ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է անում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը, որ հիմա էլ միջազգային մարդասիրական կազմակերպության մեքենաները ստուգեն․ անհապաղ կոշտ քայլեր պետք է ձեռնարկվեն․ Դավիթ Բաբայան 07/11/2023 16:09 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի պահվածքը ևս մեկ անգամ փաստում է, որ միջազգային հանրությունն անողնաշար ու անատամ է։ Կրկին արգելելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքը և ծաղր ու ծանակի ենթարկում ողջ միջազգային հանրությանն ու համամարդկային իրավունքների պահպանման համար ստեղծված միջազգային կառույցներին։ Մեկնաբանելով ԿԽՄԿ-ին հիմա էլ մաքսանենգության մեջ մեղադրելու և այդ պատրվակով միջազգային այդ կառույցի մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով արգելելու՝ Ադրբեջանի հերթական սանձարձակ քայլը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Ուղղակի աբսուրդ է, զավեշտ այդ երկրի հայտարարությունը (նկատի ունի Ադրբեջանին,-խմբ․), թե, իբր Կարմիր Խաչի մեքենաներով մաքսանենգ ապրանք են փորձել տեղափոխել Արցախ։ Ըստ նրանց՝ մարդը, որ իր անձնական օգտագործման համար մի երկու տուփ ծխախոտ է տանում տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախ, որտեղ մեկ ամիս է՝ որևէ հումանիտար բեռ չի մտել, որտեղ խանութները դատարկվել են, համարվում է «մաքսանենգությո՞ւն»։ Այս խայտառակությունը չէր լինի, եթե 2020թ․ չարաբաստիկ համաձայնագրի կետերն Ադրբեջանն անընդհատ չոտնահարեր։ Ու առհասարակ, ի՞նչ գործ ունի Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը, որ մի հատ էլ ստուգեր ԿԽՄԿ-ի մեքենաները, ո՞վ է իրավունք տվել նրանց միջազգային մարդասիրական կազմակերպության մեքենաները ստուգել»,-վրդովմունք է հայտնում Բաբայանը։
Թե՛ ԿԽՄԿ-ի, թե՛ միջազգային տարբեր կառույցերից անհապաղ ու կոշտ քայլեր պետք է հետևեն Ադրբեջանի այս սանձարձակությանը։ Հայտարարություններն ու զուտ արձագանքներն արդեն, ըստ Բաբայանի, որևէ արդյունք չեն տալու և ծայրահեղ իրավիճակը չեն փոխելու։ Միայն միջազգային հանրության պատժիչ գործողություններով, Բաբայանի համոզմամբ, հնարավոր կլինի սանձել Ադրբեջանին։
«Տարբեր մեթոդներ, գործիքներ կան, որոնք միաջզգային հանրությունը կարող է կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Որպես օրինակ՝ կարող է փակվել ԿԽՄԿ-ի Ադրբեջանի գրասենյակը։ Առաջնահերթ Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի դնի դիվանագիտական բոլոր խողովակներն ու լծակները։ Ինչպես տեսնում ենք, միաջզգային կազմակերպությունն անգամ համամարդկային իրավունքները չի կարողանում պաշտպանել, հետևաբար՝ եթե մենք մեր իրավունքները չպաշտպանենք, ուրիշ ոչ մեկը չի պաշտպանելու։ Դա կասկածից վեր է»,-շեշտեց Բաբայանը։
Այն, որ հորինված պատճառաբանությունն Ադրբեջանի համար ընդամենը պատրվակ էր՝ արցախցիների վրա ճնշումը մեծացնելու, պաշարումն է՛լ ավելի անտանելի դարձնելու համար, մեր զրուցակիցը չի էլ կասկածում։
Չբացառելով անպատժելիության պայմաններում Ադրբեջանի՝ է՛լ ավելի հեռուն գնալու և ապօրինի տեղադրված անցակետն մաքսակետի վերածելու հավանականությունը, Բաբայանը կրկին շեշտեց՝ անհապաղ ճնշումներ պետք է գործադրվեն Ադրբեջանի վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ