Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Արցախն ուժեղի իրավունքով որևէ մեկին բաժին հասած տարածք չէ, այլ մեր հայրենիքն է. Արցախից բաց նամակ՝ միջազգային հանրությանը 07/10/2023   18:23  |  Քաղաքական

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է Արցախի քաղաքացիական հասարակության բաց նամակը միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։

2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք նախաձեռնելով՝ Ադրբեջանը խորացրել է Արցախի շրջափակումը, որը տևում է գրեթե 7 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած։ Ադրբեջանն արգելափակել է ԿԽՄԿ-ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից իրականացվող մարդասիրական փոխադրումները, այդ թվում՝ հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի մատակարարումները՝ դրանով իսկ կտրուկ սրելով երկրում առկա հումանիտար ճգնաժամը։ Մեկ շաբաթ անց՝ 2023 թվականի հունիսի 22-ին, ադրբեջանական կողմը բետոնե պատնեշներ է տեղադրել կամրջի վրա, որտեղ 2023 թվականի ապրիլի 23-ին ապօրինի անցակետ է տեղադրվել՝ բառացիորեն փակելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի հունիսի 25-ից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ հիվանդների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ վերականգնվել է, սակայն, քաջածանոթ լինելով Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, որն օգտագործում է հումանիտար խնդիրները որպես Արցախի վրա ճնշում գործադրելու լծակ՝ երաշխիքներ չկան, որ այդ փոխադրումները նորից չեն ընդհատվելու։ Ադրբեջանի այս գործողությունները չպետք է դիտարկվեն որպես առանձին ագրեսիայի դրսևորումներ, այլ որպես Արցախի և նրա բնիկ հայ բնակչության դեմ էթնիկ զտումների հետևողական և համակարգված քաղաքականության բաղադրիչներ։

2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիային է դիմել Արցախի դեմ՝ հրետանու և ԱԹՍ֊ի կիրառմամբ, որին զոհ են գնացել չորս զինծառայողներ, որոնք պաշտպանում էին իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանը։
Անտեսելով Եվրոպական խորհրդարանի 2023 թ․ հունվարի 19-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2023 թ․ հունիսի 22-ի բանաձևերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2022 թ․ դեկտեմբերի 21-ի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումները՝ Ադրբեջանը, կարծես ծաղրելով այդ կազմակերպությունների հեղինակությունը, համառորեն շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և հայրենազրկման քաղաքականությունը՝ դրսևորելով հանցավոր կամայականություն և հակադրվելով քաղաքակիրթ աշխարհին։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը բացահայտորեն սպառնում է միջազգային հանրության այն ներկայացուցիչներին, որոնք չեն կիսում նրա մոտեցումը Արցախի հիմնախնդրի լուծման հարցում՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքն ամբողջությամբ Ադրբեջանի կողմն է։
Պաշտոնական Բաքուն, չընդունելով Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պահանջները, մշտապես պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, որն ինքը մտադիր է լուծելու սեփական հայեցողությամբ։ Բռնապետական Ադրբեջանի պետական քաղաքականության մաս կազմող և ադրբեջանական հասարակության մեջ ներծծված, բազմաթիվ ապացույցներով փաստվող սարսափելի մեծ հայատյացության համատեքստում, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ որոշումը, եթե Արցախի ժողովուրդը հանկարծ հայտնվի Բաքվի իշխանության ներքո։

Ողջունում ենք աճող միջազգային ըմբռնումն առ այն, որ Արցախի ժողովուրդը պաշտպանության միջազգային ամուր երաշխիքների կարիք ունի։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներին, որոնք այդ դիրքորոշմամբ հանդես են եկել 2023 թ․հունիսի 21֊ին ԱՄՆ Կոնգրեսում՝ իրերն իրենց անուններով կոչելով և օբյեկտիվ գնահատական տալով Ադրբեջանի քաղաքականությանը։ Շնորհակալ ենք նաև բոլոր այլ միջազգային դերակատարներին, որոնք վճռականություն են ցուցաբերում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հարուցվող գոյաբանական սպառնալիքների մասին բարձրաձայնելու հարցում։

Հույս ենք հայտնում, որ աշխարհում էլ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան ըմբռնել հակամարտության իրական պատճառներն ու կհասկանան, թե ինչու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռ 1988 թվականին դիմել է Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու իրավաչափ խնդրանքով, ինչն էլ ադրբեջանական ագրեսիայի և արյունալի պատերազմի սանձազերծման պատճառ է հանդիսացել, որի ժամանակ հայերը ստիպված էին ինքնապաշտպանվել։

Հիմա, երբ տարբեր միջազգային հարթակներից անհասկանալիորեն հնչում են Արցախն Ադրբեջանին բռնակցելու ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր, մենք առաջարկում ենք վերհիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունն ու փորձել պատկերացնել՝ իսկ հնարավոր էր արդյո՞ք հրեա ժողովրդին կոչ անել ապրելու հիտլերյան նացիստական իշխանության ներքո։ Ժամանակակից Ադրբեջանը նույնպես հայերի նկատմամբ նացիստական տրամադրված երկիր է, և դրանում դժվար չէ համոզվել հարցին օբյեկտիվ հայացքով նայելու դեպքում՝ բացառելով ադրբեջանական քարոզչամեքենայի միակողմանի պահանջները։

Ադրբեջանի կողմից սանձազերծված երեք պատերազմների, ջարդերի, բռնի տեղահանությունների, հոգեբանական ահաբեկման, մարդկային և նյութական կորուստների արհավիրքներով անցած Արցախի ժողովուրդը, շարունակելով ապրել վերահաս գոյաբանական սպառնալիքների ներքո, դիմում է բոլոր միջազգային մեխանիզմները գործարկելու պահանջով՝ կանխելու Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք պահանջում ենք բոլոր համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունն Արցախում։ Հաշվի առնելով 2020 թ․ նոյեմբերի 9֊ի Եռակողմ հայտարարության 6֊րդ կետով ամրագրված պայմանավորվածությունների խախտումները, համաձայն որոնց՝ պետք է ապահովվի ազատ և անվտանգ շարժը Լաչինի միջանցքով՝ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին՝ ի դեմս ՄԱԿ֊ի, միջազգային առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ)՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու և խաղաղապահ ինստիտուտի աշխատանքն ամրապնդելու և բարելավելու նպատակով։

Անդրբեջանի կողմից ՄԻԵԴ և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ շրջափակման ընթացքում կայացրած որոշումները բացահայտ չկատարելու հանգամանքով պայմանավորված՝ դիմում ենք միջազգային հանրությանը՝ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։

Արցախի քաղաքացիական հասարակության անունից դիմում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և քաղհասարակությանը՝ Արցախի ձայնը միջազգային լայն հասարակությանը հասցնելու և իրենց կառավարություններից գործնական քայլեր պահանջելու խնդրանքով՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հերթական հանցագործությունները կանխելու նպատակով։

Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ճակատագրի նկատմամբ ցուցաբերվող մտահոգության համար՝ ընդգծում ենք, որ մեր իրավունքների և անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքով ամրագրված ինքնորոշման և ազատ կամարտահայտության իրավունքի վրա հիմնված Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։

Արցախն ուժեղի իրավունքով որևէ մեկին բաժին հասած տարածք չէ, այլ մեր հայրենիքն է, որտեղ մենք ունենք անվտանգ կյանքի լիարժեք և անքակտելի իրավունք։ Արցախն ընդամենը 120 հազարանոց մի բուռ ժողովուրդ չէ (չհաշված 2020 թվականին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց տներից վտարված Արցախի շուրջ 30 հազար տեղահանված բնակիչները)։ Այսօր Արցախը ժողովրդավարական աշխարհի հռչակած արժեքների մի հերթական փորձաքարը և լակմուսի թուղթն է։ Պայմանավորված այն բանով, թե ինչ ընտրություն է կատարվելու՝ մի կողմից ստի, խտրականության, բռնության, ահաբեկչության, բռնապետության և, մյուս կողմից, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման միջև, հստակեցվելու է փոխակերպվող աշխարհակարգի արժեքային էությունը։

«Արցախի գրողների միություն» ՀԿ
«Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ
«Արցախի նկարիչների միություն» ՀԿ
«Արցախի կույրերի միավորում» ՀԿ
«Վերածնված Հայրենիք» ՀԿ
«Մայրություն» ՀԿ
«ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ
«ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ
«Փախստականների միություն» ՀԿ
«Մեր տուն-Արցախ» ՀԿ
«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ
«Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«Հոգևոր վերածնունդ» ՀԿ
«Կենդանիների պաշտպանություն Արցախում» ՀԿ
«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ
«ԱՀ ավագների խորհուրդ» ՀԿ
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ
«Հայկի Սերունդ» ՀԿ
«Մտքի ուժը» ՀԿ
«ՄիլաԳրի» հիմնադրամ
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հայքի մշակութային օմբուդսմեն» ՀԿ
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
«Քաղաքացիական Հաբ» ՀԿ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:40 08/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո ՀՀ ՄԻՊ
15:49 06/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱյո, պետական մարմիններում պետք է երաշխավորվի լրագրողի աշխատանքը. ՄԻՊ
18:47 03/07/2023  |  ՔաղաքականՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են ԲԴԽ-ում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ հրապարակումները
11:09 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում փաստաբանները կարողացել են տեսակցել իրենց պաշտպանյալին
16:43 30/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմաշի առողջության կենտրոնում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների հիման վրա Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ
16:36 29/06/2023  |  ՔաղաքականԱնահիտ Մանասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի ՄԻՊ-ին ու կոչ արել գործակցել առաջացող հումանիտար խնդիրների լուծման հարցում
14:07 29/06/2023  |  ՔաղաքականԱրդյո՞ք Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. ՀՀ ՄԻՊ-ի մեկնաբանությունը
10:39 29/06/2023  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանի աջակցությամբ վերանայվել է քաղաքացու վարժական հավաքին մասնակցելու հարցը
16:58 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՊաշտպան Անահիտ Մանասյանն ու ICMP քաղաքականության և համագործակցության հարցերով տնօրենը քննարկել են անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
12:10 26/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀրապարակվել է ՄԻՊ-ի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

Արխիվ

[]