարունակելու են սուտ խոսելու իրենց արատավոր սովորությունը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում քիչ առաջ ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գրասենյակի այսօր տարածած հակադարձմանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմից այսօր արձագանքել են Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ շուրջ 2 շաբաթ առաջ հնչեցրած հայտարարություններին։ «Փաստինֆո»-ն դեռեւս հունիսի 27-ին հրապարակել Տիրան Խաչատրյանի հետ հարցազրույցը, որտեղ նա արձանագրել էր, որ իր պաշտոնավարման ժամանակաընթացքում եղել են դեպքեր, երբ բանակը Կառավարությունից հիմնավորված ծրագրերով նախատեսված գումարներ է խնդրել, սակայն Կառավարությունը մերժել է. «Խաչատրյանի կեղծ ձևակերպումները, թե իբրև բանակի կարիքները հոգալու ու առաջնահերթ ձեռքբերումներն իրականացնելու համար Կառավարությունը գումար չի հատկացրել, աղերս չունեն իրականության հետ: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներով ներկայացնում է պնդումներ, որոնք ոչ միայն հիմնազուրկ են, այլև հասարկությանը մոլորեցնելու առերևույթ նպատակ են հետապնդում»,- 14 օր անց որպես արձագանք ասել է կառավարության ներկայացուցիչը։
Լրագրողի նկատառմանը՝ ինչո՞ւ է, ավելի քան կես ամիս անց, ՀՀ Կառավարությունը որոշել անդրադառնալ վերջինիս հայտնած տեսակետներին, Տիրան Խաչատրյանը պատասխանում է՝ երևի բարձրաձայնված դառը ճշմարտությունը, որ, հերթական անգամ բացահայտել է իրենց իրական դեմքը, ծանրացել է նրանց վրա, սակայն, նույնիսկ դրան, նրանք պատասխանել են իրենց հերթական ստով. «Իսկ այդ աշխատակազմում, որտեղից «հակադարձել» են ինձ կամ, հենց, հակադարձվողն ինքը, այդ ժամանակահատվածում, որևէ ձևով առնչվե՞լ է վերոհիշհալ հարցերի հետ, իրազե՞կ է եղել հարցերի այն շրջանակներին, որոնք քննարկվել են փակ նիստերում։ Այդ պատասխանողը քանի՞ անվտանգության նիստի է մասնակցել, քանի՞ փակ քննարկման է ներկա գտնվել…Ուրեմն, ուզում եմ հասկանամ՝ ինչպե՞ս կարող էր հերքել կամ հաստատել մի բան, որից ինքը տեղյակ չէ և չէր էլ կարող տեղյակ լինել»,- ասում է ռազմական գործիչը։
Պարոն Խաչատրյանը հավելում է՝ բայց չէ՞ որ ՀՀ ԶՈւ նախկին Շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր արած վերջին հայտարարության մեջ, նույնպես, անդրադարձ էր կատարել այս խնդրին և, նույնիսկ, հստակ թվեր է նշել և բարձրաձայնել.«Ստացվում է, որ բոլորս սուտ ենք խոսում, բայցի իրենցից»,- կիսահեգնական տոնով նկատում է Խաչատրյանը։
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասում է՝ թեև ինքն իրավասու չէ համապատասխան փաստաթղթեր և ձայնագրություններ հրապարակել, սակայն, մեկ անգամ ևս պնդում և հաստատում է՝ իր կողմից վկայակոչված իրողությունը իրականություն է. «Ասեմ ավելին՝ բանակի կարիքների համար Կառավարությունից ակնկալվող գումարների հիմնավորման ուղղությամբ մեր կողմից չափազանց երկար և խիստ մանրակրկիտ աշխատանք է կատարվել, սակայն, դրանք չեն բավարարվել, բանակին այդ գումարները ՀՀ Կառավարության կողմից չեն տրամադրվել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից